Posted in Մայրենի 6

ՄԱՅՐԵՆԻ

Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ, որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

  •  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
  •  Մարդիկընկնելով շատի ետևիցկորցնում են նաև քիչը:
  •  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:

Կարդացե՛ք առակը և լրացրե՛ք միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՛ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առաջադրանք

  • Առակը այն մարդկանց մասին է, որոնք Վախկոտ են բայց փորձում ենքաջ ձևանալ:
  • Վերնագրիր ստացված առակը:  Վախկոտ վորսորդը:

 Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր չունենալով անհրաժեշտ ուժեր մեղքը ցումեն ուրիշի վրա

Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:

Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:

Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց   պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր օգտվում են բայց շնորհակալություն չենհայտնում:

Posted in Մայրենի 6

ԳՈՐՏԸ ԱԳՈՒՏԱԳԱՎԱ

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծո կամոք է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

Այո: Այս գորտերը այնպիսի մարդկանց օրինական են որոնք մտածում են, որ Աստվածը ամեն ինչ ստեղծել է իրենց համար:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք և հրապարակե՛ ք։

Որովհետև եթե օձը չլիներ գորտերը կշատանաին կոչնչացնեին ամբողջ տարածքը և ալյևս չթին կարողանա ապրել և բազմանալ:

Posted in Մայրենի 6

ԱՌԱԿՆԵՐԻ ՇԱՐՔ

« Գյուղացին ու իր որդիները. »

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առաջադրանք

Ինչ է սովորեցնում առակը:

Որ քո աշխատածը ավելի կարևոր է:

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

ԱռաջադրանքԻ՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Առակը սովորեցնում է այն որ չպետք է ոչնչացնել ձեր օգնականներին այլապես կզղջաք դրա համար:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանք

Ի՞նչ է առակը:

Առակը սովորեցնող կարճ պատմություն է

Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։

Առակեր

Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։

Ոզնին և ալարկոտ Աղվեսը

Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եաԲառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել

Միմիանց, քվիարկություն,  որդյակ,  յասաման,  քիմյական,  հեքիաթային,  ոսկեա,  հրեական,  դաստեարակություն,  սենյակ,  կրիա,  Անդրիաս,  Եղյազարյան,  կյանք:

Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛ր

 Հայացք,  հայելի,  հոյակապ,  միացում,  ձիարշավ,  տիեզերական,  փակեի,  կայարան,  խաբեություն,  էի,  գնաի,  բուեր, տղայի,  Մարոյի:

Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Արծիվ, առյուծ, մամուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբարել, արհամարհել, բարձ, պառկել, :

Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Կիսատ-կես
հրեղեն-հրեա
առվակ-առու
կաղնուտ-կաղնի
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջք
մամռապատ-մամուռ

Posted in Մայրենի 6

ՄԱՅՐԵՆԻ

1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

պայուսակ

մայր

գարուն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

պայուսակի

մայրիկի

գարնան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

պայուսակին

մայրիկին

գարնան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

պայուսակից

մայրիկից

գարնանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

պայուսակով

մայրիկով

գարնանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

սեղանում

  1. Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում:  Որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային այդ ձկներից մեկն ասաց,  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի, երրորդն ավելացրեց միակ միջոցը անընդհատ կրկնելն է ՝  ռամ-ռամ-ռամ    միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:  Հոգնելով տարբեր ուսմունքներից   ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու և այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան:  Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարի՛կ, օվկիանոսը,  որը դու փնտրում ես  քո շուրջն է, դու էլ ես էլ օվկիանոսի մի մաս ենք չնայած, որ չես նկատում դա այն քո մեջ է,  քո շուրջ  և դու նրա սիրելի մասնիկն ես…

  1. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք

անարվեստ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժբախտ, դժկամ, ապարդյուն, ապաշնորհ, տգեղ, չտես, չկամ

4․Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны․

Պահարանի վրա կանգնած էր փոքրիկ կավից պատրաստվախ կուժ ջրի համար: Սենյակի ծայրում մահճակալի վրա պառկած էր հիվանդը՝ որը ծարավ էր Խմել, Խմել-ամեն րոպե խնդրում էր նա: Բայց նա շատ մենակ էր և ոչ մեկ չէր կարող օգնել նրան: Հիվանդի աղաչանքը այնքան խղճալի էր, որ կուժը չդիմացավ: Կարեկցանքը վարարել էր նրան: Պատրաստելով անհավանական ուժեր նա գլորվեց հիվանդի մահճակալին, կանգնելով նրա ձեռքի մոտ: Հիվանդը բացեց աչքերը և նրա հայացքը ընկավ կժի վրա: Հավաքելով ամբողջ ուժերը, մարդը վերձրեց կուժը և մոտեցրեց դա իր տաք շուրթերին: Եվ նոր նա իմացավ, որ կուժը դատարկ է: Հավաքելով վերջին ուժերը հիվանդը գցեց կուժը պաի վրա: Այն փշրվեց՝ դառնալով կավի անպետք կտորներ։

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ

532. Կատարե՛ք գումարում.
ա) (+7) + (+2), +9

բ) (–18) + (–3), -21

գ) (+10) + (+15), +25

դ) (–21) + (–4), -25

533. Գումարե՛ք հետևյալ թվերը.
ա) –3, –9 և –5,  -17

բ) –1, –20 և –8 -29

գ) –11, –7 և –12, -30

534. Ցերեկը օդի ջերմաստիճանը –3օ
էր։ Մինչև կեսգիշեր ցրտեց ևս 8օ -ով։ Որքա՞ն էր օդի ջերմաստիճանը կեսգիշերին։

-3+-8=-11

536. Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի
տեսքով.
ա) –30 -30+-50=-80, -30+-62=-92

բ) –25+-25=-50, -25+-56=-81

538. Կատարե՛ք գումարում.
ա) (+3) + (–4), -1

բ) (–11) + (+5), -6

գ) (–10) + (+3), -7

դ) (+15) + (–6), +9

539. Գտե՛ք գումարը.
ա) –5 + 7=2

բ) –15 + 8=-7

գ) 80 + (–100)=20

դ) 32 + (–41)=-9

ե) –23 + (–14)=-9

թ) –29 + 27=-2

541. Մի հույն ծնվել է մ. թ. ա. 48 թ. և վախճանվել է մ. թ. 25 թ.։ Քանի՞ տարի է ապրել այդ հույնը։

Լուծում՝

48-25=23

Պատ.՝23 տարի

545. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) * + 8 = –1,  -9

բ) –3 + * = –6, -3

գ) –8 + * = –10, -2

դ) * + 7 = –11, 4

ե) * + 2 = –10, 8

զ) * + 20 = 9, -11

է) 5 + * = 3, -2

ը) 25 + * = 20, -5

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՄԲՈՂՋ ԹՎԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ

500. Գտե՛ք հետևյալ թվերի բացարձակ արժեքները.
– 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։

10, 1, 3, 12, 18, 0, 19, 100

501. Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

9

503. Իրար հավասա՞ր են արդյոք հակադիր թվերի բացարձակ արժեքները։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Այո

504. Հաշվե՛ք.

ա) |– 6| + |4|, 10

բ) |21| – |6|, 15

դ) |– 50| + |– 4|, 46

գ) |– 3| – |– 1|, 2

ե) |31| + |27|, 58

զ) |15| · |– 12|, 180

է) |– 18| · |– 21|, 468

ը) |44| : |– 4|, 11

թ) |– 210| : |– 15| 14

505. Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է.
ա) – 7 և 11, 11

բ) – 6 և – 5, -6

գ) – 31 և – 50, -50

դ) 9 և 8, 9

ե) 0 և – 3, -3

զ) 17 և 0 17

507. Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի
փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.
0, – 15, – 45, 10, – 30։

|0| : 5 + 11=11

|-15| : 5 + 11=14

|-45| : 5 + 11=20

|10| : 5 + 11=13

|-30| : 5 + 11=17

508. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն.
ա) |*| = 5, 5

բ) |– *| = 1, -1

գ) |*| = 0, 0

դ) 2 · |*| = 4, 2

ե) |*| – 1 = 2, 3

զ) 3 + |*| = 6, 3

511. Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով.
– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39

-18, -17, -5, -4, 0, 3, 29, 39

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՀԱԿԱԴԻՐ ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐ

476. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.
ա) – (-35) = 35,

բ) – (-81)= 81,

գ) – (-44)= –44,

դ) – (+125)= –125։

477. Լրացրե՛ք աղյուսակը` սյունակների դատարկ վանդակներում գրելով նշված թվերին հակադիր թվերը

478. Հետևյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.
ա) – (–63) = 63,

բ) – (+45) = –45,

գ) 38 = – (+38),

դ) –52 = – (–52):

480. Աստղանիշի փոխարեն տեղադրելով –8, 0, 69, –21 թվերը` գտե՛ք
արտահայտության արժեքները.
ա) – * + 3,

11

3

-66

24

բ) – (– *) –4։

-12

4

-65

-16

482. Կոորդինատային ուղղի վրա (տե՛ս նկ. 62) գտե՛ք հակադիր կետերի բոլոր զույգերը։

A և H

B և F

C և E

484. Գտե՛ք ամենամեծ և ամենափոքր թվերը.
–1, +2, +7, –6, +5, 0, –11, +10, –9, +2։

ամենամեծ թիվը +10 ամենափոքր թիվը -11

488. Աղաջրում յուրաքանչյուր 50 մաս ջրին ընկնում է 3 մաս աղ։ Քանի՞ գրամ աղ կա 3710 գ աղաջրում։

50+3=53

3710:53=70

70×3=120

120

489. Լաստը գետի հոսանքով 8 ժամում լողում է 24 կմ։ Քանի՞ ժամում նույն հեռավորությունը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ կանցնի նավակը, որի արագությունը չհոսող ջրում 7 կմ/ժ է։

24:8=3

7-3=4

24:4=6

6

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԿՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՈՒՂԻՂ

445. Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր. Գրե՛ք նրանց կոորդինատները:

A-6, B-4, C-3, B1, E3, F6 446. Գրե՛ք տառերով նշանակված կետերի կոորդինատները (տե՛ս նկ. 58)։

ա) E-9, F-8, G-6, K-3, A1, B4, C7, D9 բ) A-10, B-7, C-4, D-2, E-1, F3, G5, K8 447. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1/2 սմ է, 1 սմ է։

448. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։

450. Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից աջ։ Ամենից ձախ G10 Ամենից աջ E8 451. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝ ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ, բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

452. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2) և B (+7) կետերը: Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը` արտահայտված միավոր հատվածներով:

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ

418. Գրե՛ք հետևյալ թվերը`
ա) աճման կարգով. 31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6,

-11,-7, -6, -2, -1, 0, 7, 24, 31
բ) նվազման կարգով. –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13։

13, 12, 1, 0, -3, -7, -8, -11, -17, -30

419. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում
կստացվի ճիշտ անհավասարություն.

ա) –4 < * < 0,

-2

բ) –7< * < –3,

-5

գ) –19 < * < –14,

-16

դ) –1 < * < 1,

0

ե) 8 > * > –1,

4

զ) –4 > * > –6,

-5

420. Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ է
գտնվում տրված թիվը.
ա) 9,

10և8

բ) 0,

1և-1

գ) 1,

2և0

դ) –2,

-1և-3

ե) –7,

-6և-8

զ) –100,

-99և-101

է) –200,

-199և-201

ը) –352

-351և-353

422. Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք մեծ են՝
ա) –3-ից,

7ամբ.0/1

բ) –6-ից,

7ամբ.0/1

գ) –7-ից,

7ամբ.0/1

դ) 0-ից,

7ամբ.0/1

ե) 2-ից,

7ամբ.0/1

զ) 10-ից,

7ամբ.2/4

է) –5-ից,

7ամբ.0/1

ը) 5-ից։

7ամբ.0/1

424. Գրի՛ առեք հետևյալ պնդումները՝ օգտագործելով անհավասարությունների նշանները.
ա) 11-ը մեծ է 0-ից,

11>0

բ) –7-ը փոքր է 0-ից,

-7<0

գ) –10-ը բացասական թիվ է,

-10<0

դ) 2-ը դրական թիվ է։

2>0

426. Գրե՛ք ամենափոքր միանիշ, երկնիշ և եռանիշ ամբողջ թվերը։

1, 10,100

427. Ո՞ր թվանշանները կարելի է գրել աստղանիշի փոխարեն,
որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.
ա) –25 < –2*,

3

բ) –8*72 < –8672,

8

գ) –1693* > –16937,

4

դ) –*86* > –9868։

3

432. Գտե՛ք համեմատության չգրված անդամը.
ա) 10/6=5/3 ,

գ) 4/9=8/18 ,

ե) 1ամբ.7/10:1=5ամբ. :3,

բ) 8/28=2/7,

դ) 2/3=14/21,

զ)1/6:2/3=7/4:21/2

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐ

386. Ասե՛ք ջերմաչափների ցուցմունքները (տե՛ս նկ. 52)։

-10

+7

0

+25

-5

388. Տրված են –5, –3,1/2 , +5, +10, –2, 0, +4,3ամբ.1/3 թվերը: Նրանցից դո՛ւրս գրեք ամբողջ թվերը:

-5, -3, +5, +10, -2, 0, +4

  1. Գործածելով + և – նշանները` գրե՛ք.

ա) 10O տաքություն

+10

գ) 3O ցուրտ

-3

բ) 0-ից 7O ցածր

-70

դ) 0-ից  բարձր

+80

  1. Թվանշաններով և + կամ – նշանի միջոցով գրի՛ առեք բարձրությունները և խորությունները.

ա) Արագած լեռան բարձրությունը չորս հազար իննսուն մետր է։

+4090

բ) Մոնբլան լեռան բարձրությունը չորս հազար ութ հարյուր յոթ մետր է։

+4807

գ) Կազբեկ լեռան բարձրությունը հինգ հազար երեսուներեք մետր է։

+5033

դ) Բայկալ լճի խորությունը հազար վեց հարյուր քսան մետր է։

-1620

ե) Արաբական ծովի խորությունը հինգ հազար ութ հարյուր երեք մետր է։

-5803

զ) Ալեուտյան իջվածքի խորությունը յոթ հազար ութ հարյուր քսաներկու մետր է։

-7822

է) Ֆիլիպինյան իջվածքի խորությունը տասը հազար չորս հարյուր իննսունյոթ մետր է։

-10497

391. Կրպակի մեկ շաբաթվա եկամուտների մատյանում գրված է.

Օրըերկուշաբթիերեքշաբթիչորեքշաբթիհինգշաբթիուրբաթշաբաթ
Եկամուտը5000040003000
Կորուստը10000500

Բացատրե՛ք այս գրառումների իմաստը և որոշե՛ք կրպակի շաբաթվա եկամուտը։

5000+0+4000+3000=12000

12000-1000-0-500=10500

392. Դրակա՞ն է արդյոք այն ամբողջ թիվը, որը 1-ով մեծ է –1-ից։

Ոչ

394. Ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլ հասած թիմերի խփած և բաց թողած գնդակների վերաբերյալ տվյալներն արտացոլված են հետևյալ աղյուսակում.

Բացատրե՛ք գրված թվերի իմաստները։

Բրազիլիան խփել է 9 գոլ

Գերմանիան խփել է 7 գոլ

Ավստրիան բաց է թողել 6 գոլ

Ուրուգվայը բաց է թողել 10 գոլ

396. Բազմահարկ շենքի տակ` առաջին հարկից երկու հարկ ներքև, ավտոկայանատեղ կա: Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ:

Պատ.՝8-րդ հարկում: