Posted in Գրականություն

Գրականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

Ճագարներ լուսնի տակ (Հեղինակ՝ Դինո Բուցատի)
Հարցարան

  1. Ցո՛ւյց տվեք Ճագարների և մարդկանց միջև արված համեմատությունները: Ո՞րն է դրանց փոխաբերական իմաստը:

    Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:Իմ կարծիքով մարդկանց և ճագարների միջև համեմատությունը այս տողերում է։ Այս տողերի փոխաբերական իմաստն այն է, որ մենք բոլորս չգիտենք, թե, երբ մեզ հետ ինչ-որ բան կպատահի։
  2. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ Ձեր կարծիքով խտացված է ստեղծագործության ասելիքը:
    Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:
Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

Ելե՜լ են նորից…

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։ 
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։ 

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …
Այս բանաստեղծության մեջ Չարենցը մանրամասն անրադառնում է կյանքին և ասում է, թե ինչպիսի՞ն է կյանքը իրականում։ Պատմում է, որ կյանքը կորած աստղի նման հազարանուն է, երգի պես անհուն կամ սպասված մի հյուր որը պետք է գա, բայց չի գալիս։

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Իմ կարծիքվ Եղիշան այս բանաստեղծությունում ասում է, թե ինչ է իրենից ներկայացնում աշխարհը, ասում է, որ ինչ որ լավ լինի այս աշխարհում միշ լավն է մնալու և քանի դեռ դու կաս պիտի կյանքտ լավ ապրես։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Այս բանաստեղծությունում Չարենցը ասում է, որ ինչան աշխարհին լավ նայես ավելի վառ կթվա և, եթե ուզում ես աշխարհում անհաջողությունների չհանդիպես ուրեմն պիտի սիրես և հիանաս աշխարհով։

4. Ընտրե՛ք Չարենցից սիրելի բանստեղծություններ։ Բանավոր ներկայացնել դասարանում։ 

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Մի լուսե աղջիկ

Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել
Օրերի միգում երևում է ինձ:
Թարթում են միգում կրակները դեռ,
Ու կարոտը հին խեղդում է նորից:

Անցնում է, որպես անմարմին տեսիլ
Ու նորից միգում երևում է նա:
Ու նորից չկա: Ու նորից գիշեր —
Փողոցի վրա ու հոգուս վրա:

Կրակներ, ջահեր: Անցնում են նրանք,
Կանչում են նրանք, ակնարկում են ինձ:
Կանգնում են թարթող կրակների տակ,
Ներկած աչքերով կանչում են նորից:

Ու լուռ է հոգիս: Ու մենակ եմ ես:
Երազուն, տխուր: Հավատում եմ դեռ:
Ու անցնում է նա — անմարմին, անտես,—
Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Հարիսոն Բերջերոն,, պատմվածքը և գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ, ներկայացրո՛ւ արտահայտված գաղափարը։ 

Սկիզբը արդքան էլ հետաքրքիր չէր և ձանձրելի էր, որովհետև ընդանրապես չէի հասկանում իմաստը։ Պատմվացքի կեսերից ամենը ավելի հետաքրքիր դարձավ և իմաստին ավելի մոտիկ։ Չեմ կարող ասել, որ շատ դուր եկավ և որ հաճույք ստացա կարդալուց, բայց միևնույն է այդքան էլ վատը չէր։

Արտահայտված գաղափարը

Մեզ ուզում են ցույց տալ, թե ինչ կլիներ, եթե յուրաքանչուր մարդ հյուրատահուկ չլիներ և չտարբերվեր։ Կարճ ասած բոլորս լինեինք նույնը և տեսքով և խելքով։ Այսօր մեծ խնդիր է նա,որ մարդիկ ինքները իրենց համեմատում են ուրիշների հետ և ոչ միայն տեսքով այլ նույնպես խելքով և տաղանդներով և այլն։ Պատմվացքը ցանկանում էր ասել, որ բոլորս տարբեր ենք և հյուրահատուկ։

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Կարդում ենք Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, 

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – 

Անդարձ է կարոտը երգիս: 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն 

Երգերս զնգան ու հնչեն 

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը 

Երգերս այս վառ ու հնչեղ…

1. Բացատրի՛ր բառերը՝ բոսոր,ղողանջ, հրե, բոց, գալիք։ 

բոսոր-ծիրանագույն,գազարագույն

ղողանջ֊զնգոց

հրե֊կրակե

բոց֊կրակ

գալիք֊եկող

2. Ի՞նչ գույն է փոխանցում բանաստեղծությունը։ Դո՛ւրս գրիր գույն արտահայտող բառերը։ 
Բանաստեղծությունն արտահայտում է նարնջագույն և կարմիր գույներ։
կարմիր, բոսոր, հրե, կրակ, հրդեհ

3. Ի՞նչ տրամադրություն, զգացում է փոխանցում բանաստեղծությունը։ 
Բանաստեղծությունը փոխանցում է աշնանային և տխուր տրամադրություն։

4. Փորձ՛ր մեկնաբանել բանաստեղծությունը։ 
Բանաստեղծությունը մեզ փորձում է բացատրել, որ արդեն գալիս են այն նարնջագույն աշնան օրերը։

Կարդում ենք Չարենց ․ Տաղարան

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ արևահամ, սազ, ողբանվագ, արնանման, վիշապաձայն, վսեմ, հնամյա, խրճիթ, խոցել, յար, փառք։

Քաղցր, լարային երաժշտական գործիք, ողբի նվագի նման տխուր, կարմիր, վիշապի ձայն ունեցող, վեհ, հին, փոքրիկ տնակ, վիրավորել, սիրելի, փայլ

2. Դուրս գրի՛ր բարդ բառեր։

ողբանվագ, արնանման, վիշապաձայն, հնամյա, անհյուրընկալ, հազարամյա, երկաթագիր, արյունաքամ, արնավառ, լուսապսակ

3. Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։

Չարենցը գրում է որ շատ է սիրում իր հայրենիքը և սիրում է այն ամեն ինչով: Նա շատ նվիրված էր իր հայրենիքն և նա դա ցույց է տալիս«Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։»

տողերում:

4. Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։

Նահապետ Քուչակը հայ աշուղ-երգիչ էր:

5. Դուրս գրիր մակդիրները։

լիճը լուսե, վիշապաձայն բուք, երկաթագիր գրքեր, արյունաքամ վերքեր, կարոտած սիրտ, լուսապսակ ճակատ, անհաս փառք

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքի բանաստեղծությունները։

2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունները, մեկնաբանիր։

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Չարենցը այստեղ արտահայտում է իր սերը Արփենիկի նկատմամբ: Նա գրում է, որ նույնիսկ զոհաբերելով իր կյանքը ուզում է որ Արփենիկը ողջ մնա:

3.Շարքի բանաստեղծությունները հիմնականում ինչ բովանդակություն ունեն, ինչ թեմայով են գրված։

Սիրո թեմայով: Դրանցում նա արտահայտտում է իր սերը Արփենիկին և իր հայրենիքին:

4. Ի՞նչ է տաղը, ո՞ւմ է նվիրված շարքը։

Տաղը հնագույն բանաստեղծություն է, որը նաև երգվել է:

Շարքերից մեկը նվիրված է Արփենիկին մյուսը Հայաստանին:

5. Ո՞րն է բանաստեղծությունների լեզվական առանձնահատկությունը։

Իմ կարծիքով այն, որ նա որոշ տեղերում գրել է ոչ ճիշտ գրելաձևով  Օրինակ՝ «Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։» քառյակում նա «եկավ»-ի փոխարեն գրել է «էկավ»:

Posted in Գրականություն

Լրացուցիչ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմ ածեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…

Առաջադրանքներ

1. Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ինչ է ուզում ասել Չարենցը:
Իմ կարծիքով այս բանաստեղծությամբ Չարենցը նկարագրել է իր կյանքի բարդ շրջանները, երբ մարդիկ սկսել են հեռանալ իրենից, բայց նա հիշել է իրենց մասին:

2. Բացատրի՛ր բառերը՝ հրանման, տոթ, բոթ:
Հրանաման-կրակ
Տոթ-շոգ
Բոթ-վատ լուր

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները:
Հարազատ, ոսկի, հրավառ, տոթ, մրգի, ծեր, արյունոտ, պառավ, մահվան։

4. Ի՞նչ բառերով է Չարենցը  ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:
Գարուն-Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Ամառ-Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ։
Աշուն-Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած։

5. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
Բանաստեղծության մեջ կրկնվում է ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա տողը, որը բանաստեղծությանը տալիս է գեղեցկություն, հասկացողություն և հետաքրքրություն։

Posted in Գրականություն

Թմկաբերդի առումը

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմն ամբողջությամբ։ 

1. Բացատրի՛ր բառերը՝ կեռ-ծուռ, հորդորել-համոզել, շուք-շքեղություն, հանապազ-շարունակ, որոտալ-տարածել, գոռ-հպարտ,  պապանձվել- ձայնը կտրել, մրափել-քնել, չարագուշակ-չարագույժ, ահեղ-սարսափելի, դավ-դավաճանություն, գահույք-դեսպակ։

2. Առանձնացրո՛ւ Թաթուլին նկարագրող տողերը։ 

Թաթուլն անհաղթ, աննըկուն,

3. Քո կարծիքը գրի՛ր տիրուհու դավաճանության, այնուհետև շահին տված պատասխանի վերաբերյալ։ 

Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Տիրուհին այս խոսքերով ուզու էր ասել, որ իտարբերություն շահի Թաթուլը խաբեությամբ ոչինչ չեր արել, իսկ շահը ամրոցն առել էր տիրուհու դավաճանության արդյունքում։

4.  Հեղինակն այս պոեմով ի՞նչ գաղափար է փոխանցում։

Հեղինակն ուզում էր ասել, որ բոլորն էլ իվերջո մահանում են, բայց մարդու կատարած լավ, բարի գործը միշտ անմահ է, այսինքն մահից հետո հիշվում է մարդը իր կատարած բարի, լավ գործով։

Posted in Գրականություն

Մենք ամենքս հյուր ենք կյանքում

Մենք ամենքս հյուր ենք կյանքում

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են պահեր, երբ մենք գիտակցում ենք մեր ժամանակավոր գոյությունն այս մոլորակի վրա: Մենք գալիս ենք այս աշխարհ՝ մեզ հետ բերելով մեր երազանքները, հույսերն ու հավակնությունները: Այնուամենայնիվ, մեր ճանապարհորդության ընթացքում մենք հաճախ ենք հանդիպում տարբեր փորձությունների, ուրախությունների և տխրությունների:

Մենք բոլորս, ըստ էության, հյուրեր ենք այս կյանքում: Մենք անցնում ենք դրա միջով, ասես կարճ ժամանակով, հետևում թողնելով հետքեր, որոնք կարող են ազդել ուրիշների վրա: Մեր ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական, և երբեմն մենք նույնիսկ տեղյակ չենք, թե ինչպես ենք ազդում մեր շրջապատի վրա:

Մեզանից յուրաքանչյուրն այս աշխարհ է գալիս որոշ նպատակներով և խնդիրներով: Մեզանից ոմանք ձգտում են հասնել բարձր հաջողությունների մեր կարիերայում, ոմանք իսկական երջանկություն են փնտրում ընտանիքում և երեխաների մեջ, իսկ մյուսները ձգտում են հոգևոր զարգացման և ինքնաճանաչման: Բայց, ի վերջո, մենք բոլորս ենթարկվում ենք ժամանակին և անցնում այս կյանքի միջով՝ թողնելով մեր հետքերը նրանց հիշողության մեջ, ովքեր կմնան մեզանից հետո։

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Թումանյանի բանաստեղծությունները: Ընթերցել, վերլուծել։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրել Թումանյանի ստեղծագործություններից մեկը, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել , տեղադրել բլոգում: Կարող է լինել մեդիաընթերցում,  հեքիաթի բեմադրություն, ընտանեկան ընթերցում և այլն: 
Ամառվա գիշերը գյուղում
https://www.youtube.com/shorts/f59km35cpCs

Ընտրությամբ որևէ բանաստեղծություն սովորել անգիր։ 
Ամառվա գիշերը գյուղում

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի Նախերգանքը։ 

1.Մեկնաբանիր տողերը՝

Ա Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Մարդը անվերջ չի ապրում, բայց նրա գործը մնում է պատմության մեջ և միշտ հիշատակվում է:

Բ․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Չար մարդու արած չար գործն էլ է հիշվում միշտ, մեծ վատության պատճառով: Ինչքան էլ մարդը քեզ մոտիկ լինի նրա վատությունը միշտ կհիշվի:

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անհասկանալի բառեր չկան

  1. Քո մեկնաբանությամբ գրի՛ր հեղինակի ասելիք ։

Պետք է միշտ անել լավ գործ, նույնիսկ եթե մեր դուրը չեն գալիս որոշ բաներ:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի 1-6 մասերը։

  1. Բնութագրի՛ր Թաթուլին։

Ես կարծում եմ նա հավատարիմ էր, քաջ, խելամիտ և այլն

  1. Մեկնաբանի՛ր այս տողերը՝

Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ես կարծում եմ տողերը ասում են, որ մարդը շատ դժվարություններ է ունենում, բայց եթե անհաղթ է այդպես անհաղթ էլ կմնա:

  1. Դո՛ւրս գրիր Թմկա տիրուհուն ներկայացնող տողերը։

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման…

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,

Որ չես կարենում էսքան ժամանակ։

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

  1. Առանաձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ

չկան

Posted in Գրականություն

Փարվանա

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ:Աղջկա ցանկությամբ նա հրավիրում է կովկասի բոլոր կտրիճներին, որ իրենց շնորհքը և ուժը փորձեն աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի ով է արժանի իր աղջկան:Մրցությանը եկած կտրիճները նրան առաջակրում էին բերել <<անգին քարեր, ոսկի, գոհարներ, աստղեր>>:Բայց աղջիկը չի ընդունում իրենց առաջարկները այլ ասում է,թե ով բերի անշեջ կրակը նա էլ կլինի իր ընկերը: Աղջիկը սպասում է սպասում, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել անշեջ հուրը։ 

Այդպես նա երկար տարիներ սպասում է: Վերջ ի վերջո նրա հույսը մարում է և նա սկսում է լացել: Այնպես ուժգին է լացում, որ ամբողջ քաղաքը ողողվում է արտասուքով և գոյանում է Փարվանա լիճը:

Իսկ անմար հուրը փնտրող կտրիճները շատ շտապելուց վերածվում են թիթեռների և մինչ հիմա հուր ու կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն այն Փարվանայի մոտ, բայց անմիջապես այրվում են իրենց շտապողականությունից։

Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը:

Բալլադը չափածո գրված վիպեգրական բանաստեղծություն է: Դրա մեջ լեգենդի տեսքով ներկայացված են հեղինակի մտորումները: