Գրաբարյան օրեր
Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:
Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն ՛
Արտաւազդայ:
Կարդա այսպես.
կայ — կա
շղթայիւք — շղթայյուք
ջանայ — ջանա
միաշաբթւոջ — միաշաբթվոջ
Արտաւազդայ — Արտավազդա
Բառարան
Զրուցեն — զրուցում են, պատմում են
զսմանէ –սրանից, սրա մասին
եթէ — այստեղ` թե
արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է
յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)
կապեալ –կապված
շղթայիւք — շղթաներով
հանապազ –միշտ
զշղթայսն — շղթաները
ջանայ — ջանում է
առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել
այլ – այստեղ` բայց
ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից
զօրանան — զօրանում են, ամրանում են
ասեն — ասում են
վասն որոյ — որի պատճառով
առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր
ժամանակներում էլ
բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը
զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին
յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը
երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ
բախեն — այստեղ` խփում են
զի — որ, որպեսզի
զօրասցին — այստեղ` ամրանան
Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:
Ճիշտ կարդա այս բառերը.
ա) զսմանէ — զման, զշղթայսն — շղթաներ, զհետ — գետ, զսալն — զալ,
բ) արգելեալ — հարգել, կապեալ — կապել, կռանահարութեան — կռաություն,
գ) յայրի — արի, յաւուր — յար,
դ) որոյ — որ
Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:
պառաւունք-պառավ, կապանքն-կապել, շղթայքն-շխթաները, զսալն-սալ:
Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմ
ության նկատմամբ:
Զրուցում են սրա մասին և ծերերը, թե բանտարկված է մի այրում, կապված երկաթի շղթաներով․ և երկու շուն անընդհատ կրծում են շղթաները, ջանում է ելնել և աշխարհը վերացնել․ բայց , ասում են, դարբինների կռանահարության ձայնից ամրանում են կապանքները։
Որի պատճառով և առ մերով, մեր ժամանակներում իսկ, մեր դարբիններից շատերը հետևելով առասպելին՝ կիրակի օրը երեք կամ չորս անգամ սանլ, որպեսզի ամրանան, ասեն շղթայքն Արտավազդը։
Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին:
Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։ Ապրելով երկար և երջանիկ կյանքով ։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան։