Posted in Կենսաբանություն

Սողուններ

Սողունները ցամաքը գրաված առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Սողունները ցամաքային կենսապայմաններին լավագույնս հարմարվել են պատմական զարգացման ընթացքում: Ի տարբերություն երկկենցաղների՝ նրանք հիմնական կախում չունեն ջրից: Նրանք առաջացել են հնագույն երկկենցաղներից՝ ստեգոցեֆալներից: Մինչև 1 մ երկարություն ունեցող, ճահճային կենսակերպով բրածո կենդանի սեյմուրիան կարող է համարվել հնադարյան սողունների նախահայրը: Վերջինս էլ սկիզբ է տվել սողունների մյուս բոլոր հայտնի և անհետացած կամ ներկայումս գոյատևող խմբերին: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են միայն թոքերով:

Հետևաբար նրանց մաշկը չոր է, չի մասնակցում շնչառությանը, պատված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով: Եղջերային ծածկույթը կատարում է պաշտպանական գործառույթ և ապահովում ջրի խնայողությունը՝ նման միջատների արտաքին խիտինային ծածկույթին: Սողունների մաշկի թեփուկային ծածկույթը չի աճում, խանգարում է աճին, իսկ սողունները նույնպես կատարում են մաշկափոխանակություն:

13.jpg

Սողունները ևս ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Սողունների բեղմնավորումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:

Սողունների բեղմնավորումը ներքին է:

Սողունները դնում են պաշարային սննդանյութերով հարուստ, խիտ թաղանթով պատված, խոշոր ձվեր: Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության:

Սաղմնային հատուկ թաղանթների շնորհիվ սաղմը զարգանում է օդային միջավայրում:

Մոտավորապես 180 մլն տարի առաջ երկրագնդի վրա գերիշխում էին սողունների հնագույն տարատեսակները՝ դինոզավրերը: Նրանց ներկայացուցիչները գրավել էին բոլոր կենսամիջավայրերը՝ ջրային, ցամաքային, օդացամաքային:

14.jpg

Ներկայումս սողունները ապրում են հիմնականում տաք ու չոր կլիմա ունեցող երկրներում, քանի որ նույնպես սառնարյուն կենդանիներ են: Այժմ հարմարված են ցամաքային, կիսաջրային և ծովային կենսամիջավայրերում:

Ողնաշարավորների ենթատիպում սողունները բազմաքանակներից չեն, սակայն ունեն միջավայրային հարմարման բազմազանություն: Այժմ հայտնի է մոտ 7,5 հազար տեսակ:

Սողունների մեջ տարբերում ենք` կրիաներ, կոկորդիլոսներ, օձեր, մողեսներ, անհետացած դինոզավրեր:

23.jpg

Միջավայրի պայմաններին հարմարումը հանգեցրել է նրան, որ սողունները ձեռք են բերել տարածության մեջ տեղաշարժվելու տարատեսակ ձևեր և հարմարանքներ: Դրանք իրենց հերթին փոփոխել են սողունների ինչպես վերջույթների կառուցվածքը, այնպես էլ երբեմն մարմինն ամբողջապես: Այսպես.

Գեկկոնները, որոնք շարժվում են հարթ մակերեսներով, մատների եզրերին ունեն թմբիկաձև ծծիչներ, որոնցով կպչում են պատին:

Քամելեոնները, որոնք ծառաբնակ են, ունեն ճյուղերից բռնվելու աքցանանման մատներ և պոչի օգնությամբ կարող են կախվել ճյուղերից:

Թռչող վիշապիկը, որը բնակվում է Մալայան արշիպելագում, մարմնի կողքերին ունի մաշկի լայն ծալք, որի շնորհիվ ծառից ծառ թռչելիս սավառնում է օդում:

Կրիաները մատների արանքում ունեն լողաթաղանթներ:

Օձերը բացարձակապես զրկված են վերջույթներից և ունեն որդանման, սողացող մարմին:

image-49

Սողունների աչքերն ունեն կոպեր, որոնք ցամաքային միջավայրում խոնավեցնում և պաշտպանում են աչքը: Օձերի և որոշ մողեսների կոպերը միաձուլվել են և դարձել թափանցիկ:

Սողուններին ևս բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:

Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով՝ զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին:

34.jpg

Սողունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի խիստ տարբեր կառուցվածքային դրսևորում: Այդ բազմազանությունը պայմանավորված է կմախքի առանձնահատկություններով՝ որպես հարմարման արդյունք:

Այնուհանդերձ սողունների մարմնի ընդհանուր կառուցվածքը դիտարկենք ճարպիկ մողեսի օրինակով:

Մողեսի մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից, պարանոցից, իրանից և պոչից:

1. Գլուխ. սահմանազատվում է պարանոցից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական և լսողական զգայարանները, քթանցքերը, բերանը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և լավ արտահայտված է:

3. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է ուսագոտին և կոնքագոտին, կրծքավանդակը և հիմնական ներքին օրգանները:

4. Պոչ. բնորոշ է գրեթե բոլոր սողուններին, տարբեր տեսակների մոտ ունի տարբեր նշանակություն:

5. Վերջույթներ. բոլոր սողունները, բացառությամբ օձերի, տեղաշարժվում են առջևի և ետևի վերջույթներով:

36.jpg

Ցամաքային կենսակերպով պայմանավորված՝ սողունների կմախքը բավականին նման է երկկենցաղների կմախքին:

Սողունների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ: Կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը և ծնոտները: Օձերի ծնոտները կարող են միմյանցից հեռանալ՝ ամբողջական սնունդ կուլ տալու հետևանքով:

II. Ողնաշար: Ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը մեկից ավել են և միմյանց հետ շարժուն հոդավորվելով՝ թույլ են տալիս գլուխը ազատ պտտել: Կրծքային և գոտկային ողերը միասին 22-ն են և իրենց վրա կրում են գոտիները: Կրծքային և գոտկային ողերին կիսաշարժուն կերպով միացած են կողերը:

Առաջին 5 զույգ կողերը կրծքային հատվածում միանում են կրծոսկրին և ձևավորում կրծքավանդակ:

23.jpg

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի – կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:

Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:

Ետևի գոտի՝ կոնքագոտի – կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ

Բոլոր ողնաշարավորների նման սողուններն ունեն զույգ վերջույթներ՝

  • Առջևի վերջույթներ – կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 5 մատներ:
  • Ետևի վերջույթներ – կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, 5 մատներ:
Posted in Կենսաբանություն

Հոդվածոտանիներ

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  • Ի՞նչ  բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։

Նրանք ունեն վզիկ, կուրծք և փորիկ և ունեն խտինային ծածկույթ որը օգնում է իրենց պաշտպանվել տարբեր բաներից:

  • Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։

փորային շնչանցքներ, փորային երկարաձիգ տրախեա, կրծքային շնչանցք, տրախեա:

  • Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։

Նրանք լինում են պարզ և բարդ

  • Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։

ձու-թրթուր-հասուն միջատ

  • Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։

ձու-թրթուր-հարսնյակ-հասուն միջատ

Posted in Կենսաբանություն

Ձկների բազմազանությունը և դասակարգումը: Ձկների կառուցվածքը:

  • Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Սիգ, իշխան, կարմրախայտ և այլն: Դրանք պատկանում են սաղմոնանմանների կարգին:

  • Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Նրանց մաշկը պատված է թեփուկներով: Նրանք ունեն լողակներ որոնց օգնությամբ շարժվում են:

  • Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Դրանք օգնում են նրանց տեղաշարժվել և արագություն հավաքել:

  • Ի՞նչ է լողափամփուշտը

Դա հատուկ գոյացություն է որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Դրա օգնությամբ ձուկը բարձրանում է վերև կամ սուզվում է:

Posted in Կենսաբանություն

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփսում

1․ Օղակաձև որդերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Նրանք լինում են բազմախոզան և սակավախոզան:

Անձրևորդ, պալոլո, տզրուկ և այլ:

2․ Անձրևաորդի բազմացում:

Հողային որդերը բազմանում են սեռական ճանապարհով։
Երկրագնդի որդերի բազմացումը ապահովում է հողի բարելավումը և բերրիությունը։
Հողային ճիճուների բազմացմանը նպաստում է հողում օրգանական նյութի տարրալուծման բնական ցիկլը։
Երկրագնդի որդերի վերարտադրությունը կարող է դանդաղել շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններում կամ խախտված էկոհամակարգի պայմաններում:
Երկրագնդի որդերի վերարտադրության գործընթացի իմացությունն օգնում է գյուղատնտեսությանը ստեղծել կայուն և էկոլոգիապես առողջ գյուղատնտեսական համակարգեր:

3. Օղակաձև որդերի, որ ներկայացուցիչներն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ:

Անձրևորդը և կալիֆորնիական որդը:

4. Ի՞նչ է ռեգենեռացիան:

Վերականգնումը վնասված կամ կորցրած հյուսվածքի, օրգանի կամ օրգանիզմի վերականգնման կամ վերականգնման գործընթացն է որպես ամբողջություն: Այս գործընթացը կարող է տեղի ունենալ ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների մոտ: Օրինակ՝ որոշ կենդանիներ կարող են վերականգնել իրենց մարմնի կորցրած հատվածները, օրինակ՝ պոչերը կամ վերջույթները։ Բժշկական համատեքստում վերականգնումը կարող է նշանակել վնասված մարդու հյուսվածքների կամ օրգանների վերականգնում վնասվածքից, հիվանդությունից կամ վիրահատությունից հետո:

5. Ժապավենաձև որդերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Էխինակոկ, եզն երիզորդ, խոզի երիզորդ և այլ:

6. Ո՞ր տեսակի մակաբույծով կվարակվենք եթե ուտենք տվյալ տեսակի մակաբույծով վարակված միս:

Կամ եզան երիզորդով կամ խոզի երիզորդով:

7. Ո՞ր տեսակի մակաբույծով կվարակվենք եթե ձեռք տանք վարակված շանը կամ կատվին :

Էխինակոկով:

8. Ֆլեշմոբ

9. Մարտ ամսվա բլոգային աշխատանք:
Անձրևորդի արտաքին և ներքին կառուցվածքը
Ժապավենաձև որդերի դաս
Օղակավոր որդեր

Posted in Կենսաբանություն

Անձրևորդի արտաքին և ներքին կառուցվածքը

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան

Որ անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով:Օարինակ՝ եթե անձրևորդին կիսենք դրա երկու մասերն էլ կվերածվեն երկու առանձին ամբողջական օրգանիզմների:

  • Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Այն օրգանիզմները որոնք սնվում են այլ կենդանու կամ մարդու հաշվին:

Posted in Կենսաբանություն

Ժապավենաձև որդերի դաս

  • Ի՞նչ է ֆինան

Դա բշտիկ է, որը լցված է հեղուկով: Դրա ներսում գտվում են ապագա եզան երիզորդի գլխիկը և վիզը:

  • Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Սկզբում բեղմնավորված հատվածները պոկվում են և ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5-ից 7 հատածներ որոնց մեջ կա ավելի քան 2 մլն ձու:

Ձվերը խոտաբույսերի հետ թափանցում են եղջերավորի օրգանիզմ, այդտեղ դուրս է գալիս թրթուռը:

Թրթուռը անցնում է աղիներ փակում աղիների պատը ու գտեղափոխվում մկաններ արյունի օգնությամբ: Այդտեղ այն դառնում է ֆինա:

Այդ ֆինան կարող է մսի վատ պատրաստված լինելու դեպքում անցնել մարդու օրգանիզմ: Այդտեղ դուրս է գալիս որդը և ամրանում աղիքի պատին դառնալով սեռական որդ:

  • Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Էխինակոկը ապրում է շան բարակ աղիներում: Էխինակոկը միանգամից՝ առանց միջանկյալ տիրոջ իր ձվերը դնում է շան մաշկի վրա: Մարդիկ շատ շփվելով շների հետ վարակվում են, երբ կեղտոտ ձեռքերից ձվերը անչնում են բերան, հետո աղիներ և հետո այլ օրգաններ:

Posted in Կենսաբանություն

Օղակավոր որդեր

  • Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։

Դրանք կարող են խայծ լինել որոշ ձկներ բռնելու համար: Անձրևորդները բնակվումեն հողի մեջ և այդ ընթացքում նրանք փխրեցնում են հողը և օգնում, որ հողը շուտ բերիանա:

  • Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։

Տզրուկների օգնությամբ անում են տզրուկաբուժություն

  • Անձրևորդերի բազմացում
Posted in Կենսաբանություն, Uncategorized

Փետրվար ամսվա ամփոփում

1․ Ներկայացնել քորդավորներից՝ նշտարիկի ներքին կառուցվացքը և բազմացումը։

Նրանք ունեն նյարդային խողովակ, քորդա, մեջքային անոթ, պոչ, բերան, շոշափուկ, խռիկային ճեղքեր, կլան, փորային անոթ, աղիք, հետանցք: Նշատրիկները բազմանում են սեռական եղանակով:

2․ Տապակ որդերի բազմացում և կառուցվացք։
Ներքին կառուցվածք

Նրանք ունեն նյարդային համակարգ, նյարդային հանգույցներ, նյարդային բներ, լայնակի նյարդային լարեր, արտաթորական համակարգ, նախաերիկամներ, մարսողական համակարգ, աղիքի ճյուղավորումներ, կլան, բերան:

Տափակ որդերի մարմինը իրենից ներկայացնում է մաշկամկանային պարկ՝ առանց ներքին խոռոչի: Այն ծածկված է էպիթելով, որի տակ գտնվում է մկանային շերտը: Օրգանների միջև տարածությունը լցված է մանր շարակցական բջիջներով՝ պարենքիմայով: Նրանք կատարում են հենարանային և սնուցող ֆունկցիա և կուտակում են կենդանական


3․Կլոր որդերից՝ ասկարիդի բազմացումը մեր օրգանիզմում։

1.png

Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը : Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր : Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ : Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ , օրինակ՝ վատ լվացած բանջարեղենի կամ կեղտոտ ձեռքերի հետ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից , անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին :


4․ Մակաբույծ որդերը ինչ վնաս կարող են հասցնել մեր օրգանիզմին։

1.png

Մակաբույծ որդերը կարող են առաջացնել տարբեր խնդիրներ, ինչպիսիք են վատ մարսողությունը, սննդային թերությունները, ալերգիկ ռեակցիաները և աղիների և այլ օրգանների հիվանդություններ: Որոշ դեպքերում դրանք կարող են մահացու լինել:


5․Օղակաձև որդերից՝ անձրևորդի կառուցվացքը և բազմացումը։

Անձրևորդը 15 սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը: Անձրևից հետո հողը խոնավանում է և ծանրանում, հետևաբար նաև դժվար է դառնում դրանում տեղաշարժվել: 

6․Անձրևորդերը և կալիֆոռնյական որդերը ինչ դեր ունեն գյուղատնտեսության մեջ։
Հողային որդերն ու Կալիֆորնիայի որդերը կարևոր դեր են խաղում գյուղատնտեսության մեջ՝ բարելավելով հողը օդափոխության միջոցով, բարձրացնելով նրա բերրիությունը և բարելավելով կառուցվածքը: Նրանք նաև օգնում են օրգանական նյութերի քայքայմանը, այն հասանելի դարձնելով բույսերին:


7․ Ներկայացնել փետրվար ամսվա կենսաբանության բլոգային աշխատանքները։
Քորդավորների բազմազանությունը
Ձկներ
Տափակ և կլոր որդեր
Օղակավոր որդեր

Posted in Կենսաբանություն

Տափակ և կլոր որդեր

Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը

նրանք ունեն երկկողմ հավասարություն և իրենց տեսքով նաման են թիթեղի կամ ժապավենի

Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը

նրանց մարմինը ու զուրկ հատվածավորությունից նրանք տարբերվում են տափակ որդերից նրանով, որ նրանց մարմինը լայնակի կտրվածքում կլոր է:

Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

այն օրգանիզմներին որոնք ապրումեն մեկ այլ օրգանիզմի (տիրոջ) վրա և սնվում են նրա հաշվին

Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Սկզբում ասկաիդը տարածվում է խոտերի մեջ: Հետո (հիմնականում) եղջերուավորնեը սնվում են այդ խոտով և ասկաիդը մտնում է  նրանց օրջանիզմի մեջ: Դրանից հետո մարդը ուտում է այդ ասկաիդով կենդնուն և ասկաիդը անցնում է իր օրգանիզմը: Դրա պատճառով մարդը սկսում է իրեն վատ զգալ:

Posted in Կենսաբանություն

Ձկներ

Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները

Նրանք ունեն խռիկներ, լողակներ ու թեփուկներ

Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում

Ձկները օգնում են պահբանել բնության շղթան: Դրանք սնվում են ջրիմուռներով և այն բաներով և պահում այդ բաները խատ լայն տարածոմից: Մարդը, կենդանիները և այլ ձկներնել են սնվում ջրիմուռներ ուտող ձկներով և նրանքել անում են այնպես որ ջրիմուռները շատ չպակասեն: Մարը ձկանից ստանում է ձկան ալյուր, սոսինչ, միս, կաշի ձկան յուղ և այլն

Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա  կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։

Կռճիկային ձկների ամբողջ մարմնի կմախքը բաղկացած է կռճիկներից: Ի տարբերություն կռճիկավորների, ոկրային ձկներինը բաղկացած է ՝ոսկորներից: