Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

1. Փակագծում  տրված բառերն  ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):

Երկրի օդային նավատորմը հնացել , են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:

2. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

ժողովուրդներ – ազգերի խմբեր
Երկրների ժողովուրդները միավորվել են հիվանդության դեմ պայքարելու համար:

բանակներ – զիմվորների խմբեր
Թշնամիների ու մեր բանակները ղեկավարում են տարբեր հրամանատարներ:

դասարաններ – աշակերտների խմբեր
Այս դպրոցում կան տարբեր դասարաններ:

երամներ – թռչունների խմբեր
Երկնքում երևում են արագլների և ծիծեռնակների երամներ:

3. Կարդա՛ 

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր  վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

4. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

Հավատալ ընկերոջը, հավատալ եղբորը, հավատալ մարդուն, հավատալ մարդկությանը, հավատալ խոսքին, հավատալ գործին, հավատալ վերադարձին։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր-ընկերոջից
եղբայր-եղբորից
մարդիկ-մարդկանցից
հանդիպում-հանդիպումպից
զրույց-զրույցից
հարցուփորձ-հարցուփորձից

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա-Երեխայով, աշակերտներ-աշակերտներով, ընկերներ-ընկերներով, գրականություն-գրականությամբ, մեքենա-մեքենայով, սպորտ-սպորտով:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

3. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ի՞նչ-Խոսքերը
Վկայել ինչի՞ մասին-աստղերի մասին

Հավատացնել ի՞նչ-ճիշտ
 Հավատացնել ինչի՞ մասին-երազների մասին

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն