Posted in Մայրենի 6, Uncategorized

Համո Սահյան Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է։

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Անծանոթ բառեր
Սարսուռ — դող, սոսկում
Ահռելի — մեծ, խոշոր, վիթխարի, հսկայական
Մշուշ — մառախուղ, մեգ

Հոմանիշ բառեր
Սարսուռ — դող, սոսկում
Ահռելի — մեծ, խոշոր, վիթխարի, հսկայական
Մշուշ — մառախուղ, մեգ, մառ
Տանել — փոխադրել, տեղափոխել, կրել
Աշխույժ — զվարթ, առույգ
Բարի — բարեհոգի, բարեմիտ, բարեսիրտ, մեղմասիրտ, փափկասիրտ, անչար
Հասկանալի -մատչելի
Անուշ — Դուրեկան, ախորժելի, անուշակ, անուշիկ
Ուշ — տարաժամ, անժամ,

Հականիշ բառեր
Տանել — բերել
Աշխույժ — ալարկոտ ,դանդաղաշարժ, թույլ, հոգնած
Ահռելի — մանր, չնչին, անտեսանելի
Սարսուռ — տապ
Բարի — չար, անբարի, դաժան, վատ
Հասկանալի — անհասկանալի, բարդ
Անուշ — լեղի, դառը
Թռչել — իջնել, նստել, վայրէջք, կատարել
Ուշ — շուտ, նոր

Իմ ամենասիրելի հատվածը
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն