Posted in Պատմություն

Մխիթարյանների հանրահայտ ըմպելիքը՝ մխիթարին

«Միթարինը հայտնի է բուժիչ հատկություններով, այն պատրաստվում է էկզոտիկ մրգերից և 42 խոտաբույսերից, արմատներից և համեմունքներից` առանց քիմիական հավելումների։ Երկար ժամանակ Մխիթարինը վաճառվել է և վաճառատներում, և որպես դեղ` դեղատներում: Բայց 1980-ականներին Մխիթարյանները ստիպված եղան ընտրել երկուսից մեկը, քանի որ հարկերի հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Այսօր էլ Ավստրիայում դեռ կան շատ բժիշկներ, ովքեր իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս խմել «Մխիթարին»:

Posted in Պատմություն

Սևանի Աստվածամայրը

Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Սևանի Աստվածամայրը Հայ եկեղեցու հնագույն սրբապատկերներից է (հավանաբար՝ 16-րդ դարի վերջ)։ Սրբապատկերի առանձնահատկությունն այն է, որ մանուկ Հիսուսը պատկերված է խաչը գրկած։

«Սևանի Աստվածամայրը» ըստ մի եղելության, առնչվում է հայ մշակույթի մեծ երախավորներից մեկի՝ Մխիթար Սեբաստացու անվան հետ: 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: Նա թույլ տեսողութուն ունենալով՝ օրեր շարունակ աղոթել է այս պատկերի առաջ և շուտով վերագտել տեսողությունը։

1692 թ., Մխիթարը Կ. Պոլսից գալիս է Էջմիածին՝ միաբանելու։ Սակայն հիասթափված, շուտով գնում է Սևան (ուր տառապում Է աչքացավով) և շուրջ 10 օր այնտեղ մնալուց հետո վերադառնում Է Բասեն:

Մխիթար Սեբաստացու սևանյան այդ օրերի մասին Ղևոնդ Ալիշանը գրել է. «Սեբաստացի սարկաւագն Մխիթար, յայնժամ 18 ամաց, եկեալ այսր յուխտ, յամի 1692, արժանաւորեցաւ խոստման Տիրամօրն, օգնական յինելոյ աստուածասէր րղձանացն, մինչ աղերս արկանէր աոաջի պատկերի նորին, որ և ցարդ պահի անդ, թէ և հնացեալ և խանգարեա, որոյ է օրինակս. և քաջալերեալ՝ յաջողեցալ նորին Տիրամօր շնորհօք հաստատել զկրօնս իւր, շինելով վանըս նախ ի Մեթոն Մոռէայ, և ապա ի Վենետիկ…»։

Բանասեր Ս. Շտիկյանր ևս վկայակոչում է այդ պատմության՝ ավանդության վերածված տարբերակը. «Հայաստանից մեկընդմիշտ հեռանալուց առաջ Մխիթար Սեբաստացին Սևանա կղզում աղոթել է այդ պատկերի աոաջ և նրանից խնդրել, որ իրեն ուժ ու զորություն տա։ Ըստ ավանդության, այդ ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը և Մխիթար լսել է իր խնդրանքի պատասխանը՝ Եղիցի»:

Մխիթար Սեբաստացին, հավանաբար, այս սրբապատկերի անմիջական ազդեցությամբ է գողտրիկ տողեր նվիրել Աստվածամորը: Նրա «Անճառին խորան» տաղը երգում են Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին՝ Սուրբ Պատարագի ընթացքում:

Անճառին խորան,

Բանին բնակարան,

Գովեալ Մարիամ սրբուհի,

Դու վարդ անթառամ:

Ես իսկ չեմ արժան

Զքեզ առնուլ բերան,

Է քեզ երանի, տիրածին,

Ընտիր Մարիամ:

Թագուհի վերին,

Ժառանգ երկնային,

Ի քեզ պաղատիմ, Տալիթայ,

Լոյս տուր իմ ակին:

Նախապատրաստվելով Մխիթարյան միաբանության երկուհարյուրամյա հոբելյանին, Ալիշանը փորձում է հավաքել այն բոլոր մասունքները, որոնք առնչվել են Աբբահոր կյանքին։ Այդ նպատակով 1890-1900֊-ական թթ. նա մի շարք նամակներ է հղում Էջմիածնի միաբանության անգամներին՝ խնդրելով Սևանա կղզում գտնվող Աստվածամոր պատկերը, որի առջև աղոթել է իրենց ուխտի հիմնադիրը, նմանատիպ գունանկարի կամ թե լուսանկարի ձևով ուղարկել իրեն:  Ընդ որում, Ղ. Ալիշանը հույս է ունեցել, որ ընդօրինակությունը կկատարի նկարիչ Վարդգես  Սուրենյանցը: Սակայն ինչ-ինչ պատճառներով, հավանաբար կապված 1891 թ- էջմիածնից հեռանալու հանգամանքների հետ, մեծանուն նկարիչը չի կարողացել կատարել Ղ. Ալիշանի ցանկությունը: Այնուհետև, 1896—1901 թթ . միջոցին Ալիշանը դարձյալ մի քանի նամակներ է հղում էջմիածին՝ նորոգելով Սևանի Աստվածամայրը կտավի գունանկարը ստանալու խնդրանքը: Ալիշանին ուղղված պատասխան նամակից իմանում ենք, որ այդ կտավը Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, որպես հին արվեստի լավագույն նմուշ, արդեն Սևանից տեղափոխւել է էջմիածին և միայն հնարավոր են համարել լուսանկարը ուղարկել Վենետիկ։ Բոլոր դեպքերում շուրջ 15 տարի տևած բանակցությունները և Ալիշանի հիմնական փափագը՝ իրենց մոտ ունենալ այդ կտավը, դրական լուծում չեն ստանում:

Այնուհետև, 1902-1903 թթ. ընթացքում, Խրիմյան Հայրիկր «Սևանի Աստվածամայրը» կտավը Վենետիկ ուղարկելու անհաջող փորձից հետո, Մխիթարյանների բաղձանքը ինչ֊-որ չափով կատարած լինելու համար, գեղանկարիչ Ե. Նազարյանցին հանձնարարում է ընդօրինակել հիշյալ կտավը և այն որպես նվեր ուղարկում է Վենետիկ:

«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին պատմում է նաև  Թորոսյանը «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» գրքում. «Այդ պատկերը 300 տարուան հնութիւն ունի, ըստ վկայութեան Վաղարշապատ բնակվող պատկերահան Առաքել Սագինեանցի, ինչպէս կը գրէ Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանց»:

Posted in Uncategorized

Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ

Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրարու շփուէին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:

Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:

Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:

Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:

Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:

Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Մխիթար ամէն խոսքի, ամէն գրութեան, ամէն դէպքի մէջ, ամէն ժամանակ սէր կը քարոզէր և կը շնչէր, և ինքն՝ ըսածին և գրածին օրինակը կու տար:

Աղբյուրը՝

Հայկական Կակաչ

Վերլուծություն

Իմ կարծիքով տեքստի հեղինակը պատմում է Մխիթար Սեբաստացու բնավորության մասին: Ուզում է ասել, որ Մխիթար Սեբաստացին բացի իր գործից, ուշադրություն է դարձրել նաև միաբանության անդամներին: Հետևել է, որ նրանք լավ հարաբերություններ ունենան, չկռվեն և միշտ կիսվեն իրենց մտքերով: Հեղինակը նշում է, որ Մխիթարը շատ ազնիվ մարդ էր, ամեն ինչի մեջ սեր էր քարոզում:

Մխիթարը շատ էր սիրում երեխաներին: Նա այնպիսի հետաքրքիր խոսք ուներ, որ աշակերտները միայն իրեն էին լսում: Նա առավոտից երեկո հսկում էր երեխաներին, փորձում էր ուղղել նրանց սխալները, բացատրել ճիշտը, ուսուցանել նրանց: Նա շատ էր սիրում իր աշխատանքը:

Posted in Պատմություն

Հայաստանի հզորացումը

  • Ինչ քայլեր ձեռնարկեց Տրդատ 3-րդը երկրի հզորացման ուղղությամբ

Տրդատը սկսեց վարել երկրի հզորության քաղաքակնություն

  • Թվարկեք այդ ժամանակի հայտնի քաղաքները

Արտաշատ,Տիգրանակերտ,Վան, Վաղարշապատ և այլն:

  • Ներկայացրեք Տրդատ Մեծ արքայի պատմական կերպարը:

Նա հզոր էր, խելացի և այլն:

  • Երբ և որտեղ է տեղի ունեցել քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովը:Հայաստանից ով է մասնակցել ժողովին:

Այն տեղի է ունեցել 325թ.-ին Նիկեայում : Ժողովին մասնակցել է Սուրբ Գրիգորի որդին:

  • Ով էր Գրիգորիսը և ինրչ գործունեություն էր իրականացնում:

Նա Սուրբ Գրիգորի թոռն էր՝ Փայտակարանի հոգևոր առաջնորդը:

  • Երբ է թագավորել Խոսորով 3-րդ Կոտակը: Ուր տեղափոխեց նա արքունիքը:

Նա թագադրվել է 330թ.-ին: Նա տեղափոխեց արքունիքը Դվին:

  • Որ երկրների դեմ պատերազմեց Հայաստանը Խոսրով Կոտակի օորոք: Ինչով ավարտվեցին դրանք:

Սասանյանների դեմ

Տրդատ Մեծի գահակալումը և քրիստոնեության ընդունումը

  • Ա1. Հասկացություններ և անուններ
  • Ա2. Հիմնական գաղափարներ
  • Ա3. Քննադատական մտածողություն
  • Ա4. Պատմական հեռանկար
Posted in Պատմություն

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

  • Ինչպիսին էր քաղաքական կացությունը Առաջավոր Ասիայում 3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին:

3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին քրիստոնեությունը աշխարհում առաջինը Հայաստանում ընդունվեց պետական կրոն

  • Ինչու էր Տրդատ 3-րդը բանտարկել Գրիգոր Պարթևին

Տրդատ 3-րդը հեթանոս էր, իսկ Գրիգոր Պարթևը քարոզում էր քրիստոնեությունը դրա համար Տրդատը նրան բանտարկեց

  • Ինչ գործունեություն ծավալեց Գրիգորը Խոր Վիրապից դուրս գալուց հետո

Նա շարունակեց քրիստոնեության քարոզումը

  • Ինչու Գրիգորը մեկնեց Մաժակ-Կեսարիա:Ինչ գիտեք Ս. Էջմիածնի կառուցման ր անվանակոչության մասին:

Այնտեղի եպիսկոպոսները ձեռնադրեցին նրան եպիսկոպոս

  • Նկարագրեք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու իրադարձությունները:

Նպատ լեռան ստորոտին, Տրդատ III-ը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատվով դիմավորում են Գրիգոր Լուսավորչին։ Լուսաբացին նա արքունիքին, զորքին և ժողովրդին մկրտում է։

  • Քրիստոնեության ընդունումը պատմական ինչ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում:

Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն շատ մեծ նշանակություն ունեցավ

  • Ազգային-քրիստոնեական ինչ տոներ գիտեք:Ինչ առաքելություն ստանձնեց Հայոց եկեղեցին:

Տրնդեզ, Խաղողօրհնեք, Զատիկ, Սուրբ ծնունդ, Վառդավար, Բարեկենդան և այլն

Posted in Պատմություն

Պետական կառավարման համակարգը

  • Կառավարման տեսանկյունից ինչ երկիր էր Հայաստանը

Միապետական երկիր

  • Ինչ իրավունքներ ուներ թագավորը

Նա կառավարում էր երկիրը գործակալությունների միջոցով

  • Ինչու էին անհրաժեշտ գործակալությունները

Նրանք ունեին կարևոր դեր երկրի պաշտպանության և կարավարման գործում

  • Թվարկեք գործակալությունները և դրանք տնօրինող նախարարական տոհմերը:

Հազարապետ-ղեկավարում էր տնտեսական-հայրական գործը, Սպարապետ-զինվածների գլխավոր հրամանատար, մեծ դատավոր, մարդապետ-հսկում էր գանձարանը և արքունի կալվածնքերը:

  • Որքան էր հայոց բանակի թվաքանակը:Ինչպես էր կազմվում հայոց այրուձին:

100-120

Այն ուներ հեծելազորներ և հետևակներ

  • Ովքեր էին իրականացնում թագավորական ոստանի պաշտպանությունը:

Ոստանիկ Արյուձին

  • Ինչ էին բովանդակում (Գահնամակ) և (Զորանամակ) փաստաթղթերը:Ըստ իրենց զորքի քանակի՝ ինչ էին համարվում նախարարները:

Դրանց մեջ գրանցվում էին նախարարների պաշտոնական դիրքերը և զորքի թվաքանակը

Posted in Աշխարհագրություն

Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ: 

 Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը: Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:

Untitled1 - Copy.png

Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:

db90d57bd876ac527916366d621573f81dfb3a4a - Copy.jpg

Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (2014թ.):

Մեծ Բրիտանիա.jpg
Աֆղանստան.jpg

Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանա­ցիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (2%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-­ը:

Հայաստան.jpg

Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը:

բուրգ.jpg

Աշխատանքային ռեսուրսներ

Advertisement

Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−­65 տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։ Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քա­նակով, այլև որակով։ Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։

Աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման վիճակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները․

  •  ընդհանուր թիվը
  • սեռատարիքային կազմը
  •  տնտեսապես ակտիվ բնակչության թիվը
  • զբաղվածների ընդհանր թիվը
  •  զբաղվածների թիվն ըստ ոլորտների և ճյուղերի
  • սոցիալ- դասակարգային կազմը
  • կրթական և մշակթային մակարդակը:

Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչթյան ընդհանր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչթյան ընդհանուր թիվը և այդ թվում աշխատունակ տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսների քանակը 2,28 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի գրեթե 70%-ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռ և Կոտայքի մարզերում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Նշե՜լ բնակչության սեռային կազմի և տարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպի երկրներում( առաջին և երկրորդ տիպ` զարգացած և զարգացող երկրներ)։

Զարգացած (1-ին տիպ) երկրներում սեռատարիքային բուրքը գնալով լայնանում է, իսկ զարգացող (2-րդ տիպ) երկրներում նեղանում:

  • Նկարագրե՜ք և բացատրե՜ք բնակչության սեռատարիքային բուրգերը։

Լայն հիմքվ և նեղ գագաթվ բուրգը նշանակում է որ այդ երկրում ավելի շատ երեխաներ կան, իսկ նեղ հիմքով և համեմատած ավելի լայն գագաթով բուրգը նշանակում է որ տվյալ երկրում չափահաս մարդիկ ավելի շատ են:

  • Համեմատել զարգացած և զարգացող երկրների աշխատանքային ռեսուրսների զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը։

Զարգացած երկրներում մարդկանց ծնվելու քանակը ավելի քիչ է, բայց տնտեսությունը ավելի զարգացած է և աշխատելու տեղեր շատ կան, իսկ զարգացող երկրներում մարդիկ շատ են ծնվում, բայց տնտեսությունը այդքան էլ զարգացած չէ ու աշխատելու տեղեր քիչ կան:

  • https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, համեմատել Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության սեռատարիքային կազմը( կարող եք ընտրել ցանկացած երկիր)։

Երկու երկրներն էլզրգացած են և երկուսի մոտ էլ կա ծերացման փուլ: Ֆրանսիայում ամենաշատը մարդիկ 50-54 տարեկան են, իսկ Գերմանիայում 55-59: Գերմանիայում բնակչության թիվը ավելի մեծ է և այնտեղ ավելի շատ է արտահայտված բնակչության ծեռացման փուլը:

  • https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, ընտրել զարգացած և զարգացող չորս երկրներ, որտեղ արտահայտված է բնակչության ծերացման փուլ։

Զարգացած երկրներ

Զարգացող երկրներ

Posted in Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները

Երկրագնդի բնակչության ժամանակակից տեղաբաշխումը ձևավորվել է տարածքի բնակեցման և տնտեսական յուրացման հարյուր հազարավոր տարիների ընթացքում։ Այդ տեղաբաշխումը խիստ անհավասարաչափ է։ Բնակչության տեղաբաշխում ասելով հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում ու երկրներում։ Ներկայումս բնակեցված են հս. լ. 780 և հվ. լ. 560 զուգահեռականների միջև գտնվող համարյա բոլոր ցամաքային տարածքները։ մերձբևեռային, լեռների բարձրադիր շրջանները և անապատային ընդարձակ տարածքները)։ Նախկինում ավելի սահմանափակ տարածք է բնակեցված եղել։ Ժամանակի ընթացքում բնակչության թվի աճին և գիտության ու տեխնիկայի զարգացմանը համընթաց երկրագնդի բնակեցված տարածքը ընդարձակվել է։ Տարածքի բնակեցվածության ընդհանուր պատկերը և բնակեցվածության աստիճանն արտահայտվում են բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության միջին խտությունը բնակչության թվի հարաբերությունն է տարածքի մակերեսին, այսինքն` բնակիչների միջին թվաքանակը` մեկ քառ. կմ տարածքի հաշվով (մարդ/քառ. կմ): Քարտեզ. Աշխարհի բնակչության տեղաբաշխումը Ներկայումս բնակչության տեղաբաշխումը ծայրաստիճան անհամաչափ է. մարդկանց գրեթե 70%-ն ապրում է Երկրագնդի ցամաքային տարածքի ընդամենը 7%-ի վրա։ Բնակչության տեղաբաշխման վրա ազդում են մի շարք գործոններ: Դրանց շարքում բավական մեծ է բնական գործոնների` բնական պայմանների և ռեսուրսների (ռելիեֆ, կլիման, ջրեր, հողեր և այլն) դերը, դրանց նպաստավոր լինելը բնակեցման և տնտեսական գործունեության համար: Դիտելով աշխարհի բնակչության տեղաբաշխման քարտեզը` կնկատեք, որ բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններով տարածքներում, առաջին հերթին` ջերմային տաք և բարեխառն գոտիներում գտնվող հարթավայրային և ծովափնյա շրջաններում: Միևնույն ժամանակ, խիստ նոսր են բնակեցված տունդրայի, տայգայի և անապատային բնական զոնաները, բարձր լեռնային շրջանները: Հետևաբար` մարդկանց կողմից չյուրացված կամ թույլ յուրացված տարածքներն առաջին հերթին ծայրահեղ բնական պայմաններ ունեցող վայրերն են։

Գծապատկերներից երևում է, որ աշխարհի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող շրջաններում։ Դրանք ծովի մակարդակից մինչև 500 մ բարձրության վրա գտնվող հարթավայրերն են, որոնք կազմում են ցամաքի մակերեսի 28%-ը։ Այստեղ բնակվում է երկրագնդի բնակչության 80%-ը։ Բոլոր աշխարհամասերում նկատվում են բնակչության տեղաբաշխման հետևյալ օրինաչափությունները. ա) Բնակչության խտության նվազում ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրության մեծացմանը զուգընթաց: բ) Բնակչության խիստ կենտրոնացում ծովափնյա գոտիներում։ Աշխարհի բնակչության մոտ կեսը կենտրոնացած է օվկիանոսների ափերով ձգվող 200 կիլոմետր լայնությամբ ցամաքային գոտում, որն զբաղեցնում է ցամաքի 16%-ը։ գ) Բնակչության խտության նվազում ծովերից և օվկիանոսներից տեղանքի ունեցած հեռավորության մեծացմանը զուգընթաց:

Սակայն բնական գործոնների դերը միանշանակ չէ։ Դրանք բնակչության տեղաբաշխման վրա ազդում են տնտեսական գործոնների ներգործությամբ`արտադրության տեղաբաշխման և տարածքի տնտեսական մասնագիտացման միջոցով: Բնակչության մեծ կուտակման վայրեր են զարգացած արդյունաբերական և ոռոգելի հողագործության շրջանները, օրինակ` գործարանների ու ֆաբրիկաների մեծ կուտակման շրջանները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, կամ Նեղոս, Յանցզի ու Գանգես գետերի հովիտները, որտեղ զարգացած է ոռոգովի հողագործությունը: Բնակչության տեղաբաշխումն անընդհատ փոփոխվող պատմական գործընթաց է, որի վրա զգալի ազդեցություն ունի նաև բնակեցման ժամանակի տևողությունը, այսինքն` պատմական գործոնը։ Քաղաքակրթության հնագույն օջախներում (Չինաստան, Հնդկաստան, Հարավային Եվրոպա) բնակչության կենտրոնացումն զգալի չափով ավելի մեծ է, քան համեմատաբար նոր բնակեցված տարածաշրջաններում (Ավստրալիա, Սիբիր, և այլն)։ Աշխարհում առանձնանում են բնակչության մեծ կուտակումներ ունեցող չորս գլխավոր տարածքներ (արեալներ)։

Առաջինը Ասիա աշխարհամասի արևելքը, հարավն ու հարավ-արևելքն է, որտեղ բնակչության միջին խտությունը տեղ-տեղ հասնում է 500-1000 մարդ/քկմ-ի։ Այստեղ բնակչության մեծ կուտակմանը նպաստել են բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոռոգելի հողագործության զարգացումը:

Բնակչության մեծ կուտակման երկրորդ տարածքը Արևմտյան Եվրոպան է։ Միջին խտությունն այստեղ ավելի քան 200 մարդ/քկմ է, իսկ արդյունաբերական գլխավոր շրջաններում՝ 1000 մարդ/քկմ։ Բնակչության մեծ կուտակման երրորդ տարածքը ձևավորվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Այստեղ նույնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, բնակչության բարձր խտության գլխավոր պատճառներն են բարենպաստ բնակլիմայական պայմանները, նպաստավոր աշխարհագրական դիրքը (առաջին հերթին ծովին մոտ գտնվելը) և արդյունաբերության զարգացման բարձր մակարդակը։ Բնակչության մեծ կուտակման չորրորդ արեալը ձևավորվել է ավելի ուշ Աֆրիկայում` Գվինեական ծոցին հարող գոտում: Բնակչության արագ աճի հետևանքով այս արեալի բնակչության թիվն արդեն անցել է 300 մլն-ի սահմանագիծը, ինչը զգալիորեն գերազանցում է երրորդ արեալի բնակչությանը:

Բնակչության միգրացիաները: Ամեն մի երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը և տեղաբաշխումը փոփոխվում է ոչ միայն բնական, այլև մեխանիկական շարժի՝ այսինքն միգրացիայի հաշվին։ Մարդիկ ծնվում և ապրում են մեծ մասամբ իրենց ծննդավայրում: Սակայն մարդկանց մի մասը երբեմն ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով տեղափոխվում է այլ բնակավայր, այսինքն տեղի է ունենում միգրացիա:

Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է (աղքատություն, գործազրկություն և այլն)։ Միգրացիաները կարող են տեղի ունենալ նաև քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան-կենցաղային և այլ պատճառներով։ Միգրացիաները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին միգրացիաներ են էմիգրացիան (արտագաղթը) և իմիգրացիան (ներգաղթը)։ Էմիգրացիան քաղաքացիների մեկնումն է սեփական երկրից, իսկ իմիգրացիան՝ քաղաքացիների մուտքը այլ երկրներից տվյալ երկիր։ Արտաքին միգրացիաները (գաղթերը) դիտվել են վաղ ժամանակներից սկսած, պատ- մությունից հիշենք թեկուզ «ժողովուրդների մեծ գաղթը»։ Դրանք ավելի զանգվածային են դարձել աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո, պատմական նոր և նորագույն ժամանակներում։ Բավական է ասել, որ ամբողջ Ամերիկա և Ավստրալիա աշխարհամասերը, Աֆրիկայի առանձին շրջաններ բնակեցվել և յուրացվել են գլխավորապես Եվրոպայից արտագաղթածների հաշվին։ Միայն XIX դարում եվրոպական երկրներից շուրջ 60 մլն մարդ տեղափոխվել է Ամերիկա, Ավստրալիա և այլ տարածաշրջաններ։ Մինչ այդ Աֆրիկայից բռնի տեղահանվել (բռնագաղթ) և որպես ստրուկ Ամերիկայում վաճառվել է մոտավոր տվյալներով շուրջ 100 մլն սևամորթ։ Կրոնական շարժառիթով զանգվածային տեղաշարժեր են տեղի ունեցել Հնդկաստանում։ 1947թ. Հնդկաստան գաղութի անկախացումից հետո միլիոնավոր մահմեդականներ Հնդկաս- տանից գաղթել են Պակիստան, իսկ Պակիստանից միլիոնավոր հնդուականեր և բուդդա- յականներ՝ Հնդկաստան։ Քաղաքական և ազգային շարժառիթներով միգրացիայի օրինակ է Ադրբեջանից շուրջ 400 հազար հայերի հարկադրված գաղթը Հայաստանի Հանրապետություն և այլ երկրներ։ Մյուս կողմից` տարբեր տարիների և հատկապես վերջին երկու տասնամյակում, հիմնականում տնտեսական պատճառներով, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 մլն մարդ։ Միգրացիայի մյուս տեսակը՝ ներքին միգրացիան, տեղի է ունենում պետության ներսում հետևյալ չորս ուղղությամբ` գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ։ Առավել տարածված են գյուղերից և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ միգրացիաները, որոնք նպաստում են քաղաքային բնակչության թվի աճին։ Շատ երկրներում բնակչության ներքին միգրացիաները հիմնականում տեղի են ունենում նախկինում յուրացված և խիտ բնակեցված շրջաններից դեպի նոր յուրացվող շրջաններ։

  • Ինչպիսի՞ն է աշխարհի բնակչության տեղաբաշխման պատկերը։

Աշխարհի բնակչության տեղաբաշխման պատկերը ներկայումս շատ անհավասարաչափ է, որովհետև աշխարհի մարդկանց մոտ 70%-ը ապրում է Երկրագնդի ցամաքային տարածքի ընդհամենը 7%-ի վրա:

  • Թվարկե՛լ և բնութագրե՛լ աշխարհի բնակչության կուտակման գլխավոր շրջանները։

Ասիայի արևմուտքը, հարավ-արևմուտքը, հարավը

Եվրոպայի արևմուտքը

ԱՄՆ-ի հյուսիս արևելքը

  • Թվարկե՛լ միգրացիայի տեսակները, և նշե՛լ գլխավոր պատճառները։

Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն( աղքատությունն, գործազրկությունն և այլ) է:

Միգրացիան լինում է արտաքին և ներքին

Արտաքին միգրացիաներ են արտագաղթը և ներգաղթը:

Ներքին միգրացիան տեղի է ունենում պետության ներսում չորս ուղղությամբ գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ ու փոքր քաղաքներից մեծ քաղաքներ:

Posted in Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության թիվը եվ շարժը

Դասի հղումը

  • Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

Մարդահավաքների օգնությամբ

  • Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

Որովհետև ոչ զարգացած երկրներում ծնունդները համամատած ավելի շատ են քան մահերը:

  • Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։

Պարենային, բնապահպանական, վառելիքաէներգետիկ ռեսուրների օգտագործում, աղքատության հաղթահարում և այլ:

  • Վերլուծե՛ք աշխարհի բնակչության ընդհանուր թվի աճն ու փոփոխությունները։

Այս պահին բնակչության թիվը կազմում է 8,062,313,709 մարդ որն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ:

  • Աշխարհի բնակչության թվի փոփոխությունների  հետևանքով ի՞նչ հիմնախնդիրներ են առաջացել:

Պարենային, բնապահպանական, վառելիքաէներգետիկ ռեսուրների օգտագործում, աղքատության հաղթահարում և այլ: