Posted in Պատմություն

Պայքար ինքնավարության համար

  • Ինչ է աշխարհագիրը

Դա հողերի և բնակչության հաշվառումն էր:

  • Ով է Հազկերտ 2-րդը,ինչ քայլերի դիմեց Արևելյան Հայաստանի ներքին ինքնուրույնությունը ոչնչացնելու ուղղությամբ:

Նա պարսից արքա էր որը կառավարում էր 439-457թթ: Նա տերությունը նվաճելու համար փորձում էր գործի դնել իրենց կրոնը՝զրադաշտականությունը: Նաև անցկացվեց արխարհագիր երկիրը կայունությունից զրկելու համար:

  • Որքանով էին արդարացված Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի խմբավորումների մոտեցումները:

Վասակ Սյունին ուզում էր Սասանյանների հետ բանակցություններով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայերի ինքնիշանությունը և դավանքի ազատությունը։ Վասակ Սյունու կարծիքով այդպես հնարավոր կլիներ խուսափել պատերազմական գործողություններից։Վարդան Մամիկոնյանը՝ հակառակը, մտածում էր, որ պետք է գնալ վճռական ռազմական գործողությունների և ամեն գնով հաղթել։

  • Ինչ նշանակություն ունեցան Վարդանանց և Վահանանց պատերազմները,արդյոք նրանք հասան իրենց նպատակին,ինչպես:

Երկու պատերազմներից հետո միևնույն է Հայաստանը իր կրոնը և մշակույթը չփոխեց և չհանձնվե, այսինքն այն շատ լավ էլ ինքնուրույն պետություն էր ով որ կռվում էր մինչև վերջ, մինչև հաղթանակ:

  • Ըստ քեզ՝ ինչ ընթացք կարող էին ունենալ հայ-պարսկական հարաբերությունները,եթե Վարդան Մամիկոնյանն ու իր կողմնակիցները վստահեին Վասակ Սյունուն և դադարեցնեին ռազմական գործողությունները:Կամ հակառակը՝ եթե Վասակ Սյունին միանար Վարդան Մամիկոնյանին:

Իմ կարծիքով եթե Վարդան Մամիկոնյանը միանար Վասակ Սյունուն ապա Սասանյանները առիթից կօգտվեին և նորից ու նորից կսկսեին սիրաշահել հայերին կրոնափոխ լինել մինչև հայերը կրոնափոխ չլինենին կամ չսկսեին մի նոր ճակատամարտ: Իսկ եթե Վասակը միանար Արդանին ապա նրանց զորքը ավելի ուժեղ և մտածված կլիներ և միգուցե կկարողանար հաղթանակ տանել Վարդանանց պատերազմում:

Posted in Պատմություն

Արշակունյաց Հայաստանի բաժանումն ու անկումը

  • Ինչ է նշանակում ավատ,ավատառու,ազատ,անազատ հասկացությունները

Ավատ-հողատարածք, ավատառու-մարդ որը թագավորից հող է ստացել ծառայության և հավատարմության համար, ազատ-դրանք միջին և մեծ հողի հողատերերն էին, անազատ-անազատներ էին գյուղացիները:

  • Երբ է տեղի ունեցել Աշտիշատի ժողովը և որ թագավորի օրոք

354թ. Արշակ II-ի օրոք:

  • Երբ է տեղի ունեցել Ձիրավի ճակատամարտը

371թ. Ձիրարավի դաշտում:

  • Համեմատիր այս շրջանի թագավորների քաղաքական գործունեությունը Խոսրով Կոտակ,Տիրան,Արշակ Երկրորդ,Պապ թագավոր
  • Ինչ հետևանքներ ունեցավ և կարող էր ունենալ այն,որ արքան,նախարարներն ու եկեղեցին բաժանվեցին Հռոմիՙսասանյանների և կենտրոնաձիգ իշխանության կողմնակիցների:
  • Մեծ Հայքը բաժանվեց երկու մասի ,երկու անգամ,որ թվականներին դա տեղի ունեցավ

387 և 591

Posted in Կենսաբանություն

Ծաղկավոր բույսեր

Դասի հղում

Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները:

Ցողուն, տերևներ, արմատ

Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։

Ամբողջաեզր և սղոցաեզր

Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։

Փնջաձև և առանցքային

Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։

Միաշաքիլավոր-ունեն փնջաձև արմատների համակարգ, ամբողջաեզր են, աղեղնաջղ կամ զուգահեռաջիղ տերևներ են, պարզ տերևներ են: Օրինակ.՝սոխ, սխտոր, եգիպտացորեն:

Երկշաքիլավոր-ունեն առանցքային արմատների համակարգ, սղոցաեզր են, ցանցաջիղ տերևներ են, բարդ տերևներ են:Օրինակ.՝արևածաղիկ, ազնվամորի, ելակ:

Posted in Ֆիզիկա 7

Մարմինների փոխազդեցությունը: Մարմնի զանգված: Զանգվածի միավորները

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ26-29:

Տարբերակ 1

I Մարմնի արագությունը փոխվում է քանի դեռ նրա վրա ազդում են այլ մարմիններ: Պատ.՝1

II

Ա սայլակը կսկսի շարժվել նկարում պատկերված 1 և 3 վիճակներում: Պատ.՝2

III Գնդակի զանգվածը 400 անգամ փոքր է հրացանի զանգվածից: Պատ.՝2

IV 2.5 տոննան պարունակում է 2500կգ, քանի որ 1տ=1000կգ ապա 2.5տ=2.5×1000կգ=2500կգ: Պատ.՝5

V 0.025կգ-ն 25գ է, քանի որ 1կգ=1000գ, հետևաբար 0.025կգ=0,025×1000գ=25գ: Պատ.՝1

VI 250գ-ն կլինի 0.25կգ, որովհետև 1կգ=1000գ, հետևաբար 250գ=250:1000կգ=0.25կգ: Պատ.՝2

Տարերակ 2

I Հայտնի է, որ մարմինը իր արագությունը կարող է փոփոխել միայն այլ մարմինների ազդեցության հետևանքով: Իսկ ինչու՞ մարդը քայլելու ընթացքում կարողանում է փոխել իր արագությունը.

Մարդը փոխազդում է երկրի հետ: Պատ.՝2

II Եթե դադարի վիճակում գտնվող երկու մարմիններ իրար հետ փոխազդում են, և նրանցից առաջինը փոխազդեցությունից հետո շարժվում է ավելի մեծ արագությամբ, քան երկրորդը, ապա ասում են, որ առաջին մարմնի զանգվածը փոքր է երկրորդ մարմնի զանգվածից: Պատ.՝3

III 40:0.4=100 Այսինքն չմշկորդի զանգվածը 100 անգամ մեծ է քարի զանգվածից: Պատ.՝2

IV 0.75տ-ն պարունակում է 750-կգ, որովհետև 1տ=1000կգ, հետևաբար 0.75տ=0.75×1000կգ=750կգ: Պատ.՝4

V 7.5կգ-ն պարունակում է 25գ, քանի որ 1կգ=1000գ, հետևաբար 7,5կգ=7,5×1000գ=7500գ: Պատ.՝5

VI 750գ-ն արտահայտած կգ-ով կլինի 0.75, քանի որ 1կգ=1000գ, հետևաբար 750գ=750:1000կգ=0.75կգ:

Տարբերակ 3

I Մարմինը չի կարող փոխել իր շարժման արագությունը առանց այլ մարմինների ազդեցության: Պատ՝.2

II Այն բանից հետո, երբ մարմնի վրա դադարում է այլ մարմնի ազդեցությունը նրա շարժումը դադարում է:Պատ.՝1

III

Ա սայլակ 5մ/վ, Բ սայլակ 2մ/վ: 5:2=2,5:Բ սայլակի զանգվածը մեծ է 2.5 անգամ:Պատ.՝4

IV 4տ=4000կգ, 1տ=1000կգ, հետևաբար 4տ=4×1000կգ=4000կգ: Պատ.՝5

V 0.4կգ=400գ, 1կգ=1000գ, հետևաբար 4կգ=0.4×1000գ=400գ: Պատ.՝4

VI 400գ=0.4կգ, 1կգ=1000գ, հետևաբար 400գ=40:1000կգ=0.4կգ: Պատ.՝1

Տարբերակ 4

I Մարմնի շարժման արագությունը կփոքրանա, եթե նրա վրա այլ մարմինների ազդեցությունը դադարի: Պատ.՝2

II

Եթե թելը այրենք սայլակը չի շարժվի 2-րդ դեպքում:Պատ.՝2

III Քարի 1-ին բեկոր 12/վ, քարի 2-րդ բեկոր 4մ/վ: 12:4=3: Երկրորդ բեկորի զանգվածը մեծ է 3 անգամ: Պատ.՝4

IV 0.035տ=35կգ, 1տ=1000կգ, հետևաբար 0.035տ=0.035×1000կգ=35կգ: Պատ.՝3

V 0.35կգ=350գ, 1կգ=1000գ, հետևաբար 0.35կգ=0.35×1000գ=350գ: Պատ.՝4

VI 350գ=0.35կգ, 1կգ=1000գ, հետևաբար 350գ=350:1000կգ=0.35կգ: Պատ.՝1

Posted in Ֆիզիկա 7

Մարմինների փոխազդեցությունը:Մարմնի զանգված:

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:

Ոչ

2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

Օրինակ՝ եթե մատիտը գլորենք դադարի վիճակում գտնվող մի այլ մատիտի վրա, տեղի կունենա փոխազդեցություն:

3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Մարմնի ոչ ակնթարթորեն արագությունը փոխելու ձևը:

4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Այն մեծությունը որով չափում են մարմնի իներտությունը

5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Պետք է զանգվածը համեմատել տրված զանգվածի չափման միավորի հետ:

6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Միլիգրամ, գրամ, կլոգրամ, ցենտեր, տոննա և այլն

7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

Դա պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշն է: Այն անվանում են կիոգրամ(1 կգ)

Posted in Քիմիա 7

Նոյեմբերի 20-24

1. Սովորի՛ր

*Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:   
*Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։

*Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

*Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:

2.Ստորև ներկայացված են որոշ քիմիական տարրերի նշանները և դրանց հայերեն անվանումները, փորձիր սովորել:

Քիմիական տարրերի նշանները էջ 52

Posted in Գրականություն

Եղիր իմ ընկերը։ Ջիմ Ռոն

Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ…Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ:Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ:Մի քայլիր իմ առջևից,- ես կարող եմ նաև չհետևել քեզ:Մի քայլիր իմ ետևից,- ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ:Բայց քայլիր իմ կողքին: Եվ եղիր իմ ընկերը:

Շարունակիր այս շարքը՝ հավատարիմ մնալով հեղինակի ասելիքին և ոճին։

Եղիր իմ ընկերը…Եվ վստահիր ինձ։

Ես քեզ կօգնեմ ցանկացած պահի…Եվ ցանկացած խնդրի ժամանակ։

Posted in Գրականություն

Ճագարներ լուսնի տակ

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:

Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:

Հարցարան

Ցո՛ւյց տվեք Ճագարների և մարդկանց միջև արված համեմատությունները: Ո՞րն է դրանց փոխաբերական իմաստը:

Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Տողերի իմաստը այն է, որ մենք չգիտենք, թե երբ և ինչպիսի բաներ են մեզ հետ տեղի ունենալու:

Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ Ձեր կարծիքով խտացված է ստեղծագործության ասելիքը:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված

Posted in Գրականություն

Ջութակ և սրինգ

Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան  ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը : 

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Քղանց-(փոխաբերական) ծառի սաղարթներն ու ճյուղերը, թուխպ-(փոխաբերական) վիշտ, սքողել-ծածկել,

2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:

Լակըմեն մի երջանիկ, անհոգ, (իմ կարծիքով) եսասեր և ինքնահավան աղջիկ էր:

Հայանթին երջանիկ, ուրախ, չարաճճի տղա էր:

Նալը մի տխուր, մռայլ, տաղանդավոր, հուսահատ տղա էր:

3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն)  ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագի համար:

Ջութակ-Կնտնտոցավոր քառալար երաժշտական գործիք:

Սրինգ-Եղեգից կամ փատե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:

4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:

<<Ցած դրեց սրինգը պարտված Հայանթին ու նախանձախնդիր նայվածքը ահով ուղղեց Լակըմեին: Մռայլվել էր Լակըմեն: Բայց այդ մռայլը նման էր մի թեթև թուխպի, որ գալիս սքողում է գեղեցիկ մայիսյան օրը: Ճիշտ է, վախով էին լցված նրա որսորդ տեսած եղնիկի աչքերը, բայց նա բարձրացնելով այդ շողշողուն աչքերը` դեպի Հայանթին` ասավ կարծես նեղացած:

— Գնանք տուն, Հայանթի:

Տղայքը հարցական հայացքով նայեցին Լակըմեին ու չհասկացան նրա երկյուղը: Ու մինչ ամենքը շփոթված աչքերով նայում էին նրան, նա վեր կացավ ու Հայանթու հետ հեռացավ:

Երբ քիչ հեռու էին, փսփսաց.

— Ես քե՛զ եմ սիրում, Հայանթի, քե՛զ, նա այնպես տխո՜ւր է… նա ինձ վախեցնում է իր գործիքով: Նրա նվագը օձի պես մտավ սիրտս ու գալարվեց: նանք, նվագի՛ սրինգդ և նորից ուրախացրո՛ւ ինձ:>>

<<Նայեց նրան ծեր բանաստեղծը` ժպտաց գորովալից աչքերով ու ծանր թափ տալով իր ալևոր գլուխն ասաց.

— Ինչո՞ւ ես ուզում կոտրել այն գործիքը, որ քեզ հետ է ծնվել և քեզ հետ պիտի մեռնի: Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:

նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:

Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…

Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել…>>

5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը: 

Հեղինակը ցանկացել է բացատրել, որ կյանքում կա մի մեծ ողբերգություն՝ այն, որ իրական արժեքները քչերն են հասկանում և ընտրում: