Իմ օրը անցավ հոյակապ, քանի որ այսօր եկել էր իմ ամենամոտիկ ընկերուհին՝ Ֆիալկան։ Նա իր հետ բերել էր մի խաղ, որը ծիծաղելի էր, մենք շատ խաղացինք այդ խաղը։ Նաև շատ նախագծեր իրականացրինք և օրվա վերջում հավաքեցինք դասարանը՝ զրուցելով։ Այսօրվա մեր օրը անցավ ուրախ։
Day: 17.01.2024
Ճամբար․ յոթերորդ օր
Իսկ այսօր մեր օրը անցկացրենցինք սահադաշտում, որտեղ գնացել ենք ոտքով։ Երբ հասանք, փոխեցինք կոշիկները չմուշկների և արագ-արագ գնացինք սահելու։ Շատ հավես ժամանակ անցկացրեցինք, և ինձ իմ ընկերուհին սովորեցրեց ճիշտ սահել, իհարկե, ես շատ ընկա, բայց կարևորը սովորեցի սահել։ Երբ վերջացրինք, շատ հոգնած էինք և գնացինք հագնենք կոշիկները։ Երբ հագանք կոշիկները, հանգստություն զգացինք ։

Ճամբար․ վեցերորդ օր
Այսօր մենք ջոկատով գնացինք Լևոն պապիի գետնափոր թանգարանը։ Մեզ ուղեկցեց Լևոն պապիի աղջիկը, որը շատ հասկանալի էր պատմում քարանձավ-թանգարանի ստեղծման պատմությունը։ Այնտեղ մենք նաև երազանք պահեցինք, հետո մենք դուրս եկանք քարանձավից ու տեսանք Լևոն պապիի գործիքները, որոնցով նա փորել է քարանձավը։ Երբ մենք հասանք դպրոց, գնացինք խեցեգործության և կավից պատրաստեցինք տարբեր իրեր։
Ճամբար․ չորրորդ օր
Այսօր մենք շատ ուրախ տրամադրություն ունեինք, քանի որ պատրաստել ենք սենդվիչներ և աղցան ընկեր Գոհարի հետ։ Մեզ շատ դուր եկավ պատրաստման ընթացքը և շատ համեղ եր ստացվել, իսկ հետո եկանք դասարան ու խաղացինք շատ խաղեր, այնուհետ գնացինք խեցեգործության, այնտեղ պատրաստեցինք բաժակներ և մեր ճամբարային օրը վերջացավ։

Ճանբար․ երրորդ օր
Այսօր մենք գնացել ենք Արեւելյան դպրոց՝ այնտեղ սովորող երեխաներին սովորեցնենք, թե ինչպես օգտվեն Math-o-mir ծրագրից։ Հուսով եմ, որ երեխաները հասկացան, թե ինչպես է պետք օգտվել ծրագրից։ Երբ հասանք դպրոց, խաղացինք խաղեր, որոնք տարել էինք մեզ հետ։ Երբ եկավ ճաշելու ժամը, մենք ուրախացանք ու գնացինք ճաշելու, ինչից հետո վերադարձանք դասարան, խաղացինք խաղեր ու գրեցինք պատումներ։
