Ձեզ եմ ներկայացնում հետաքրքիր փաստեր անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Իսահակ Նյուտոնի մասին։
Իսահակ Նյուտոն
Նա չէր սիրում խորթ հորը
Նյուտոնն ուներ մեղքերի ցուցակ, որտեղ գրի էր առնում, թե ինչ մեղքեր է գործել մինչ տվյալ պահը։ Դրանցից մեկը եղել է հորն ու մորը տան մեջ այրելու սպառնալիքը։
Նորածին ժամանակ նա մահվան եզրին է եղել
Նա վաղահաս ծնունդ է եղել և 11-15 շաբաթ շուտ է ծնվել։ Շատ փոքր է եղել և հնարավոր էր, որ չապրեր։
Խնձորի պատմությունն իրական չէ
Ըստ այն պատմության, որ Նյուտոնը խնձորի ծառի տակ նստած է եղել, երբ խնձորն ընկել է գլխին, սուտ է։ Նա պարզապես նայել է պատուհանից, երբ խնձորն ընկել է։ Անգամ որոշ գիտնականներ պդնում են, որ դա էլ է հորինված։
Նա կակազել է
Ինչպես շատ հանճարներ, Նյուտոնը ևս կակազել է։ Նրա նման են եղել նաև Ուինսթոն Չերչիլը, Չարլզ Դարվինը և այլք։
Նա հայտնել է աշխարհի վերջի ժամկետը
Նա հայտնել է, որ աշխարհի վերջը չի լինի ավելի շուտ, քան 2060թ.-ը։ Դրանով նա ցանկացել է վերջ դնել աշխարհի վերջի մասին բազմաթիվ կարծիքների, սակայն այդ թվականն արդեն իսկ բավական մոտ է։
Նա լավ քաղաքական գործիչ չէր
Որպես Ազգային Ժողովի անդամ՝ նա խոսել է մեկ անգամ՝ խնդրելով փակել պատուհանը։
Նրա շունը այրել է Նյուտոնի լաբորատորիան
Ըստ վարկածի՝ Նյուտոնի շունն այրել է հանճարի լաբորատորիան՝ վերացնելով նրա քսան տարվա հետազոտությունները։ Սակայն շատերն էլ ասում են, որ հրդեհը բռնկվել է բաց պատուհանից եկող քամուց, որը շրջել է վառվող մոմը։
Նա տառապել է նյարդային հիվանդությամբ
1979թ.-ին Նյուտոնի մազերի ուսումնասիրությունը ցույց է տվել մեծ քանակությամբ սնդիկի առկայություն, որը հավանաբար հավաքվել է նրա ուսումնասիրությունների արդյունքում։ Սակայն չափազանց շատ սնդիկը կարող է նյարդային դարձնել մարդուն։ Իսկ շատերը պնդում են, որ նրա մազերը երբեք չեն թափվել և նրա լնդերը երբեք չեն արյունահոսել. երկուսն էլ սնդիկից թունավորման արդյունք են։


Ալբերտ Էյնշտեյն
1.
Էյնշտեյնը ավելի քան 300 գիտական աշխատանքի հեղինակ էր, գրել է ավելի քան 150 գիրք և հոդված, մոտ 20 առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր էր, ներառյալ ԽՍՀՄ ԳԱ-ն: Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է:
2.
1952թ. Ալբերտ Էյնշտեյնին առաջարկում են Իսրայելի նախագահի պաշտոնը: Սակայն նա մերժում է: Էյնշտեյնը իր որոշումը բացատրում է փորձի և մարդկանց հետ աշխատելու ունակությունների պակասությամբ: Ալբերտ Էյնշտեյնը միշտ սատար էր Իսրայելին: Գիտնականը միշտ պաշտպան էր կանգնում ճնշված ազգերին:
Հետաքրքիր փաստեր նյուտոնի մասին
Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո։


Ջեյմս ( Փրեսքթ ) Ջոուլ
Ծնվել է ունևոր ընտանիքում. հայրը գարեջրի գործարանի սեփականատեր էր: Տասնհինգ տարեկան հասակից աշխատել է հոր գործարանում, տասնվեցից՝ սովորելուն և գիտությամբ զբաղվելուն զուգընթաց՝ մասնակցել այդ ձեռնարկության կառավարմանը, մինչև 1854 թվականը, երբ այն վաճառվել է։
Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի մոտ և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841թվականին նա բացահայտել է (Էմիլի Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք)։
1843–1850 թվականներին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։ 1851 թվականին Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները, մասնավորապես, նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել է իդեալական գազիհամար։ Անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ)։ Կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսներիմագնիսացման դեպքում։