Posted in Աշխարհագրություն

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

  • Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Այն յուրքանաչյուն երկրի տենտեսական և ռազմական հզորության հիմքն է:

  • Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Ես կարծում եմ, որ մեքենայաշինության օգնությամբ մետաղաձուլությունը ավելի արագ է իրականացվում և ավելի շատ է արդյունք տալիս: Իսկ մետաղներով ստանում են ավելի շատ մեքենաներ: Այդպես ստացվում են փոխադարձ կապեր:

  • Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:
  • Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:
  • Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:
Posted in Պատմություն

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

  • Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ
  • Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:

Գործուն մասնակցության համար Մարաստանի արքաի կողմից թագադրվում է և ճանաչվում է հայոց թագավոր:

  • Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:

Երվանդը վերակազմավորում է բանակը այն կազմված է լինում 40 հազարանոց հետևակից 8 հազարանոց հեծելազորից: Նրանք երկուսն էլ սկսում են լայնացնել տարածքները:

  • Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:

Նրա զորքը ստիպված 5 ճակատամարտ տվեց հայերի հետ և վերջինից հետո միայն հայերը ընդունեցին նրա գերիշխանությունը:

  • Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:

Նրանք շատ ապստամբություններ անելու օգնությամբ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը

  • Նշիր և հիմնավորիր թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար Արքայական ճանապարհը

Քանի, որ այն որոշ մասով այնցնում էր Հայաստանի միջով այնտեղ <<ծաղկեց>> առևտուրը: Այն նաև ուներ ռազմական նշանակություն

Posted in Քիմիա 7

Դասարանական աշխատանք

1.Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):

Н2О, Al2O3, С6Н6, Na2SO4, С12Н22О11

Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18

Mr(Al2O3)=2Ar(Al)+3 Ar(O)=54+48=102

Mr(C6H6)=6Ar(C)+6 Ar(H)=72+6=78

Mr(Na2SO4)=2Ar(Na)+Ar(S) +4 Ar(O

)=46+64+4=114

Mr(C12H22O11)=12 Ar(C)+22 Ar(H)+11 Ar(O)=144+22+176=342

2. Հաշվե՛ք նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինը:

CO, Al2O3, SO3,

Mr(CO)=Ar(C)+Ar(O)=12+16=28

w(C)=12×1/28×100=42,85

w(O)=16×1/28×100=57,14

Mr(Al2O3)=2 Ar(Al)+3 Ar(O)=54+48=102

w(Al)=27×2/102×100=52,94

w(O)=16×3/102×100=47,05

Mr(SO3)=Ar(S)+3 Ar(O)=32+48=80

w(S)=32×1/80×100=40

w(O)=16×3/80×100=60

Posted in Գրականություն

Լրացուցիչ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմ ածեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…

Առաջադրանքներ

1. Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ինչ է ուզում ասել Չարենցը:
Իմ կարծիքով այս բանաստեղծությամբ Չարենցը նկարագրել է իր կյանքի բարդ շրջանները, երբ մարդիկ սկսել են հեռանալ իրենից, բայց նա հիշել է իրենց մասին:

2. Բացատրի՛ր բառերը՝ հրանման, տոթ, բոթ:
Հրանաման-կրակ
Տոթ-շոգ
Բոթ-վատ լուր

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները:
Հարազատ, ոսկի, հրավառ, տոթ, մրգի, ծեր, արյունոտ, պառավ, մահվան։

4. Ի՞նչ բառերով է Չարենցը  ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:
Գարուն-Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Ամառ-Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ։
Աշուն-Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած։

5. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
Բանաստեղծության մեջ կրկնվում է ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա տողը, որը բանաստեղծությանը տալիս է գեղեցկություն, հասկացողություն և հետաքրքրություն։

Posted in Երկրաչափություն

Ուղղանկյուն եռանկյուն

Առաջադրանքներ․

1)Գտեք հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան անկյունները։

90:2=45

2)CE հիմքով CDE հավասարասրուն եռանկյան մեջ տարված է CF բարձրությունը։ Գտեք <ECF -ը, եթե <D=54o:

180-54=126

126:2=63

90-63=27

27

3)Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60o է, իսկ ներքնաձիգի և փոքր էջի գումարը՝ 26,4 սմ։ Գտեք եռանկյան ներքնաձիգը։

90-60=30

քանի որ 30° անկյան դիմացի կողմը հավասար է ներքնաձիգի երկու անգամ փոքրը ապա

ներքնաձիգ+կողմ=26,4

Կողմ+կողմ+կողմ=26,4

26,4։3=8,8

8,8×2=17,6

4)C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան A գագաթին հարակից արտաքին անկյունը 120o է, և AC+AB=18։ Գտեք AC-ն և AB-ն։

<B=120:2=60

90-60=30

քանի որ 30° անկյան դիմացի կողմը հավասար է ներքնաձիգի երկու անգամ փոքրը ապա

AC+AB=18

AC+AC+AC=18

18:3=6

6

5)ABC հավասարակողմ եռանկյան BC կողմի D միջնակետից տարված է AC ուղղին ուղղահայաց՝ DM-ը։ Գտեք AM-ը, եթե AB=12 սմ։

<A=<B=<C=180:3=60

90-60=30

DB կիսորդ ուրեմն DB=DC=12:2=6

քանի որ 30° անկյան դիմացի կողմը հավասար է ներքնաձիգի երկու անգամ փոքրը ապա

6:2=3

Քանի որ եռանկյունը հավասարակողմ է ապա 12-3=9

Am=9

Posted in Երկրաչափություն

Ուղղանկյուն եռանկյուն

1)

AB֊ն ներքնաձիգը

AC և BC էջեր

2)

90-21=69

3)

X+4x=90

5x=90

x=18

18×4=72

4)

2x+7x=90

9x=90

90:9=10

20° և 70°

5)

քանի որ 30° անկյան դիմացի կողմը հավասար է ներքնաձիգի երկու անգամ փոքրը ապա 7×2=14

14դմ

6)

քանի որ 30° անկյան դիմացի կողմը հավասար է ներքնաձիգի երկու անգամ փոքրը ապա 17։2=8,5

8,5սմ

7)

եթե մի էջը փոքր է ներքնաձիգից 2 անգամ ուրեմն նրա դիմացի անկյունը 30° է։

Posted in Հանրահաշիվ

Խնդիրների լուծում հավասարումների օգնությամբ

1)Լուծե՛ք հավասարումը.

x+3=3x-7

0

5x-8=3x-8

0

4x+3(x-7)=5

26/7

3(x+2)-x=10

2

3(x-1)+x=2x

0.5

2)Հավերն ու ճտերը միասին 20 հատ են։Հավերը 4 անգամ քիչ են ճտերից։Քանի՞ ճուտ կա։

x+4x=20

5x=20

20:5=4

4 և 16

3)124 մետր քաթանը պետք է բաժանել երկու մասի այնպես, որ մի կտորը մյուսից 12 մետրով երկար լինի։ Քանի՞ մետր երկարություն կունենա յուրաքանչյուր կտորը։

x+x+12=124

2x+12=124

2x=112

112:2=56

56+12=68

56 և 68

4)Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

x+30=95

x=95-30=65

65

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Լուծե՛ք հավասարումը.

3-x=1+x

-2x=-2

1

7x+2=3x-10

4x=-12

-3

2(x-5)=9

-3x=9

-3

12+3(x-1)=0

3x=-9

-3

8=3(x-4)-x

20=4x

5

2)Բադերն ու բադիկները միասին 16 հատ են: Բադերը 3 անգամ քիչ են բադիկներից։ Քանի՞ բադիկ կա։

x+3x=16

4x=16

4×3=12

3)16 մետր երկարություն ունեցող թելը պետք է երկու մասի բաժանել այնպես, որ մեկը մյուսից 1 մետրով երկար լինի։ Քանի՞ մետր կլինի յուրաքանչյուր մասը։

x+x+1=16

2x+1=16

2x=15

15:2=7,5

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գործնական քերականություն

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից-ումից հեռու: Բացառական
Մենք չուզեցինք մեկմեկու-ում կանչել: Սեռական
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով-ումով: Գործիական

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր.  ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին: – ովքեր
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները: – Երբվա, երբվանիից
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին: – որոնք
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը: – ենթակա
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը: – ի՞նչ է

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը: 
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու՞ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:
Ո՞վ կահասկանա ինձ:
Դու կռվել ես նրա հետ, ինչի՞ համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը (զինվորը)  գիշերը գնացքով է գնալու ու նրան (որևէ մեկին) էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն (որսորրդն)անտառում արջ է տեսել, իսկ նա (որևէ մեկը)չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն (գտնականիին) իրեղեն ապացույցներ են պետք, նա(ոևէ մեկը) իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա (որևէ մեկը) իզուր է անհանգստանում, ինքը (անծանոթը)միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա (ընկերը) իզուր ժամանակ չկորցնի, ինքը (հետախույզը) գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

2. Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:

Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:

Ընկերն էր վախենում։ Տղան էր ասում։

Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Նա աղջիկն է , իսկ » իրենը » տատին։

Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:

Սկզբում ծերունին էր հիշում իր մանկությունը տղայի կողքին, ապա հետո հիշում էր տղայի մանկությունը ։

Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից: Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:

Սկզբում գայլն ինքն իրեն էր համոզում , որ չի վախենում շներից, ապա { ուրիշին} նրան էր համոզում , որ նա չի վախենում շներից ։

Նախադասության մեջ նա՞ , թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

փոխվում է նա ։

 3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:

Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:- Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:-Իշխանը ձիուն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:-Երկիրը արեգակի շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրը իր շուրջը  մեկը օրում է պտտվում:- Երկիրըիր շուրջը  մեկը օրում է պտտվում:

Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:- Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:- Մայրս ասում էր, որ եղբայրս երեկոյան հյուրեր է ընդունելու:


Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:- Այդ մարդն իրենիցբացի բոլորին վստահում է։

Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:- Այդ մարդն տղայից բացի բոլորին վստահում է:

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

Դերանուն-անվան դեր կատարող

Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:

Դերանունները լինում են ութ տեսակ

• անձնական

• ցուցական

• փոխադարձ

• հարցական

• հարաբերական

• որոշյալ

• անորոշ

• ժխտական

Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու:

Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս

Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ

Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք

1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:

Երբ մենք օգտագործում ենք երկու դերանուն միաժամանակ մեր ասելիքը սաստկանում է։

2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված:

Սա հարգանքի նշան է։

3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը:

Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով:

Ես եզակի թիվ առաջին դեմք

Երբ ես ներս մտա բակ, նա , պատշգամբում նստած, կարդում էր:

Ես, նա եզակի թիվ առաջին և երրորդ դեմք

Մենք լուռ առաջ քայլեցինք:

Մենք հոգնակի թիվ

Նա առաջարկեց նստել:

Նա եզակի թիվ առաջին դեմք

Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու:

Ես եզակի թիվ առաջին դեմք

Քիչ անց մոտեցավ նա:

Նա երրորդ դեմք եզակի թիվ

4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները:

Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ նրան:

Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել իրենց տներից: Նրանք շատ մրսկան են:

Նրանք քայլում էին խիտ թավուտում:

Քիչ հետո մենք գետափին էինք:

Անձնական դերանունների հոլովումը:

Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում:

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք

Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց

Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց

Հայցական ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց

Բացառական ինձնից    քեզնից     նրանից   իրենից   մեզնից       ձեզնից     նրանցից    իրենցից

Գործիական ինձնով    քեզնով   նրանով   իրենով   մեզնով        ձեզնով     նրանցով     իրենցով

Ներգոյական ինձնում    քեզնում    նրանում   իրենում   մեզնում       ձեզնում    նրանցում     իրենցում

5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում:

Ես֊ենթակա նախանձում եմ աղջկան:

Հիմա տան տղամարդը դու ես֊ստորոգյալ:

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը:

Դու միշտ սիրալիր ես:

Ուղղական հոլով, երկրորդ դեմք, եզակի թիվ

Իրեն ուղեկցիր քո սենյակ:

Ուղղական հոլով, երկրորդ դեմք, եզակի թիվ

Տրական հոլով, երրորդ դեմք, եզակի թիվ

Ինձնից խորհուրդ հարցրու:

Բացառական հոլով, առաջին դեմք, եզակի թիվ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:

Դա առաջին գրադարանն է Հայաստանում:

-Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:

-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն:

Ցուցական դերանունների հոլովումը:

Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք

Սեռական    սրա   սրանց    դրա    դրանց     նրա  նրանց

Տրական     սրան   սրանց   դրան  դրանց  նրան  նրանց

Հայցական     սրան   սրանց   դրան  դրանց  նրան  նրանց

Բացառական սրանից  սրանցից  դրանից  դրանցից  նրանից  նրանցից

Գործիական  սրանով  սրանցով  դրանով  դրանցով  նրանով  նրանցով

Ներգոյական  սրանում  սրանցում  դրանում  դրանցում  նրանում  նրանցում

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ….

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:

2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:

պարզ- սա, այն, դա, այդ, սույն, մյուս

բարդ- այսքան, այսչափ, նույնտեղ, այսպես, այնտեղ, այնպիսի

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական: Սա

Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը: Սրանք են