Posted in Հետաքրքիր

Կաղամբի մասին

ԿաղամբԿաղամբը երկամյա բույս է: Սպիտակագլուխ կաղամբ մարդիկ սկսել են մշակել հազարավոր տարիներ առաջ: Այդ բանջարեղենի ավելի քան 100 տեսակ է հաշվվում: Կաղամբն օգտակար է ամբողջովին, այս բանջարեղենում կա մարդուն անհրաժեշտ վիտամինների համալիր: Բանջարեղենային սպիտակուցների պարունակությամբ կաղամբն ավելի հարուստ է, քան գազարն ու բազուկը: Օրական մի քիչ կաղամբի աղցան կամ նույնիսկ թթու կաղամբ ուտելով՝ կարելի է ապրել երկար ու առողջ: Թթու կաղամբն օգտակար հատկություններով գերազանցում է թարմ կաղամբին։