7-րդ դասարան
4.09-8.09
Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։
Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ի՞նչ է բնությունը։
Բնությունը մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և ընդգրկում է ֆիզիկական բոլոր առարկաները:
2․Ի՞նչ է բնության երևույթը։
Բնության մեջ մշտապես լինում են տարբեր երևությներ:Դրանց անվանում են Բնության երևույթներ, Օրինակ՝ ձմռանը ձյուն գալը:
3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։
ֆիզիկա բառը նշանակում է բնություն :
4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական , մագնիսկան , ջերմային , ատոմային երևույթները:
5․Բերել ֆիզիկական երևույթների օչինակներ։
Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկներլը , կայծակը, որոտը
6․Թվարկել ֆիզիկական երևոյթների տեսակները։
Ֆիզիկան ուսումնասիրում է՝ մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային ատոմային:
7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։
Մեզ շրջապատող առարկաները ֆիզիկական մարմիններ են:
8․Ի՞նչ է նյութը։բերել օրիակներ։
Ինչից կազմված է ֆիզիկական մարմինը կոչվում է՝ նյութ։ Օրինակ՝ սեղանը ֆիզիկական մարմին է, իսկ փայտը նյութը։
9․Ի՞նչ է մատերիան։
Այն ինչ գտնվում է տիեզերքում կոչվում է՝ մատերիա։
10․Ո՞րն էֆիզիկայի հիմնական խնդիրը։
Ֆիզիկայի հիմնական խնդիրն է, ուսումնասիրել մարմինների շարժումն ու փոխազդեցությունը:
Լրացուցիչ առաջադրանք․սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ10։