Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

Քննարկում՝  Է՜հ, բախտս չի բերում ։ 

Սահյանի ,,Հորթը,, բանաստեղծության առաջադրանքների ավարտում, ներկայացում։ 

Բնությունը Սահյանի բանաստեղծություններում։ Ընթերցե՛ք բանաստեղծությունները, ներկայացրե՛ք , թե ինչպես է նկարագրել Սահյանը բնությունը, ի՞նչ առանձնահատկություններ նկատեցիք։ 

Սահյանը այնքան լավ ճանաչել բնությունը, այնքան գեղեցիկ է այն նկարագրում, որ ակամա տեսնում ես այն քո երևակայությամբ։ Սահյանը լավ գիտեր նաև խոսքի արժեքը և փոխաբերական իմաստները չէր խնայում բնությունը նկարագրելիս։ Նրա խոսքը այնքան պարզ, հասարակ ու հասկանալի է։ Ոչ մի վերամբարձ խոսք, ամեն ինչ պարզ է ու մենք տոսնում ու ճանաչում ենք ժողովրդի ծոցից դուրս եկած և նրա արժեքները կրող մեծ բանաստեղծին։

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

Կարդա՛ Վ․ Բորխեսի  ,,Խոհանոցի ժամացույցը,, ստեղծագործությունը։ 

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է։

Ես ընտրեցի այս հատվածը, որովհետև գլխավոր հերոսը, մեղադրում է, իրեն անցյալում, նա մտածում էր, որ իր մայրը պարտավոր էր, չքնել սպասել իրեն և ուշ գիշերը պատրաստի: Երբ նա ուշ էր վերադառնում տուն, մայրը չէր մեղադրում իր որդուն, չնայած իրավունք ունեիր։

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ հիմա՞:

Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.

-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:

Այն ժամանակ հերոսը չէի գիտացել և գնահատել, որ իր կյանքը լավն էր և նա համարում էր սովորական։ Ամեն ինչ կորցնելուց հետո նա գնահատեց ինչ-որ ուներ, բայց արդեն ուշ էր ամեն ինչ կորած էր։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Բնութագրի՛ր հաստլիկին: 
Բարի և չհաշված այն, որ բարձրունքների էր հասել, չէր մոռացել մարդկային կարևոր արժեքները:
Բնութագրի՛ր նիհարին: 
Նա շատ նախանձ էր և չէր հարգում անգամ իր մանկության ընկերոջը:

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ,
անփույթ-Անհոգ,անուշադիր,
կածան-Ոտքի նեղ ճանապարհ,
որոճալ-Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ,
հորովել-Վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:

  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:
    Հորթը նստած էր ձորալանջին: Նրա ճակատի վրա սպիտակ խալ կար, բերանից փրփուի էր կաթում, իսկ աչքից էլ արցունք էր հոսում: Հորթի լեզուն բերանում կանաչել էր ու ճանճը չէր հեռանում դեմքից: Նրա մի ականջը կախվել էր, իսկ մյուսով որսում էր շրջապատի ձայները:
  2. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:
    Մայրամուտ էր: Թեք ձորալանջիվրա իրար էին խառնվում ստվերները: Մասրենու թփերում կորած մի նեղ կածան է երևում: Սարերի վրա գառներ են մայում:
  3. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ 
    ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…
    Հովերը փչում են ձորալանջի երկայնքով:
    բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…
    Դաշտերում հնչում է հորովելը:

  4. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:
    Խաղաղություն:

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:
Օր – օրեր
Մայրամուտ – մայրամուտներ
Ձորալանջ – Ձորանալջեր
Հորթ – հորթեր
Կածան – կածաններ
Տերև – տերևներ
Հետք – հետքեր
Լեզու – լեզուներ
Սևահող – Սևահողեր
Դունչ – դնչեր
Թուփ – թփեր
Մասրենի – մասրենիներ
Պոչ – Պոչեր
Ականջ – Ականջներ
Ձայն – Ձայներ
Աչք – Աչքեր
Արցունք – Արցունքներ
Առու – Առուներ
Փռփուռ -փռփուռներ
Ակունք – Ակունքներ
Ճանճ – Ճանճեր
Մորթի – Մորթիներ
Ստվեր – Ստվերներ
Դաշտ – Դաշտերը

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընթերցել Հարուկի Մուրակամի ,,Է՜հ, բախտս չի բերում,, պատմվածքը: 

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

 Սահյանական ընթերցումներ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրել Սահյանի բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, ընթերցել, պատրաստել տեսագրություն կամ ձայնագրություն։ 

Ընտրած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները ներկայացնել բլոգում՝ անդրադառնալով բովանդակությանը և նկարագրություններին։ 

Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:
Ալեփրփուր-Սպիտակ ալիքներով՝ փրփուրներով
Շառաչում-Աղմուկով տեղի ունենալ
Շվաքը-Ստվեր

Ինչպիսինն է Սահյանի աշխարհը:
Սահյանի ներկայացրած աշխարհը տարբերվում է իրականությունից։ Այնտեղ ծառերը գլխիվայր են աճում, երկնքի մեջ ծլում է արտը և հողից բուսնում է երկինքը։ Նա փորձել է ներկայացնել տարբերվող աշխարհ բանաստեղծության մեջ հետաքրքրություն ավելացնելու համար։

,,Իմ աշխարհը,, վերնագրով շարադրություն գրի՛ր: 
Իմ աշխարհը:

Երբ ես մտածում եմ աշխարհի մասին, այն, ինչ հայտնվում է իմ աչքի առաջ, պարզապես երկրի և երկնքի պատկեր չէ։ Իմ աշխարհը մի վայր է, որտեղ ես ինձ իսկապես երջանիկ և ապահով եմ զգում:

Իմ աշխարհում վախի ու անհանգստության տեղ չկա, այստեղ ես կարող եմ լինել ինքս և չանհանգստանալ ոչնչի համար։ Սա այն վայրն է, որտեղ իրականանում են իմ երազանքները, որտեղ ես կարող եմ թռչել երևակայության թևերի վրա և բացահայտել աշխարհի անհայտ անկյունները:

Իմ աշխարհի կարևոր մասն է բարությունն ու փոխըմբռնումը: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի և բարության, և իմ աշխարհում թշնամության և տարաձայնությունների տեղ չկա:

Իմ աշխարհը լցված է զարմանալի բացահայտումներով և ուրախ պահերով: Ես այստեղ միշտ ինչ-որ նոր և հետաքրքիր բան եմ գտնում, լինի դա ընկերների հետ խաղալը, թե արկածներ փնտրելու անտառով քայլելը:

Այնուամենայնիվ, ես չեմ մոռանում մեր մոլորակի մասին հոգ տանելու կարևորությունը։ Իմ աշխարհում ես փորձում եմ պաշտպանել բնությունը և կենդանիներին, քանի որ գիտեմ, որ դա կարևոր է աշխարհում գեղեցկությունն ու ներդաշնակությունը պահպանելու համար:

Եվ վերջում իմ աշխարհը մի վայր է, որտեղ ես կարող եմ լինել ինքս: Այստեղ ես կարող եմ երազել, ծիծաղել և երջանիկ լինել։ Սա իմ աշխարհն է, և ես հպարտ եմ դրանով:

ձայնագրության հղումը ։

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

Սահյանական ընթերցումներ 

Անունդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Ալևոր֊-ծեր, ծիծեռ-իծեռնակ, մատուռ-աղոթանոց, վեմ-ժայռ, խոռոչ-ճեղք, ցուպ-մահակ, հայրեն-հայերեն տաղի տեսակ,տաղիկ-երգ, առվույտ-երեքնուկ։ 

2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։ 
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։ 
Հայաստան ասելիս ես հիշում եմ մեր հյուրասեր մարդկանց, մեր քաղցր թթու նուռը, Արարատ լեռը, Սևանի անուշ բույրը, իմ տունը, դաշտերը , մեր պաքտրաստաց խաղողի գինին, Հանրապետության հրապարակը և այլն:

Կարդա՛ 

Երկու թարմ հուշ

Սահյանի մասին

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը, վերլուծիր:
Իմ կարծիքով ամեն ինչ արդար եղավ, Այքը գողացավ հեծանիվը դրա արդյունքում էլ այն գողացան իրենից: Այքը արեց վատ արարք և այն հետ եկավ իրեն: Այդ և այլ բազմաթիվ պատճառներով պատք չէ գործել վատ արարքներ:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու

պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:
1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ
նստեց ու սլացավ:

Արարքը արդարացված չէ, քանի որ ինչքն էլ մարդը կարևոր լինի նա իրավունք չունի ուրիշի անձնական իրը վերձնելու, առավելևս գողանալու:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:
Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին,
մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին
ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:
Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ
դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:
Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:

Ես կարծում եմ նա ավելի ու ավելի սկսեց համարել, որ հեծանին իրեննն է, քանի որ փչացան հեծանիվի ամենակարևոր մասերը և նա ծախսեց բավականին գումար վերանորոգելու համար:

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև

 (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:
Իմ կարծիքով չկա ոչ մի տարբերություն այդ երկու գողություններն էլ հակադարձ են, Այքը գողացավ իրեն չպատկանող հեծանիվը դրա արդյունքում էլ այն գողացան իրենից այսինքն գողությունը հակադարձ էր: Նա չուներ ոչ մի իրավունք զայրանալու, դա իր հեծանիվը չէր և հեծանվի կորստի համար կարող էր զայրանալ միայն այդ հեծանիվի իրական տերը:

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

,,Աներկյուղը,, հեքիաթի քննարկում։

Աղայանական օրերի ամփոփում։ 

 Սահյանական ընթերցումներ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սահյան

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Այս բանստեղծությունը նկարագրում է, թե մեր բնությունը ինչ տեսք է ունենում ամպրոպից հետո, և ամեն մի երևույթ կամ ինչ-որ բնության մասնիկ միշտ ավելի է ծաղկում։

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կանաչ խոտեր,ճերմակ շուշան,կարմիր կակաչ,դեղին մեղրածաղիկ,բարձր սարեր,խոր ձորեր,արձակ տափաստաններ,խոնարհ ծառեր,բարի արև։

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Բանաստեղծության մեջ կրկնվում էր ամպրոպից հետո տողը, որը բանաստեղծությանը ավելի գրագետ և հաճելի է դարձնում։

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Իմ կարծիքով այդ բնության նկարագրությունների հիմնական ասելիքը ներկայացված է հենց այս տողերի մեջ․ այստեղ ասվում էր, որ ամպրոպից հետո դու և աշխարհը ավելի հասկանալի եք լինում։

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Իմ կարծիքով միակ փոխաբերական իմաստով գործածված բառը դա ամպրոպն էր և ինձ թվում է՝ ինչ-որ չափով ամպրոպը նույն պատերազմն է,որը նկարագրված էր բանաստեղծության մեջ։

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք-թռչուն, խոնարհ-լսող, տափաստան-ազատ տարածք,որը ծածկված է խոտերով  բառերը :

Posted in Գրականություն

Խիզախը կամ աներկյուղը

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա ՛ ,,Խիզախը կամ  աներկյուղը,, հեքիաթը 
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Անհասկանալի բառեր չկաին։

2. Բնութագրի՛ր  Աներկյուղին:
Աներկյուղը խիզախ էր, քաջ, խորամանկ և կտրիճ։

3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:

Հոմանիշ — քաջ, կտրիճ

Հականիշ — վախկոտ, անարի

4. Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, բացատրի՛ր: 
Մինուճար — ծնողների միակ զավակ
Հարամի — ավազակ
Մաղարա — քարայր
Զաղա – քարանձավ

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ ,,Թումանյան և Աղայան,, հոդվածը։ 

Աղայանի մասին

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ  մասը: 

1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը ուզում էր ասել, որ առաջ մութ աշխարհի մարդիկ էլ էին, բոլորին օգնել։ Հիմա բոլորը հեռացել են իրարից։

Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Այս հատվածում խոսվում է այն մասին, որ շատ վաղուց մարդիկ հավատացել են, որ եղել է Վերևի և Ներքևի աշխարհներ: Եւ վերևի և ներքևի կապը եղել է սանդուղքի  միջոցով: Մարդիկ շատ մեղքեր գործելով խզվել է վերևի և ներքևի կապը։

2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ: 
Չնայած այն հանգամանքին, որ սա հեքիաթ է համարվում, ինձ համար այն իրական պատմություն է: Այո , հիմա մարդիկ շատ են չարացել ու հեռացել բարությունից, շատ են չարախոսում ու չար արարաքներ անում, մարդուց դուրս եկած չարիքները բարձրանում են Վերևի աշխարհ և նույն կերպ էլ վերադառնում մարդկանց՝ բումերանգի սկզբունքով: Դրա համար ասում են. Ինչպես կկամենաս, որ քեզ հետ վարվեն, այնպես էլ դու վարվիր դիմացինիդ հետ:

Posted in Գրականություն

Գրականություն

02.04.2024

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ։ 

Կարդա՛ ,,Թումանյան և Աղայան,, հոդվածը։ 
Առաջադրանքներ

1. Համացանցից փնտրի՛ր հետաքրքիր դրվագներ Աղայանի կյանքից: 
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:

2. Ընդհանրացնելով տեքստը՝ գրիր Աղայանի մասին, ինչ առանձնահատկություններ ուներ, ինչպիսի մարդ էր: 
Աղայանը շատ հյուրասեր էր, և նա ուզում էր որ իր երեխաները ինքնակրթությամբ զբաղվեն այլ ոչ թե գնան համալսարան կամ դպրոց։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի առաջին մասը: 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Անհասկանալի բառեր չկայն։

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:
Գյուլնազ տատին լուսահոգի էր, ամեն ինչ իմասցող, բարի և երեխայասեր։

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: 
– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

Այս տողերը նրա մասին է, որ միայն մարդիկ կամ կենդանիները չեն, որ կարող են գոռոզանալ այլ նաև բնությունն և այս հատվածու երևում է թե ինչի է հասցնում մարդկան, կենդանիների կամ բնության գոռոզությունը։

4. Կարդա՛ տեղեկություններ Աղայանի մասին (բանավոր ներկայացնել դասարանում): 

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ։ 

1․ Այս բանաստեղծության մեջ հեղինակն ուզում է ասել, որ մենք ենք մեր կյանքի հրաշագործը։ Յուրաքանչյուրս ինքն իրեն կարող է տանել իր երազանքի հետևից և իրականուցյուն դարձնել այն։

2. Այս բանաստեղծությունով Բախը ուզում է ասել, եթե դու ուզում ես դառնալ ուժեղ, անկախ և բոլոր իրավիճակների տերը լինող մարդ, ապա անկախ նրանից, թե ինչ կմտածեն ուրիշները, դարձիր այդ մարդը։