Posted in Uncategorized

Հովհանես թումանյան

ՔԱՌՅԱԿՆԵՐ ― Վերջացա՜վ…
Կյանքըս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՜վ:

Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։

Ե՜տ եկե՛ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն