Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ,
անփույթ-Անհոգ,անուշադիր,
կածան-Ոտքի նեղ ճանապարհ,
որոճալ-Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ,
հորովել-Վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:

  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:
    Հորթը նստած էր ձորալանջին: Նրա ճակատի վրա սպիտակ խալ կար, բերանից փրփուի էր կաթում, իսկ աչքից էլ արցունք էր հոսում: Հորթի լեզուն բերանում կանաչել էր ու ճանճը չէր հեռանում դեմքից: Նրա մի ականջը կախվել էր, իսկ մյուսով որսում էր շրջապատի ձայները:
  2. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:
    Մայրամուտ էր: Թեք ձորալանջիվրա իրար էին խառնվում ստվերները: Մասրենու թփերում կորած մի նեղ կածան է երևում: Սարերի վրա գառներ են մայում:
  3. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ 
    ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…
    Հովերը փչում են ձորալանջի երկայնքով:
    բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…
    Դաշտերում հնչում է հորովելը:

  4. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:
    Խաղաղություն:

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:
Օր – օրեր
Մայրամուտ – մայրամուտներ
Ձորալանջ – Ձորանալջեր
Հորթ – հորթեր
Կածան – կածաններ
Տերև – տերևներ
Հետք – հետքեր
Լեզու – լեզուներ
Սևահող – Սևահողեր
Դունչ – դնչեր
Թուփ – թփեր
Մասրենի – մասրենիներ
Պոչ – Պոչեր
Ականջ – Ականջներ
Ձայն – Ձայներ
Աչք – Աչքեր
Արցունք – Արցունքներ
Առու – Առուներ
Փռփուռ -փռփուռներ
Ակունք – Ակունքներ
Ճանճ – Ճանճեր
Մորթի – Մորթիներ
Ստվեր – Ստվերներ
Դաշտ – Դաշտերը

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընթերցել Հարուկի Մուրակամի ,,Է՜հ, բախտս չի բերում,, պատմվածքը: 

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն