Posted in Հանրահաշիվ

Թվային արտահայտություններ

1.Գրե՛ք թվային արտահայտության տեսքով.
ա) 2-ի քառակուսու և 5-ի գումարը, 22+5
բ) 2-ի և 5-ի գումարի քառակուսին,(2+5)2
գ) 2-ի և 5-ի քառակուսու գումարը 22+52

2.Հաշվե՛ք թվային արտահայտության արժեքը.

ա) 6 ⋅ 7 + 52=67

բ) (1 + 2 ⋅ 3)2=49

գ) (1 + 32)4=10000

դ) (1 + 34 − 2) ։ 23=10

3.Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

ա) (4 2+ 7) ⋅ 5 − 4 − 7 ⋅ 5=76

բ) (62 + 82) ⋅ 2 − 142=4

գ) 1 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 4 ⋅ 5 − 12 − 22 − 3− 42 − 52=65


Տնային աշխատանք․

1.Արտահայտե՛ք 3 ⋅ 105 կմ-ը մետրով:

2.Թվերը ներկայացրե՛ք 2-ի աստիճանի տեսքով.
22, 42, 82, 322, 642, 1282,

2=21

4=22

8=23

3.Հաշվե՛ք արտահայտության արժեքը.
ա) 42 + 33=27
բ) 110 + (−1)10=2

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:

Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Տրված բառերում տողադարձը արված է բառակազմության սկզմունքով։

2.  Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
փրբուր – փրփուր
երբներանգ – երփներանգ

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
շամբուր – շամփուր
ճամբա – ճամփա

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:
թուղբ – թուղթ

3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամյան անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

  1.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

  1. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

– Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

– Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Արքայի դեմքը տեսնելու համար էր այդքան երկար ճանապարհ անցել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Մանուկներն իրենց համար պարում էին, հետո շրջվում, իրենք իրենց ծափ տալիս և զվարճանում, աշխարհով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Լուսանում է. Լեռան ետևից դուրս է ելնում արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Մի գարնան երեկո դռանը նստած խոսում էինք:

– Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

-Եթե ցանկանում եք, որ չմահանամ- ասում է արքան,- գնացե՛ք և անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ և վեր կենամ տեղիցս:

Posted in Երկրաչափություն

Ճառագայթ,անկյուն

39. Քանի անկյուն կա նկար 21-ում: Թվարկեք դրանք:

6

40. Գծեք չփռված անկյուն: Տարեք դրա կիսորդը:

41. Գծեք փռված անկյուն: Տարեք դրա կիսորդը:

46. Փռված անկյունից քանի՞ անգամ է փոքր 20°-ի անկյունը:

9

52. BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյան, որոն- ցից մեկը 17°-ով մեծ է մյուսից: Գտեք այդ անկյունները, եթե ∠ABC-77°:

47°,30°

53. BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյան, որոն ցից մեկը 23°-ով փոքր է մյուսից: Գտեք այդ անկյունները, եթե ABC-155°:

89°,66°

Posted in Հանրահաշիվ

Նախորդ տարվա կրկնության առաջադրանքներ

1. Կատարիր գործողությունը․
ա) 0,5 + 0,345=0,845
բ) 1,3 + 0,416=1,716
գ) 4,2 + 1,304=5,504
դ) 12,4 + 0,012=12,412
ե) 1,47 − 0,84=0,63
զ) 5,12 − 2,0904=3,0296

2. Կատարիր գործողությունը․
ա) 8,5 · 10=85
բ) 0,68 · 10=6,8
գ) 0,9 · 1000=900
դ) 1,8 · 1000=1800

3.Տրված  թիվը  փոքրացրե՛ք  նշված  տոկոսով:

ա)  600-ը  15%-ով  = 600:100×15=90 600-90=510                              
բ)  70-ը  20%-ով =70:100×20=14 70-14=56

4.Աճման  կարգով  դասավորե՛ք  հետևյալ  թվերը:

-11, -1, 0, 8/9, 21

5.Լուծեք հավասարումները․

ա)8y+y+4=49=y=45:9=y=5

բ)-x+6-2x-8x+18=13=x=1

գ)(4-2y)-(5-3y)=(y-1)-(y-8)=y=8

Posted in Մաթեմատիկա ա․ բ․

Խաբուսիկ խնդիրներ

Խաբուսիկ խնդիրներ

  1. Գերանը 12 մասի կտրելու համար քանի° տեղից է պետք սղոցել:
    11
  2. Գնացքը կազմված է 10 վագոնից:Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում:Սկզբից հաշված որերորդ վագոնում է գտնվում Գայանեն:
    8
  3. Աշոտը սկսեց լուծել խնդիրները սկսած 7 համարից:Քանի°խնդիր լուծեց նա,եթե վերջին խնդիրը 27-ն էր:
    21
  4. Քանի՞ թիվ կա,որ մեծ է 46-ից և փոքր է 66-ից:
    19
  5. Բժիշկը հիվանդին նշանակում է  10 սրսկում՝ 2 օր ընդմիջումով:Ո°րքան ժամանակ  է պետք սրսկումը ավարտելու համար:
    18

Համատեղ աշխատանք

  1. Առաջին վարպետը աշխատանքը կատարում է 15 օրում,իսկ երկրորդը 30 օրում:Քանի՞ օրում կվերջացնեն նույն աշխատանքը,եթե աշխատեն միասին։ 1/15+1/30=2/30+1/0=3/30 30/3=10
  2. Երկու գյուղացի բերքը կարող են հավաքել 16 օրում:Քանի՞ օրում կարող են հավաքել նրանցից յուրաքանչյուրը,եթե գյուղացիներից մեկը երկու անգամ դանդաղ է աշխատում մյուսից: xօրում 2x օրում 16×3=48 48:2=24
Posted in Հանրահաշիվ

Բնական թվի աստիճանի բարձրացում

1․Հաշվե՛ք՝
ա) 33=3x3x3=27
բ) 82=8×8=64
գ) 64 =6x6x6x6=1296
դ) 12000=1

2․Գրե՛ք ցուցչային տեսքով՝
ա) 2 ⋅ 2 ⋅ 2=23
բ) 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5=56
գ) 2⋅ 2 ⋅ 2=25

3․Գրե՛ք 10n տեսքով՝
ա) հարյուր հազար=105
բ) մեկ միլիոն=106

4․Հաշվե՛ք 103և 62 թվերի արտադրյալը
103x62= 1000×36=36000

5․Ի՞նչ նշան ունի բացասական թվի
ա) 3-րդ աստիճանը = —
բ) 4-րդ աստիճանը = +

6․Համեմատե՛ք
ա) 53 < 35
բ) (−2)3 < (−3)2 

7․Համեմատե՛ք
ա) 230 < 231 
բ) 710 < 910 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Վիլյամ Սարոյան ,,Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականություննու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը: 

Ապականություն-կեղտոտություն

Անկաշկանդ-ազատ,ինքնագլուխ

Առաքինություն-ազնվություն

Ահ-վախ

Մազապուրծ-ազատված

2. Բացատրի՛ր հետևյալ տողը. Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Եղիր միշտ բարի, և թող բոլորը տեսնեն քո բարությունը, նաև տարածիր այն շուրջբոլորը։ Բարությունն այս աշխարհն ավելի պայծառ դարձնելու միջոց է։

3. Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…

Հեղինակը կարծում է, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել,որովհետև մարդ կարող է լինել տեսքով գեղեցիկ, սակայն հոգով լինի չար կամ էլ՝ հակառակը։ Չնայած հիմա արդեն կարծիքը շատերի մոտ փոխված է։ Իմ կարծիքով շփվելը մարդու մասին ավելին կասի քան՝ տեսքը ։

4. Ի՞նչ ես հասկանում ,,կյանքի ժամեր,, ասելով:
Գիտեք, որ ձեր կյանքի ժամերը հենց ձեր կյանքի մի փոքրիկ մասն են կազմում։ Ամենահայտնի ասացվածքներից մեկում ասվում է, որ ամեն ինչ սկսվում է մանրուքներից և այստեղ էլ քո կյանքի ժամերը կարող են մեծ բաներ փոխել քո ապագա կյանքի ընթացքում։

5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքիր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր: 

Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:

Այս հատվածը իմ դուրը եկավ, քանի որ մարդ պետք է գեղեցիկ լինելուց բացի նաև լինի խելամիտ։