Ես գրում եմ Քորլայն գրքի մասին։
Հեղինակ` Նիլ Գեյման
Թարգմանությունը անգլերենից` Արթուր Մեսրոպյանի
Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն սպասվող փորձությունները հաղթահարելու համար:
Նիլ Գեյման։ Նիլ Գեյման (անգլ.՝ Neil David John Gaiman, նոյեմբերի 10, 1960, Պորտսմութ), անգլիացի գրող է, պատմվածքների, վեպերի, կոմիքսների, աուդիո թատրոնների, պիեսների և ֆիլմերի սցենարների հեղինակ։ Նրա գործերից են «Սենդմեն» կոմիքսների շարքը, «Աստղափոշի», «Ամերիկյան աստվածներ», «Քորալայն», «Գերեզմանի գիրքը» վեպերը։ Նա ստացել է Հյուգո, Նեբուլա և Բրեմ Սթոքեր մրցանակները։ Նա առաջին հեղինակն է, ով ստացել է Նյուբերիի և Քարնեգիի շքանշանները միևնույն գրքի՝ «Գերեզմանի գիրքը» (2008) համար։