Posted in Uncategorized

Բրիֆ, բրուֆ, բրաֆ

Բրիֆ, բրուֆ, բրաֆ

երկու երեխա հանգիստ խաղում էին բակում ու փորձում հնարել մի լեզու, որով մի այն իրենք կարողանային խոսել, և ուրիշ ոչ ոք չհասկանար իրենց։
Բրիֆ, բրաֆ,— ասաց երեխաներից մեկը:
Բրաֆ, բրոֆ,— պատասխանեց մյուսը Եվ նրանք սկսեցին բարձր ծիծաղել: Առաջին հարկի պատշգամբում մի բարի ծերունի– բունի թերի էր կարդում, իսկ դիմացի պատուհանից
նայում էր մի տարեց կին՝ ո՛չ բարի, ոչ չար: — ինչ հիմար են այս երեխաները,— ասաց կինը:

Բայց ծերունին չհամաձայնեց.

— Ես այդպես չեմ կարծում։ — Միայն չասեք, որ Դուք հասկացաք՝ ինչ էին ասում նրանք,—

հեգնեց կինը:

— Բայց ես ամեն ինչ հասկացա։ Առաջինն ասաց, «ինչ լավ օր է այսօր», իսկ մյուսը պատասխանեց. «Վաղն ավելի լավ օր է լինելու»։

Կինը ծամածռեց դեմքը, բայց ոչինչ չասաց, որովհետև երե խաները կրկին սկսեցին խոսել իրենց լեզվով.

Մարսակի, բարարասկի, պիպիռիմոսկի,— ասաց նրան ցից մեկը:

— Բրուֆ, — պատասխանեց մյուսը:

Եվ նորից ծիծաղեցին։Միայն թե չասեք, որ այս անգամ էլ ամեն ինչ հասկա ցաք,— վրդովված բացականչեց կինը:

— Իհարկե հասկացա,— պատասխանեց ծերունին։— Այա ջինն ասաց. «ինչ լավ է, որ ապրում ենք այս աշխարհում», իսկ մյուսը պատասխանեց. «Աշխարհը սքանչելի է»:

Այն իսկապե՞ս սքանչելի է,— հարցրեց կինը: Բրիֆ, բրուֆ, բրաֆ, — պատասխանեց ծերունին։
Առաջադրանքներ
1.Այն կինը որը պատուհանից նայում էր   նա, բարի էր թե չար։
2.տեքստից մի մաս հանիր որտեղ այդ հատվածը պատմողական էր։
3.նախադասությունները խառնվել են փորցիր վերականգնել։ դիմացի, իսկ, պատուհանից, նայում, էր,  տարեց, մի, կին, բարի, ոչ, չար,ոչ։
4. Նկարագրի ծերունուն։
5.նկարագրիր կնոջը։
6.ձեր կարծիքով երեխաները ինչու հորինեցին այդ լեզուն։