Posted in Uncategorized

ՕՐԳԱՆԻԶՄ ԵՎ ՄԻՋԱՎԱՅՐ

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը.

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:
Օրինակ
Ձկները, կետերը, խեցգետինները և այլ օրգանիզմներ։
Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու  լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Հետաքրքիր դեր ունի քամին։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։

Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը:

Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ: Հողը հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Հողում բնակվում են նաև կենդանիների ներկայացուցիչներ:
Օրինակ
Անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։
Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:
Օրինակ
Գայլուկը, մակաբույծ հիվանդածին մանրէներն ու նախակենդանիները, սնկերն ու որդերը:
Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։
Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին գիտությունը կոչվում է էկոլոգիա (հունարեն՝ «օյկոս» — տուն, «լոգոս» — գիտություն բառերից):Ինչպես տեսանք, էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին:Ցանկացած կենսամիջավայրում կենդանի օրգանիզմները գրավում են իրենց կյանքի համար նպաստավոր վայրեր։ Օրինակ, որոշ ձկներ հանդիպում են միայն գետերի և լճերի մաքուր ջրերում։ Շնաձկներն ապրում են ծովերի խորքում, տափակաձկները` միայն ծովի հատակին։ Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ:Էկոլոգիական համակարգ հասկացությունն առաջարկել է անգլիացի բուսաբան Արթուր Թենսլին 20-րդ դարում:Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:
Երկրագնդի ամենամեծ էկոլոգիական համակարգը կենսոլորտն է:

Շրջակա միջավայրի գործոնները.

Շրջակա միջավայրի գործոնները

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ։

Շրջակա միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ:

Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝

1. անկենդան գործոններ

2. կենսական գործոններ

3. մարդածին գործոններ

Բնության անկենդան գործոններ: Դրանցից են` լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն:Դիտարկենք դրանցից կարևորագույների դերն ու նշանակությունը օրգանիզմների կյանքում:
1. Լույս: Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Այն կյանքի գոյության գլխավոր պայմաններից է: Լույսի ազդեցությամբ կատարվում է ֆոտոսինթեզ:
Արդյունքում`
· լույսի էներգիան կուտակվում է քիմիական նյութերում,
· անօրգանական նյութերից առաջանում են օրգանական նյութեր,
· անջատվում է թթվածին:
Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը և բույսերում ընթացող փոփոխությունները.
· բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը,
. չվող թռչունների երամներ կազմելը,
· արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն:
2. Ջուր: Ջուրը և´բնակության վայր է, և´օրգանիզմների գոյությանն անհրաժեշտ նյութ: Ջրային միջավայրում են ընթանում հիմնական կենսական գործընթացները: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մահվան։Անապատային բույսերի արմատները ջուր են ներծծում մինչև 16 մ խորությունից: Կակտուսների փշերի ձևափոխված տերևները կրճատում են ջրի գոլորշացումը։ Շատ կրիաներ ամռանը ջրի քանակության պակասի պայմաններում քուն են մտնում։
3. Ջերմություն: Օրգանիզմների համար կարևոր գործոն է ջերմությունը: Նրանք հարմարված են ջերմաստիճանային որոշակի տիրույթում գոյատևելուն:Ջերմաստիճանի փոփոխություններն առավելապես ազդում են սառնարյուն կենդանիների վրա.
Օրինակ
Սողունները ցածր ջերմաստիճանում դառնում են սակավաշարժ, իսկ ձմռանը քուն են մտնում։
Տաքարյունները ևս հարմարվում են ցածր ջերմաստիճանին.
Օրինակ
Հյուսիսում ձմեռող թռչունները պատսպարվում են փետուրների հաստ շերտով, կաթնասունները` մազածածկով և ճարպային շերտով։
Բնության կենսական գործոններ: Կենդանի օրգանիզմները միմյանցից մեկուսացած չեն, այլ հակառակը, ապրում են միմյանց հետ ակտիվ ներգործությունների պայմանում: Այդ ներգործությունները կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերն են:
Օրինակ` կենդանիները սնվում են բույսերի սինթեզած օրգանական նյութերով, իսկ բույսերը չեն գոյատևի առանց փոշոտող միջատների:
Տարբերակում ենք բնության հետևյալ կենդանի գործոնները`
Միակողմանի օգտակար կապ — փոխհարաբերություն է, երբ մի օրգանիզմը ստանում է օգուտ, իսկ մյուսը` մնում անվնաս: Փոքր ձկները կպչում են մեծ ձկներին և տեղափոխվում մեծ տարածություններ:
Փոխադարձ օգտակար կապ — օրինակ մրջյունների և լվիճների փոխհարաբերությունը: Լվիճների արտազատած քաղցր հյութով սնվելու համար մրջյունները պահպանում և տարածում են նրանց:
Գիշատչություն — /գիշատիչ – զոհ/ փոխհարաբերությունների կապն է: Օրինակ` զատկաբզեզը սնվում է լվիճներով, բազեն` մկներով և այլն: Դրանով կարգավորվում է բուսակեր օրգանիզմների թվաքանակը:
Մակաբուծություն — այն կապն է, երբ մի օրգանիզմն ապրում է այլ օրգանիզմի հաշվին: Օրինակ` մարդու աղիներում ապրող մակաբույծ որդերը:
Մարդածին գործոններ: Մարդու ակտիվ գործունեության շնորհիվ բնությունը փոփոխվում է: Արդյունքում փոխվում են օրգանիզմների բնակեցման վայրերը: Շրջակա միջավայրում օդի, ջրի և հողի աղտոտումը ազդում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության, բազմացման և բնության մեջ տարածման վրա:
Էկոլոգիական համակարգերում փոխադարձ կապի դրսևորում է օրգանիզմների սնուցումը մեկը մյուսով:
Ինչպես հիշում եք, բուսակեր օրգանիզմները սնվում են ավտոտրոֆ բույսերով: Իրենց հերթին, բուսակերները սնունդ են հանդիսանում կենդանակերների և ամենակերների համար: Կենդանակերներն էլ, իրենց հերթին, կարող են սնունդ դառնալ այլ գիշատիչների և ամենակերների համար:
Սննդառության աստիճանակարգային փոխառնչությունը օրգանիզմների միջև կոչվում է սննդային շղթա:
Սննդային շղթայում սննդանյութերի հետ միասին մեկ օրգանիզմից մյուսին է անցնում նաև էներգիան, որն անհրաժեշտ է կենսագործունեության պահպանման համար:
Սննդային շղթայի օրինակներ են`
1Կարճ սննդային շղթա. խոտաբույս — մուկ — աղվես:
2Երկար սննդային շղթա. խոտաբույս — ծղրիդ — մողես — արծիվ:
Բնական համակեցությունները և դրանց պահպնումը

Ինչպես արդեն նկատեցինք, բնության մեջ կենդանի օրգանիզմները գոյություն ունեն միմյանց հետ սերտ կապերի մեջ: Գոյության նույն բնակավայրում ապրող օրգանիզմները ստեղծում են կայուն խմբավորումներ, որոնք կոչվում են համակեցություններ:
Համակեցությունները լինում են.

Բնական — բնության կողմից հավասարակշռված համակեցություններ:
Արհեստական — մարդու կողմից կառավարվող համակեցություններ` այգի, դաշտ, ֆերմա, ջերմոց, ձկնաբուծարան և այլն:

Պատասխանել հարցերին

  • Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

ջուր օդ ցամաք հող

  • Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Այն տեղը որտեղ ապրում է տվյալ օրգանիզմը

  • Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:

Անկենդան

մարդածին

կենսական

մակաբուծություն

գիշատչություն

  • Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:

լույս ջուր ջերմություն

փոխադարձ կապեր

միակողմանի կապեր

մակաբուծություն

գիշատչություն

  • Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:

Այն շատ պետքական էներգիաի աղբյուր է նաև առանց նրա մենք չենք կարող գոյատևել

  • Ի՞նչ կլինի, եթե գիշատչ կենդանիները վերանան Երկրի երեսից:

բուսակերները ամբողջ բուսականությունը կուտեն և էլ ոչ մի բույս չի լինի հետևաբար չի լինի նաև թթվածին առանց որի մենք չենք կարող ապրել ևս

  • Ինչու՞ ցամաքում ապրող կենդանիները չեն կարող ապրել ջրում:

դե որովհետև իրենց պետք է թթվածին և նրանք ձունեն համապատասխան մարմին ինչպիսին ձկներինն է

  • Ի՞նչ բնական համակեցություններ գիտեք:

բնական և արհեստական

Posted in Uncategorized

ԲԱԶՄԱՑՈՒՄ:ԱՆՍԵՌ ԲԱԶՄԱՑՈՒՄ:ՍԵՌԱԿԱՆ ԲԱԶՄԱՑՈՒՄ:

Կենդանի օրգանիզմների կարևորագույն հատկանիշներից է բազմացումը:

Բազմացման շնորհիվ օրգանիզմը ստեղծում է իր նմանին: Բազմացման արդյունքում ավելանում է օրգանիզմների թվաքանակը: Սակայն ավելի կարևոր է այն, որ բազմացման արդյունքում տվյալ օրգանիզմի հիմնական հատկանիշները մշտապես պահպանվում են, քանի որ միշտ փոխանցվում են սերնդեսերունդ:
Օրգանիզմի կայուն հատկանիշների ամբողջությունը կոչվում է ժառանգական տեղեկատվություն:
Օրգանիզմների թվաքանակի ավելացումը, որի ընթացքում կատարվում է ժառանգական տեղեկատվության փոխանցում սերնդեսերունդ կոչվում է բազմացում:
Բնության մեջ հանդիպում է բազմաբջիջ օրգանիզմների բազմացման երկու եղանակ՝
1. Անսեռ բազմացում
2. Սեռական բազմացում
Անսեռ բազմացում: Ինչպես արդեն գիտենք, բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Բազմացման այս ձևը կոչվում է անսեռ կամ վեգետատիվ: Բազմացման այս ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:
Նոր բույսի զարգացումը բուսական վեգետատիվ օրգաններից կոչվում է վեգետատիվ բազմացում:Վեգետատիվ բազմացումը բնորոշ է ծաղկավոր բույսերի հիմնական մեծամասնությանը և որոշ կենդանիների` աղեխորշավոր հիդրային, տափակ որդերին:Մի շարք բույսերին բնորոշ է նաև սպորներով բազմացումը:
Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում` սպորանգիումում: Հողի մեջ սպորը ծլում է և նրանից սկսում է աճել նոր և ամբողջական բույս:Սպորներով կարող են բազմանալ` մամուռները, պտերները, սնկերը, գետնամուշկերը:
Սեռական բազմացում: Դուք արդեն ծանոթացել եք բույսի գեներատիվ օրգաններին: Դրանք բույսի սեռական բազմացումը ապահովող և դրա արդյունքում առաջացող օրգաններն են:Բույսի սեռական օրգաններում` ծաղիկներում, ձևավորվում են հատուկ, մյուս բջիջներից տարբերվող բջիջներ: Դրանք սեռական բջիջներն են:
Օրգանիզմի սեռական օրգաններում առաջացող բջիջները կոչվում են սեռական բջիջներ կամ գամետներ:Սեռական բջիջները լինում են երկու տեսակի` արական և իգական: Սեռական բազմացման իրականացման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլում:Սեռական բջիջների միաձուլումը կոչվում է բեղմնավորում:Նոր օրգանիզմի առաջացումը բեղմնավորմամբ կոչվում է սեռական բազմացում:Եթե օրգանիզմն ունի և՛ արական, և՛ իգական սեռական բջիջներ, ապա նա կոչվում է հերմաֆրոդիտ (կաղնին, եգիպտացորենը, վարունգը, ձմերուկը):Եթե օրգանիզմն ունի կամ արական, կամ իգական սեռական բջիջներ, ապա նա բաժանասեռ է (բարդին ուռենին, չիչխանը, դափնին):

Կենդանիների գերակշռող մասը բազմանում է սեռական եղանակով:

Անսեռ բազմացման ժամանակ մի բույսից առաջանում է նոր բույսը, որն առանց բացառությունների նույնական է ծնողական ձևի հետ:Սեռական բազմացման ժամանակ նոր առաջացած կենդանին պահպանում է օրգանիզմի հիմնական հատկանիշները, բայց տարբերվում է նրանցից:Այդ պատճառով մենք նման ենք մեր ծնողներին, սակայն նրանց կրկնօրինակումը չենք:Կարելի է կռահել, որ ի տարբերություն անսեռ բազմացման, սեռական բազմացման արդյունքում մեծանում է օրգանիզմների բազմազանությունը: Չէ՞ որ մենք բոլորս ինքնատիպ ենք և տարբերվող:Սեռական բջիջների միաձուլումով առաջանում է նոր օրգանիզմի սաղմը: Այն գտնվում է բույսերի սերմում և դրա գլխավոր մասն է հանդիսանում: Սերմը և սաղմը հուսալիորեն պաշտպանված են` գտնվելով պտղի մեջ:Սերմը արտաքինից պատված է սերմնամաշկով, որը նրան պաշտպանում է անբարենպաստ ազդեցությունից: Կարելի է հեշտությամբ առանձնացնել լոբու սերմերի սերմնամաշկը:Սաղմը ապագա օրգանիզմն է կենդանի, բայց դեռևս չզարգացած վիճակում:Էնդոսպերմը գոյացություն է, որը պարունակում է հարուստ սննդանյութեր, որոնց հաշվին սերմի սաղմը ծլում է հողում: Շաքիլը սերմի ներքին տարածությունը լցնող միավոր է:Սերմի ծլման համար անհրաժեշտ է խոնավությունօդ, +15°C/+20°C ջերմաստիճան: Այդ պայմաններում հողում սերմնամաշկը պատռվում է, էնդոսպերմը սնուցում է սաղմի զարգացումը: Սաղմնային արմատիկից դեպի հողի խորքերը աճում է բույսի արմատը, իսկ սաղմնային ցողունիկից դեպի երկրի մակերևույթ` բույսի ցողունն ու ընձյուղները: Էնդոսպերմի սննդանյութերը բավարարում են մինչև բույսի ինքնուրույն սննդառությունը:

Posted in Uncategorized

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մեծ Հայքը առաջին դարի վերջից մինչև երրորդ դարի սկիզբը

• Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ I-ից հետո։

Այն սկզբում ընթանում էր լավ բայց հետո վատացավ
• Ի՞նչ ընթաց ունեցավ հայ-հռոմեական հակամարտությունը Խոսրով I-ի օրոք։

Նրան հրավիրեցին Ասորիք և ձերբակալեցին:

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 123-125

Posted in Uncategorized

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դաս 1
Տրդատ l-ի գահակալումը

• Ե՞րբ է սկսվել և քանի՞ տարի է տևել հայ-պարթևական պատերազմն ընդդեմ Հռոմեական կայսրության։

10
• Ո՞վ էր Կորբուլոնը։ Ե՞րբ գրավեց Արտաշատը։

Հռոմեական զորավար: 58
• Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հռանդեայի ճակատամարտը։

Լավ
• Ներկայացրեք Տրդատի թագադրման պատմությունը։

Նա անձանբ եկավ Ներոնի մոտ և թագադրվեց
Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 118-123

Տեսաֆիլմ

Posted in Uncategorized

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

•Ովքե՞ր էին պատրիկները։

Հռոմեացիները

• Ի՞նչ կառուցվածք ուներ բանակը Հին Հռոմում։

Հռոմեական զորքի կորիզը լեգեոնն էր։ Բանակը ուներ 6000 զինվոր որոնցից։ Լեգեոնը բաժանվում էր հարյուրակների որոնցից 600-ը գումարտակ են։

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 110-114

Posted in Uncategorized

English

A Farmer walked through his field one cold winter morning. On the ground lay a Snake, stiff and frozen with the cold. The Farmer knew how deadly the Snake could be, and yet he picked it up and put it in his bosom to warm it back to life.

The Snake soon revived, and when it had enough strength, bit the man who had been so kind to it. The bite was deadly and the Farmer felt that he must die. As he drew his last breath, he said to those standing around, “Learn from my fate not to take pity on a scoundrel”.

Moral: There are some who never changes their nature, regardless of how good we behave with them. Always stay alert and maintain the distance from those who are there only thinking about their own benefits.

Ձմեռային մի ցուրտ առավոտ մի ֆերմեր անցավ իր դաշտով: Գետնին պառկած էր Օձը՝ թունդ ու ցրտից սառած։ Ֆերմերը գիտեր, թե որքան մահացու կարող է լինել Օձը, և այնուամենայնիվ, նա վերցրեց այն և դրեց այն իր գրկում, որպեսզի այն նորից տաքացնի:

Օձը շուտով վերակենդանացավ, և երբ բավական ուժ ստացավ, կծեց այն մարդուն, ով այդքան բարի էր իր հանդեպ: Խայթոցը մահացու էր, և Ֆերմերը զգաց, որ պետք է մահանա: Վերջին շունչը քաշելիս նա իր շուրջը հավաքվածներին ասաց.

-Իմ սխալից սովորեք չխղճալ սրիկաներին:

Իմաստ. Կան մարդիկ, ովքեր երբեք չեն փոխում իրենց վարելակերպը, անկախ նրանից, թե որքան լավ ենք վարվում նրանց հետ: Միշտ զգոն եղեք և հեռու մնացեք նրանցից, ովքեր այստեղ են՝ մտածելով միայն իրենց օգուտների մասին:

Posted in Uncategorized

Урок 35

1.Запиши глаголы в неопределённой форме. Ставят, везёт,бегают,цветёт,плачет,несёт,пахнет,завтракает,,бредёт,делаете, знакомят, разгребёт, вешаем, плетём, трясёт, мокнут, квакают. Ставить, везти, бегать, цветет, плакать, нести, пахнуть, завтракать, бредтиь, делать, знакомить, разгребать, вешать, плести, трясти, мокнуть, квакать 2. Данные словосочетание замените глаголами неопределённой формы. Оказывать помощь. помочь Очищать пол от сора. очищать Вести наблюдения. наблюдать Давать совет. советовать Покрываться цветами. покрываться Принимать решение. решить 3. Подберите к глаголам синонимы. Запишите глаголы в неопределённой форме. Строят, изумить, шумит, просил, бить, наблюдают, охранять, поймают, фантазирует, плакать, сказал, гореть, блестел. Превозносить, стережёт. Строить, изумлять, шуметь, просить, ударить, смотреть, защищать, словить, мечтать, грустить, произносить, гореть, сверкать, превозносить, 4.Заменитте фразеологизмы глаголами неопределённой формы. Бить баклуши-бездельничать Вешать нос-унывать Витать в облаках-мечтать задать головоломку-нагонять зарубить на носу –запомнить ждать у моря погоды-надеятся дать слово-обещать дрожать как осиновый лист-боятся писать как курица лапой-нацарапать ходить на голове-делать что хочется считать ворон-дремать держать в голове-думать-помнить клевать носом –дремать наговорить с три короба-обещать держать язык за зубами-наврать 5.Напишите глаголы в настоящем, будущем и прошедшем времени. Бегать, трогать. Бегали побежим Трогали потрогаим 6.Определите вид и время глаголов.(совершенный ,несовершенный ) Речушка замёрзла. На быстрине над полыньёй поднимается пар. Речка дышит. От её холодного дыхания вырастут на закраинах льда белые венчики цветов. прош. вр. сов. вид , ност. вр. несов. вид, ност. вр. несов. вид, будуш. вр. сов. вид 7.Укажите время и число глаголов. Пробежала и пискнула мышь. Стукнулся о берёзу и упал жук. На макушке ели кукует кукушка. На вершине дуба заворковал дикий голубь. На закате солнце заухает в лесу филин. прош. вр. ед. ч., прош. вр. ед. ч., прош. вр. ед. ч., прош. вр. ед. ч., наст. вр. ед. ч.,  прош. вр. ед. ч.,  буд. вр. ед. ч. 8.Измените глаголы по лицам и числам. Решать, чинить Решаю чиню Решаем чиним Решаешь чинешь Решаете чините Решает чинит Решают чинят

Posted in Uncategorized

Урок 34

4. К данным словам подберите антонимы из текста и составьте с ними предложения.

Наиболее удачные предложения запишите.

Худой, хуже, выздороветь, светлело, тепло, медленно, сжать.

Толстый щенок

Лучше прежнего

Заболел утром

Темнело ночью

Мне холодно

Еле-еле прочитал

Разжать зубы

5.Составьте и запишите предложения из данных слов.

1. У, собака, мои друзья, ротвейлер, родились, щенки.

Мои друзья у собаки ротвейлер родились щенки

2. На, полотенце, я, затаскивать, щенок, в, вода.

Щенок в воде затаскивал меня на полотенце

3. Мой, пёс, медленно, идти, и, машина, тащить.

мой пёс идёт и медленно тащит машину

4.  Могучий, ротвейлер, спасать, я. Получите

Получите могучий ротвейлер который спас меняю

7. Прочитайте предложения. Задайте вопросы к выделенным словам.

У щенка заболела нога.

у кого

Я поставил миску молока перед щенком.

чего

8. Составьте предложения по таблице, допишите окончания.

батон колбасы. (хлеба)

пачку чая (-ю). (масла)

бутылку молока. (лимонада)

Дайте мне, пожалуйста, банку джема. (варенья)

полкилограмма сыра (-у). (халвы)

сто граммов конфет. (колбасы)

две упаковки аспирина. (анальгина)

таблетки от простуды (гриппа)

9. Прочитайте предложения. Обратите внимание на падеж выделенных слов.

Когда начинается учебный год? – Учебный год начинается первого сентября.

Когда твой день рождения? – Двадцать первого марта.

Когда твой брат будет в Москве? – Он вылетает одиннадцатого декабря.

10. Ответьте на вопросы, используя слова, данные в скобках.

1. Когда встречают Новый год? (первое января) первого января

2. Когда отмечают Международный женский день? (восьмое марта) восьмого марта

3. Когда вы должны пойти на концерт? (двадцать пятое декабря) двадцать пятого декабря

4. Когда будет следующая игра нашей сборной по футболу? (тридцатое апреля) тридцатого апреля

5. Когда начнутся школьные соревнования по шахматам? (седьмое мая) седьмого мая