Posted in Մայրենի 6

Երեքշաբթի ( 18.04.2023թ. )

Երեքշաբթի ( 18.04.2023թ. )

  1. Սահյանական բանաստեղծություններ

2. Նադեր Իբրահիմ «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ» ( կարդա՛լ, քննարկե՛լ ) ։

Գրի՛ր, թե դու «քո փոքրիկ սիրտն ու՞ մ կնվիրես» ։ Հիմանվորի՛ր ասելիքդ և վերնագրի՛ր։

Բոլոր լավ և բարի մարդկանց և էակներին

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛լ- Էքզյուպերի «Փոքր քայլերի արվեստը»

Դասարանում

Քննարկե՛ լ ՝ Էքզյուպերիի «Փոքր քայլերի արվեստը» ։

Posted in Մայրենի 6

Ափրիլյան ֆլեշմոբ

«Մայրիկ» բառին բնորոշ 7 բառ գրե՛ք և բառերը այբբենական կարգով դասավորե՛ք։

Ի՞նչ է նշանակում «մեղանչել» բառը: Կազմե՛ք մեկական նախադասություն՝ օգտագործելով «մեղանչել» և «մեղա գալ» կառույցները։

«Գարնանաբույր» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, նոր բառեր կազմի՛ր։

Գրի՛ր նշված բառերի հայերեն տարբերակները՝ «լուստրա», «պատալոկ», «թավա» , «պոլ», «պատակոլնիկ» , «գառաժ» , «բագաժնիկ», «պոնչիկ», «սավոկ» ։

Արևմտահայերեն բառերը փոխադրի՛ր արևելահայերեն՝

աղեկ, աղվոր, , քով,  ետք

Տրված բառերի առաջին տառերի փոփոխմամբ կազմե՛ ք նոր բառեր։

բառարան, բռնակ, բյուր, մանր, դարձ, կառք, հարթ, հերթ, լույս, նուրբ, ջութակ

Բառաշարքում առանձնացրե՛ք հոմանիշ բառերի վեց զույգ:

Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Զատկական ասացվածքները վերականգնե՛ք։

համար ունեցողի  ամեն Զատիկ է օր

շուտ փետելով Ակլատիզը չես բերի Զատիկը

Զատկին ձուն կարմիր կսազե

չի գիտենա պաս Զատկի համը չբռնողը

Տրված բառերը բաժանե՛ք իմաստային երկու խմբի:

Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Զատկական թեմայով ակրոստիքոս հորինե՛ք։

Զատիկ է։ Շատ ուրախ
Այսօր նշում ենք
Տոնը կարևոր,
Իմաստով լեցուն՝
Կարմիր ձու ներկելով։

Posted in Մաթեմատիկա 6

Տասնորդական կոտորակների բազմապատկումը

1.Կատարիր բազմապատկումը:

8.3⋅6=83/10×6=83/60=8,3

2.Կատարիր բազմապատկումը:

5.5⋅1000= 0.55

3.Կատարիր բազմապատկումը:

1.5⋅0.5=0.25

4.Ընտրիր 0.4 և 7 թվերի արտադրյալը և հաշվիր արտահայտության արժեքը:

Ընտրիր թվային արտահայտությունը:

  • 0.4−7
  • 0.4+7
  • 0.4⋅7

0.4 և 7 թվերի արտադրյալը հավասար է՝


5. Լսարանի ուղղանկյունաձև հատակի երկարությունը 14.7 մ է, իսկ լայնությունը՝ 5.1 մ:

Հաշվիր հատակի մակերեսը:

Պատասխան` 14.7 մ²

6.Տասնորդական կոտորակը բազմապատկիր 10000-ով:

5.13⋅10000=5.130

7.Հաշվիր՝ 2.25⋅300

Պատասխան՝2.250

9. 2.9 թիվը բազմապատկիր 0.725-ով:

Ընտրիր ճիշտ գրառումը:

  • 2.9−0.725
  • 2.9:0.725
  • 2.9+0.725
  • 2.9⋅0.725

2.9 և 0.725 թվերի արտադրայլը հավասար է 

10.Քառանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9.49 սմ:

Գտիր քառանկյան պարագիծը:

Պատասխան՝ քառանկյան պարագիծը հավասար է 49×4=36.4948.7×59

11.Մեքենան 4 ժ շարժվում էր 48.7 կմ/ժ արագությամբ և 5 ժ՝ 59.6 կմ/ժ:

Որքա՞ն ճանապարհ անցավ մեքենան այդ ժամանակում:

Պատասխան՝ 59.13







Posted in Մայրենի 6

Երկուշաբթի

Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Անծանոթ բառեր չկան

2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։

Առուն և մասուրը:

4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․

Ժայռից մասուր է կաթում․․․

Ժայռը լի է մասուրով

5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։

մասուր է կաթում-մասուր է ընկնում, կարմիր սառսուր է կաթում- սառած մասուր է ընկնում

6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը

7․ Անգի՛ր սովորել «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը և ևս մեկ բանաստեղծություն՝ ձեր ընտրությամբ։

Տեսաֆիլմեր


Համո Սահյան․ Քարափներից երկինք
Համո Սահյան


8. ՍԽԱԼ ԿԱՄ ՈՉ ՏԵՂԻՆ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԲԱՌԵՐԸ ԳՏԻՐ և ՓՈԽԱՐԻՆԻՐ ՀԱՐՄԱՐ ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՎ։

Նրան աշխատանքից փրկեցին , որովհետև անպատասխանատու էր ու ցրված։ ազատեցին

Մատիտներիդ մեջ կապույտի բորոր գույները կա՞ն։ երանգները

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ։ բարեկամիս

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում։ կռվել

Բերրի խոստումներ տվեց ու գնաց։ շատ

9. Ավելորդ բառերը գտի՛ ր և նախադասություններից հանի՛ ր։

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում։ էլի

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի։ ոտքով

Դու արդեն հե՞տ ես վերադարձել։ դու

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք։ շատ

Կրկին անգամ ասում եմ քեզ։ անգամ

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի։ նախ

Քեզ մի հատ մարդ էր հարցնում։ հատ

Կարելի՞ է մի հատ զանգել։ մի հատ

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային։ ուրիշ

Posted in Մաթեմատիկա 6

Տասնորդական կոտորակների հանումը

1140. Երեք ուղիղներ տարված են այնպես, որ
նրանց հատման կետերի քանակը 3 է։
Քանի՞ անկյուն կստացվի այդ ուղիղների
հատումից։ 12

1141. Ինչքա՞ն է 108‐րդ նկարում ներկայացված
պատկերի ներկված մասի մակերեսը,
եթե քառակուսու կողմը 11 սմ է, իսկ
շրջանի մակերեսը՝ 15 սմ2։ 76 սմ

1142. Հախճասալիկներով պետք է երեսապատել
պատի մի ուղղանկյունաձև
մասը,
որի լայնությունը 6 մ է, երկարությունը՝
9 մ։ Հախճասալիկը 15 սմ կողմով
քառակուսի
է։ Քանի՞ հախճասալիկ կպահանջվի։ 2400

1143. Ուղանկյուն զուգահեռանիստի չափումներն են՝ սմ, սմ և
3 սմ։ Որոշե՛ք զուգահեռանիստի ծավալը և գտե՛ք, թե նիստերից
որը ավելի մեծ մակերես ունի։ 24 5/9

1144. Մի խորանարդի կողը 5 անգամ մեծ է մի ուրիշ խորանարդի կողից
։ Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ։125

1145. Ինչպիսի՞ն պիտի լինեն a և b ամբողջ թվերը, որպեսզի անհավասարությունը ճիշտ լինի.
ա) ab > 0 = a > 0, b > 0
բ) ab < 0 =a < 0, b > 0
գ) ab = 0 =a = 0



Posted in Uncategorized

ԲՋԻՋ.ԲՋՋԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ.ԲՋՋԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ.ՀՅՈՒՍՎԱԾՆՔԵՐ

Բջջի բաղադրությունը

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝
ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:

Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ է բջիջը։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

  • Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

C H O N

  • Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

բջջաթաղանթ, կորիզ, օրգանոիդներ, ցիտոպլազմա

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան ձև,պաշտպանում միջավայրից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

  • Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների խումբ

  • Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։

Հիմնական, մեխանիկական, ծածկող, գոյացնող, փոխադրաող

  • Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

մկանային, նյարդային, էպիթելային, շարակացական

  • Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

մեխանիկական հյուսվածքը

Posted in Uncategorized

ԼՈՒՍՆԻ ԱՐԴՐԱԴԱՐՁՈՒՄԸ: ՀԱՅԵԼԻՆԵՐ

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ։

Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը՝ հանդիսանում են լույսի երկրորդային աղբյուրներ։

Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:

Անդրադարձման երևույթի վրա է հիմնված հարթ հայելում առարկայի պատկերի ստացումը: Երբ առարկան տեղադրում ենք հայելու առջև, մեզ թվում է, որ ճիշտ իր նման մեկ այլ առարկա գտնվում է հայելու հետևում: Դա առարկայի պատկերն է:

Առարկայի պատկերը հայելում կեղծ է:

Առարկայի պատկերը հայելում միշտ ուղիղ է, այսինքն՝ շրջված չէ:

Առարկայի պատկերը հայելուց ունի նույն հեռավորությունը, ինչ առարկան:

Առարկայի պատկերի չափերը հավասար են առարկայի չափերին:Ի տարբերություն այլ մակերևույթների՝ հայելին գրեթե ամբողջովին անդրադարձնում է իր վրա ընկնող լույսը:Հայելային որոշ հատկություններ ունի ջրի անշարժ մակերևույթը, որում նույնպես կարելի է տեսնել շրջապատի մարմինների ոչ շատ հստակ պատկերը:

Անդրադարձումը լինում է հայելային և ցրիվ:

Հայելային մակերևույթներից լույսն անդրադառնում է զուգահեռ փնջերով՝ հայելային:

Խորդուբորդ մակերևույթներից լույսն անդրադառնում է տարբեր ուղղություններով՝ ցրիվ։

Կինոթատրոններում լույսի ցրիվ անդրադարձում առաջացնելու համար օգտվում են խորդուբորդ մակերևույթով էկրաններից, որպեսզի այն տեսանելի լինի դահլիճի բոլոր մասերից և չփայլի ինչպես ձեր գրատախտակը:

Լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ են ծառերը, շենքերը և այլ առարկաներ երևում բոլոր կողմերից:

Լույսի բեկումը,ոսպնյակներ

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

Լույսի բեկմամբ են բացատրվում բազմաթիվ օպտիկական երևույթներ. բերենք դրանցից մի քանիսը՝

1. ջրամբարի խորությունը մեզ թվում է ավելի փոքր քան իրականում է,

2. ջրով լի բաժակի մեջ մտցված ձողիկը թվում է կոտրված,

3. հորիզոնի նկատմամբ Արեգակի և աստղերի դիրքը թվում է իրականից ավելի բարձր, իսկ Արեգակի չափերն ավելի մեծ, երբ այն հորիզոնին մոտ է:

4.մթնոլորտի անհամասեռությամբ և նրանում լույսի բեկմամբ է պայմանավորված աստղերի առկայծումը և օդատեսիլի (միրաժ) առաջացումը:

Ոսպնյակներ

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Օրինակ

Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:

Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:

Օրինակ
Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:
Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:
Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Պատասխանել հարցերին

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Լույսիճառագայթի մի միջավայրից մի ուրիշ միջավայր անցնելը կոչվում է բեկում
2. Ի՞նչ է ոսպնյակը:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակե մարմինները կոչվում են ոսպնյակներ:
3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Այն կետը որտեղ հավաքվում են պատկերների մոտեցումները կամ շարունակությունները
4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Անդրադարձման օրենքով
5.Նշի՛ր հայելիների տեսակները

ուռուցիկ, գոգավոր և հարթ
6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անրադրձման անկյունը հավասար է անկման անկյանը: Դրա պատճառով երբ մենք առարկան դնում ենք հայելուց որոշակի հեռավորության տակ այն անդրադարձվում է նույ հեռավորությամբ և նույն չափսերով:

Posted in Uncategorized

Բնագիտության ամփոփում

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Այն բնութագրում է մարմնի տաք կամ սառը վիճակը

Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ որ մարմնի տաք և սառը աստիճանները համակերպվում են

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Հեղուկային, մեխանիկական, գազային, էլեկտրական

Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Այն թափահարել մինչև օգտագործելը

Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Գոլորշացում, խտացում, պնդացում, հալում

Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Պնդացումը երբ որ նյութը հեղուկ վիճակից պնդանում է

Հալումը երբ որ նյութը պինդ վիճակից հալվում է

Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

100cº

Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Գոլորշացում երբ որ հեղուկ վիճակից

Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները

Posted in Uncategorized

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆԱՑՈՒՄԸ

Դաս 1

Հայկական աշխարհակալության ընդլայնումը
•Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը։

Սելևկյանները դժվարին ընտրության տակ էին:  Ք.ա. 84թ. Հայոսժց արքան բազմեց Սելևկյանների գահին և թագավորեց այն 17 տարի:
• Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը Փյունիկյան քաղաքների նկատմամբ։

Ք.ա. 81 թ. հայոց արքան շնորհեց նրանց «Ազատություններ» այսինքն լայն ինքնավարություն:
• Ի՞նչ հարաբերություններ ուներ Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ։

Լավ նրանք դաշնակիցներ էին: Դեռևս Ք.ա. 80թ. Հայոց արքան օգնում էր Պտղոմեոս XII-ին դուրս մղել հռոմեացիներին

Հայոց պատմության դասագիրք, էջ 93-95
Տեսաֆիլմ
https://youtu.be/rMKSXIaXpaI

Posted in Uncategorized

ԱՐԽԱԻԿ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ

Հարցեր
• Ի՞նչ է պոլիսը։ Ինչպե՞ս են ձևավորվել հունական պոլիսները

Պոլիսը ինքնիշխան քաղաքապետություն է: Պոլիսները ձևավորվեցին միևնույն երկրամասի ցեղերի միավորման շնորհիվ
• Ի՞նչ է օլիգարխիան։

Դա ավագանիների կառավառման եղանակ է որը նաև անվանվում են խմբիշխանություն
• Նշեք հունական մեծ գաղութացման պատճառները։

Դրա հիմնական պատճառները կախված էին տնտեսությունից, օգտակար հանածոնիերի ու հումքի: Բացի դրանից պոլիսների ներսում պայքար էր գնում:

Աղբյուրներ
Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 67-71

Տեսաֆիլմ

Արխաիկ դարաշրջանի Հունաստանը