Posted in Գրականություն

Կանաչ առավոտը

Ռեյ Բրեդբերիի ,,Կանաչ առավոտը,,

  1. Բնութագրի՛ր գլխավոր հերոսին։
    Նա բարի էր, ձգտում էր միշտ դեպի լավը, չէր հանձնվում :
  2. Ի՞նչ է ծառը․ պատմվածքից դուրս գրի՛ր նկարագրությունը։
    Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…
  3. Ավելացրո՛ւ քո տեսակետը՝ ի՞նչ է ծառը։ 
    Ես էլ Բենջըմին Դրիսքըլի նման կուզեի, որ բոլոր մոլորակներին լինեին ծառեր: Ծառ ասելով հասկանում ենք մի սովորական առարկա բնության կողմից: Բայց ես ծառը չեմ համարում սովորական առարկա, որովհետև այն տալիս է մեզ թթվածին, ուրախություն, սնունդ, գեղեցիկ միջավայր և այլն: Ես ընտանիքիս, ընկերներիս և բարեկամներիս նմանացնում եմ ծառերի, առանց որոնց ես չեմ կարող ապրել: Մենք պետք է աշխատենք ծառերը վատնելուց բացի տնկենք նոր ծառեր, որպիսզի չփչացնենք բնությունը
  4. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 
    Ստեղծագործության ասելիքը այն է, որ պետք է առաջ գնալ, չհանձնվել, լինել բարի և մտածել ոչ միայն մարդկության մասին այլ նաև բնության:
  5. Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ։ 
    Պետք է բարի սիրտ ունենալ և միշտ կատարել լավը մարդկության և բնության համար:
Posted in Երկրաչափություն

Եռանկյուն։Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը

Առաջադրանքներ․

1.Ճիշտ ընտրիր ALM եռանկյան կողմերի և անկյունների անվանումները:

AL

ա) ∡M անկյան հանդիպակաց կողմը՝

  • AL
  • LM
  • MA

բ) LM կողմի հանդիպակաց անկյունը՝

  • ∡M
  • ∡L
  • ∡A

գ) AL կողմին առընթեր անկյունները՝

  • ∡M;∡
  • ∡L;∡M
  • ∡A;∡L

2.Տրված է ուղղանկյուն: Արդյո՞ք  GOF և HOE եռանկյունները հավասար են՝ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն: Հիմնավորիր:

Pazime1_uzd11.png

EO=OG
HO=OF
<EOH=<FOG => եռ <EOH = եռ <FOG
3. O հատման կետը AG և LV հատվածների միջնակետն է:

Գտիր ∡A և ∡L անկյունների մեծությունները ALO եռանկյան մեջ, եթե ∡V=24° և∡G=33°

Քանի որ հատվածները կիսվում են, ապա՝

ա)ALO եռանկյան LO կողմը հավասար է GVO եռանկյան VO կողմին:

բ)ALO եռանկյան AO կողմը հավասար է՝ GO կողմին: 

LOA անկյունը հավասար է VOG անկյանը՝ որպես հակադիր անկյուն:

Եռանկյունները հավասար են եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն:

Հավասար եռանկյունների համապատասխան անկյունները հավասար են՝

∡A=∡G

∡L=∡V

Տնային աշխատանք․

1.O հատման կետը AF և BV հատվածների միջնակետն է:

Գտիր ABO եռանկյան AB և BO կողմերի երկարությունները, եթե FV = 17.8 սմ, և VO = 44.1 սմ:

Քանի որ հատվածները կիսվում են, ապա՝

ա) ABO եռանկյան BO կողմը հավասար է FVO եռանկյան VO կողմին:

բ) ABO եռանկյան AO կողմը հավասար է՝ FO կողմին:

BOA անկյունը հավասար է VOF անկյանը՝ որպես հակադիր անկյուն:

Եռանկյունները հավասար են եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն:

Հավասար եռանկյունների համապատասխան կողմերը հավասար են՝

AB= FV սմ

BO= VO սմ

2.Գծագրում AB և DC կողմերը հավասար են, <ABD=<CDB: Ապացուցել, որ ABD և DBC եռանկյունները հավասար են։

Այո որովհետև BD ընդհանուր կողմ (առաջին հայտանիշ)

Posted in Մաթեմատիկա ա․ բ․

Տոկոսով խնդիրներ

12)Լուծում
1)84-70=14
2)70xX:100=14
70X=1400
X=1400/70
X=20%
Պատ․՝20%:

13)Լուծում
1)320-208=112
2)320xX:100=112
320X=11200
X=11200/320|
X=35%
Պատ․՝35%:

14) Լուծում
X+20%=90
X+(20xX):100=90
(100X+20X)/100=90
120X=9000
X=9000/120
X=75
Պատ․՝75։

15)Լուծում
X-40%=144
X-(40xX)/100=144
X-40X/100=144
(100X-40X)/100=144
60x=14400
X=14400/60
X=240
Պատ․՝240։

16)Լուծում
X-30%=161
X-(30xX)/100=161
(100X-30X)/100=161
70X=16100
X=16100/70
X=230(էջ)
Պատ․՝230 էջ
:

17) Լուծում՝
1)X-55%=81
2)Xx45:100=81

X=81×10:45=180
Պատ․՝180 էջ։

18) Գիրքն ունի 250 էջ։ Առաջին օրն աշակերտը կարդաց գրքի 40%-ը, երկրորդ օրը՝ մնացածի 20%-ը։ Երրորդ օրը մնացածի 50%-ը։ Չորրորդ օրը մնացածի 35%-ը։
1)Քանի՞ էջ աշակերտը կարդաց երկրորդ օրը։
Լուծում
1)250×40:100=100
2)250-100=150
3)150×20:100=30
Պատ․՝ 30 էջ։

Posted in Գրականություն

Սպասում

Մ․ Գալշոյանի ,,Սպասում,, պատմվածքը։ 

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Անհասկանալի բառեր չկան։
  2. Մեկնաբանի՛ր վերնագիրը։ 
    Այս վերնագիրը նկարագրում է, որ Կոմիտասը համբերատար սպասում էր իր այդ օրվա ապրուստը կորցրած մարդուն:
  3. Ըստ այս պատմվածքի բնութագրի՛ր Կոմիտասին։ 
    Նա շատ արդար էր, բարի, համեստ ու համբերատար, դրա պատճառով նա ուզում էր որ բոլոր մարդիկ այդպիսին լինեն և դա իրականացնելու համար իր խրատների հոդվածներում գրում է որ պետք է լինել արդար մաքուր ու բարի:
Posted in Քիմիա 7

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Պատասխանե՛ք  հարցերին.

1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.

ա) կավճի ու ջրի

բ) սպիրտի և ջրի (օղի)

գ) յուղի և ջրի

դ) յուղի և բենզինի

2. Լրացրե՛ք բաց թողած բառերը.

«Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրության բնորոշ կառուցվածք, ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»:

3. Հատկությունների ո՞ր համախումբն է վերաբերում ջուր նյութին.

ա) հեղուկ է, բնորոշ հոտ ունի, խտությունը՝ 0,9 գ/սմ3

բ) հեղուկ է, հոտ չունի, խտությունը՝ 1 գ/սմ 

գ) հեղուկ է, հոտ չունի, խտությունը՝ 1,84 գ/սմ3

4. Ստորև թվարկվածներից ո՞րն է «ավելորդ», ինչո՞ւ։

Գույն, փայլ, գեղեցկություն, կարծրություն, խտություն:

Այն ավելորդ է որովհետև ֆիզիկական հատկություն չէ

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գրաբարյան օրեր

Գրաբարյան օրեր

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն ՛

Արտաւազդայ:

Կարդա այսպես.

կայ — կա

շղթայիւք — շղթայյուք

ջանայ — ջանա

միաշաբթւոջ — միաշաբթվոջ

Արտաւազդայ — Արտավազդա

Բառարան

Զրուցեն — զրուցում են, պատմում են

զսմանէ –սրանից, սրա մասին

եթէ — այստեղ` թե

արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)

կապեալ –կապված

շղթայիւք — շղթաներով

հանապազ –միշտ

զշղթայսն — շղթաները

ջանայ — ջանում է

առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ – այստեղ` բայց

ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից

զօրանան — զօրանում են, ամրանում են

ասեն — ասում են

վասն որոյ — որի պատճառով

առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր

 ժամանակներում էլ

բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը

զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին

յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը

երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ

բախեն — այստեղ` խփում են

զի — որ, որպեսզի

զօրասցին — այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:

Ճիշտ կարդա այս բառերը.

ա) զսմանէ — զման, զշղթայսն — շղթաներ, զհետ — գետ, զսալն — զալ,

բ) արգելեալ — հարգել, կապեալ — կապել, կռանահարութեան — կռաություն,

գ) յայրի — արի, յաւուր — յար,

դ) որոյ — որ

Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:

պառաւունք-պառավ,  կապանքն-կապել, շղթայքն-շխթաները, զսալն-սալ:

Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմ
ության նկատմամբ:
Զրուցում են սրա մասին և ծերերը, թե բանտարկված է մի այրում, կապված երկաթի շղթաներով․ և երկու շուն անընդհատ կրծում են շղթաները, ջանում է ելնել և աշխարհը վերացնել․ բայց , ասում են, դարբինների կռանահարության ձայնից ամրանում են կապանքները։
Որի պատճառով և առ մերով,  մեր ժամանակներում իսկ, մեր դարբիններից շատերը հետևելով առասպելին՝ կիրակի օրը երեք կամ չորս անգամ սանլ, որպեսզի ամրանան, ասեն շղթայքն Արտավազդը։

Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին: 

Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։ Ապրելով երկար և երջանիկ կյանքով ։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան։

Posted in Երկրաչափություն

Հարցեր կրկնության համար

1.

Երկու կետով կարելի է տանել մեկ ուղիղ:
2.

Երկու ուղիղներ կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր կետ։
3.

Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված:
4.

Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ:
5.

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ:

6.

 Եթե անկյան երկու կողմերը գտնվում են նույն ուղղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն:

7.

 Երկրաչափության մեջ միևնույն ձևը և նույն չափերն ունեցող երկու պատկերներն անվանում են հավասար պատկերներ: 

8.

Պատկերներ համեմատելու ձևերից է վերադրումը: Մի հատվածի  ծայրակետը վերադրում ենք մյուս հատվածի  ծայրակետի հետ այնպես, որ դրանք համընկնեն: Եթե համընկնում են նաև մյուս  ծայրակետերը, ապա այդ հատվածները հավասար են:

9.

Հատվածի այն կետը, որը հատվածը տրոհում է երկու հավասար մասերի կոչվում է միջնակետ: 

10.

Մի անկյան գագաթը վերադրում ենք մյուս անկյան գագաթի հետ և առաջին անկյան կողմը վերադրում ենք մյուս անկյան կողմի հետ այնպես, որ դրանք համընկնեն, իսկ մյուս երկու կողմերը ընկնեն համընկնող կողմերի հանդեպ նույն ուղղության վրա: Եթե համընկնեն նաև մյուս երկու կողմերը, ապա անկյունները հավասար են: 

11.

Անկյան գագաթից ելնող ճառագայթը, որն անկյունը բաժանում է երկու հավասար անկյունների, կոչվում է անկյան կիսորդ: 

12.

AB=AC+BC 
13.

AOB=AOC+COB