Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից-ումից հեռու: Բացառական
Մենք չուզեցինք մեկմեկու-ում կանչել: Սեռական
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով-ումով: Գործիական
Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր. ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով
Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին: – ովքեր
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները: – Երբվա, երբվանիից
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին: – որոնք
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը: – ենթակա
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը: – ի՞նչ է
Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը:
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու՞ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:
Ո՞վ կահասկանա ինձ:
Դու կռվել ես նրա հետ, ինչի՞ համար:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. . Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը (զինվորը) գիշերը գնացքով է գնալու ու նրան (որևէ մեկին) էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն (որսորրդն)անտառում արջ է տեսել, իսկ նա (որևէ մեկը)չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն (գտնականիին) իրեղեն ապացույցներ են պետք, նա(ոևէ մեկը) իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա (որևէ մեկը) իզուր է անհանգստանում, ինքը (անծանոթը)միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա (ընկերը) իզուր ժամանակ չկորցնի, ինքը (հետախույզը) գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:
2. Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Ընկերն էր վախենում։ Տղան էր ասում։
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Նա աղջիկն է , իսկ » իրենը » տատին։
Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
Սկզբում ծերունին էր հիշում իր մանկությունը տղայի կողքին, ապա հետո հիշում էր տղայի մանկությունը ։
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից: Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:
Սկզբում գայլն ինքն իրեն էր համոզում , որ չի վախենում շներից, ապա { ուրիշին} նրան էր համոզում , որ նա չի վախենում շներից ։
Նախադասության մեջ նա՞ , թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:
փոխվում է նա ։
3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:- Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:-Իշխանը ձիուն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:-Երկիրը արեգակի շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը իր շուրջը մեկը օրում է պտտվում:- Երկիրըիր շուրջը մեկը օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:- Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:- Մայրս ասում էր, որ եղբայրս երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:- Այդ մարդն իրենիցբացի բոլորին վստահում է։
Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:- Այդ մարդն տղայից բացի բոլորին վստահում է: