Posted in Ֆիզիկա 7

Ֆիզիկա

(1) Պողպատից, արույրից և թուջից պատրաստված երեք գնդիկներ
ունեն նույն ծավալները: Դրանցից որի՞ զանգվածն է ամենափոքրը.

  1. պողպատե 2. թուջե 3. արույրե

(2) էքսկավատորի շերեփը միանգամից 1,5մ3 հող է վերցնում: Որքա՞ն է
վերցված հողի զանգվածը, եթե նրա խտությունը 2600կգ/մ3 է

1, 1,7տ 2 , 2,7տ 3, 3,9տ 4, 1733տ 5 , 2,8տ

(3) Ցինկի և կապարի համաձուլվածքի խտությունը 8100կգ/մ3 է: Որքա՞ն
է այդ համաձուլվածքից պատրաստված 16,2կգ զանգվածով չորսուի ծավալը:

1, 1,Յմ3 2. 0,002մ3 3, 0,0002մ3 4, 500մ3 5, 5մ3

(4) Օրվա ընթացքում մարդը ներշնչում է 16մ3ծավալով օդ: Յաշվեք այդ օդի զանգվածը:

1 « 20,6կգ 2, *12,4կգ 3, * 0,08կգ 4,, *1,2կգ 5, « 2կգ

Posted in Պատմություն

Հայկական աշխարհակալ տերությունը.Տիգրան II Մեծ

Հիմնական գաղափարներ

  • Ինչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու հանրապետական հռոմը. մանրամասնել յուրաքանչյուրի համար:

Գրավելով Պարսկարստանը, Միջագետքը, Ատրպատականը պարթևները Արտաշես Ա-ի համար սպառնալիք են դառնում: Դրանից հետո գրեթե նույն ժամանակահատվածում տարածքներ է սկսում գրավել հանրապետական Հռոմը: Ու երբ հռոմեական զորքերը գրավեցին Կապադովկինա Հայաստանի համար սպառնալիք առաջացավ:

  • Ինչ հնարավարություններ և վտանգներ ստեղծեցին Հայաստանի համար Տիգրան Մեծի ռազմական նվաճումները

Նրա օրոք Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին:

  • Ինչու արքայազն Տիգրանը համաձայնեց իր՝ հայոց գահին հաստատվելու դիմաց պարթևներին զիջել յոթանասուն հովիտները

Որովհետև նա հավանաբար ծրագիր էր մշակել և գիտեր, որ այդ Յոթանասուն հովիտները զիջելով կկարողանար ավելիին հասնել:

Քննադատական մտածողություն

  • Ինչով էր Հռոմի համար վտանգավոր հայ-պոնտական դաշինքը

Որովհետև նրանք հավանաբար կհարձակվեին և վտանգ կառաջացնեին:

  • Որոնք էին հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները Հայաստանի համար: Արդյոք այն արդարացրեց Տիգրան 2-րդի հույսերը:

Հայաստանը գործողություների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում արևելքում իսկ Պոնտոսը արևմուտքում:

Նրանք գրավելու էին Կապադովկիան որի տարածքը կստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը ու բնակչությունը Հայաստանը:

Այդ դաշինքը ամրապնդվեց Տիգրանի և Միհրդատի աղջկա՝ Կլեոպատրայի ամութնությամբ:

  • Ինչու Տիգրան Մեծը չբավարարվեց Պարթևստանի նվաճմամբ ու արքայից արքա տիտղոսով և նվաճեց նաև Սելևկյան թագավորությունն ու Լևանտի այլ երկրներ:
  • Պատկերացրու դու Հայաստան վերադարձած արքայազն Տիգրանն ես: Հայոց գահին հաստատվելու ինչպես նաև Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար խիստ անհրաժեշտ է դաշինք կնքել Պոնտոսի հետ: Ավելին՝ դաշինքը պետք է ամրագրվի նաև Պոնտոսի արքայի աղջկա հետ քո ամուսնությամբ, թեպետ դու արդեն ունես քո ընտրյալը: Ինչպես կբացատրես քո ընտրյալին ստեղծված իրավիճակը:
Posted in Կենսաբանություն

Ժապավենաձև որդերի դաս

  • Ի՞նչ է ֆինան

Դա բշտիկ է, որը լցված է հեղուկով: Դրա ներսում գտվում են ապագա եզան երիզորդի գլխիկը և վիզը:

  • Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Սկզբում բեղմնավորված հատվածները պոկվում են և ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5-ից 7 հատածներ որոնց մեջ կա ավելի քան 2 մլն ձու:

Ձվերը խոտաբույսերի հետ թափանցում են եղջերավորի օրգանիզմ, այդտեղ դուրս է գալիս թրթուռը:

Թրթուռը անցնում է աղիներ փակում աղիների պատը ու գտեղափոխվում մկաններ արյունի օգնությամբ: Այդտեղ այն դառնում է ֆինա:

Այդ ֆինան կարող է մսի վատ պատրաստված լինելու դեպքում անցնել մարդու օրգանիզմ: Այդտեղ դուրս է գալիս որդը և ամրանում աղիքի պատին դառնալով սեռական որդ:

  • Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Էխինակոկը ապրում է շան բարակ աղիներում: Էխինակոկը միանգամից՝ առանց միջանկյալ տիրոջ իր ձվերը դնում է շան մաշկի վրա: Մարդիկ շատ շփվելով շների հետ վարակվում են, երբ կեղտոտ ձեռքերից ձվերը անչնում են բերան, հետո աղիներ և հետո այլ օրգաններ:

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Կարդում ենք Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, 

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – 

Անդարձ է կարոտը երգիս: 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն 

Երգերս զնգան ու հնչեն 

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը 

Երգերս այս վառ ու հնչեղ…

1. Բացատրի՛ր բառերը՝ բոսոր,ղողանջ, հրե, բոց, գալիք։ 

բոսոր-ծիրանագույն,գազարագույն

ղողանջ֊զնգոց

հրե֊կրակե

բոց֊կրակ

գալիք֊եկող

2. Ի՞նչ գույն է փոխանցում բանաստեղծությունը։ Դո՛ւրս գրիր գույն արտահայտող բառերը։ 
Բանաստեղծությունն արտահայտում է նարնջագույն և կարմիր գույներ։
կարմիր, բոսոր, հրե, կրակ, հրդեհ

3. Ի՞նչ տրամադրություն, զգացում է փոխանցում բանաստեղծությունը։ 
Բանաստեղծությունը փոխանցում է աշնանային և տխուր տրամադրություն։

4. Փորձ՛ր մեկնաբանել բանաստեղծությունը։ 
Բանաստեղծությունը մեզ փորձում է բացատրել, որ արդեն գալիս են այն նարնջագույն աշնան օրերը։

Կարդում ենք Չարենց ․ Տաղարան

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Posted in 2024-2025

1 урок проекта «Любовь — вечная тема искусства»

Как вы считаете, что такое любовь?

Когда люди заботятся о друг друге.проводят время вместе и доверяют друг друга

Согласны ли вы Э. Фроммом?

да я согласна что ты не можешь контролировать любовь и что оно появляется от радости

Согласны ли вы с А.В. Петровским?

Да я согласна Что любовь появляется внешним

Как вы думаете, любовь — это созидательное и разрушительное чувство? Почему?

Созидательное потому что оно создает  новые чувства

Имеет ли любовь влияние на искусство? Почему?

Да потому что люди например создали стихотворения повещённой своей любви

Advertisement

Задания:

Найдите высказывания русских и зарубежных писателей о любви ( минимум 5).

Любовь-бесценный дар. Это единственная вещь, которую мы можем подарить, и всё же она у тебя остаётся.

Человек, которому мы нужны всегда найдёт способ быть рядом.

Тайны человеческой жизни велики, а любовь самая недоступная из этих тайн…

Тот, кто любит, должен разделять участь того, кого он любит.

Без любви жить легче. Но без неё нет смысла.

Объясните, как вы понимаете значение слов: «Не существует шести или семи чудес в мире. Есть только одно: это любовь.» (Жак Превер)

Я думаю что если бы не было любви, не было бы и других чувств и что любовь самое важное из чувств.

Составьте синквейн о любви.

Любовь.

Тёплая,пушистая.

Греет, радует, обнимает.

Наполняет сердце хорошими чувствами.

Чувство.

Posted in Հանրահաշիվ

Մեկ անհայտով գծային հավասարումներ

1)Լուծե՛ք հավասարումը․

3x-x=8

4

2x-3x+2=5

-3

(2x+5)+(3x-8)=7

0.8

(2x-3)-(x+1)=1

5

(x+2)7=7

-1

5(2-3x)-7=0

5

2)Երեք դպրոցներում միասին կա 3230 աշակերտ։ Երկրորդ դպրոցի աշակերտների թիվը 420-ով ավելի է առաջին դպրոցի աշակերտների թվից, իսկ երրորդ դպրոցի աշակերտների թիվը 350-ով ավելի է առաջին դպրոցի աշակերտների թվից։ Քանի՞ աշակերտ կա յուրաքանչյուր դպրոցում։

X+x+420+x+350=3230

3x+420+350=3230

3x=2640

880+420=1300

880+350=1230

Դպրոց 1֊880, դպրոց 2֊1300, դպրոց 3֊1230

3)Եռանկյան պարագիծը 70 սմ է։ Որոշեք եռանկյան կողմերը, եթե նրա առաջին կողմը երեք անգամ մեծ է երկրորդից և 7 սմ-ով մեծ է երրորդ կողմից։

X+x×3+x+7=70

3x×3+7=70

3x=21

7×3=21

21-7=14

Կողմ 1֊21

Կողմ 2֊7

Կողմ 3֊14

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Լուծե՛ք հավասարումը․

3x-7-5x+4x=1

-6x=8

8/6

2y-5-12y+3+3y=12

15y=14

14/15

2x+(3x+1)=4

6x=3

0.5

2x-(x-1)=3

3x=2

2/3

3(x-2)=8

14

(2x+1)9=9

1

2)Գործարանի երեք արտադրամասերում աշխատում է 2400 մարդ։ Առաջին արտադրամասում երկու անգամ ավելի բանվորներ կան, քան երկրորդում, իսկ երրորդում՝ 200-ով քիչ, քան երկրորդում։ Քանի՞ բանվոր կա յուրաքանչյուր արտադրամասում։

x+y+z=2400

x=2y

z=y-200

x+y+y-200=2400

x+2y=2600

2y+2y=2600

4y=2600

y=2600:4=650

x=2·650=1300

z=650-200=450

Առաջին արտադրամաս 1300 մարդ

Երկրորդ արտադրամաս 650 մարդ

Երրորդ արտադրամաս 450 մարդ

3)Երեք գրադարակներում միասին կա 276 գիրք։ Քանի՞ գիրք կա յուրաքանչյուր գրադարակում, եթե երկրորդում 16-ով ավելի գիրք կա, քան առաջինում, իսկ երրորդում երկու անգամ ավելի գիրք կա, քան առաջինում

x+y+z=276

y=x+16

z=x·2

x+x+16+z=276

2x+16+z=276

2x+16+x·2=276

4x+16=276

4x=276-16

4x=260

x=260:4=65

y=65+16=81

z=65·2=130

Առաջին գրադարան 65 գիրք

Երկրորդ գրադարան 81 գիրք

Երրորդ գրադարան 130 գիրք

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ արևահամ, սազ, ողբանվագ, արնանման, վիշապաձայն, վսեմ, հնամյա, խրճիթ, խոցել, յար, փառք։

Քաղցր, լարային երաժշտական գործիք, ողբի նվագի նման տխուր, կարմիր, վիշապի ձայն ունեցող, վեհ, հին, փոքրիկ տնակ, վիրավորել, սիրելի, փայլ

2. Դուրս գրի՛ր բարդ բառեր։

ողբանվագ, արնանման, վիշապաձայն, հնամյա, անհյուրընկալ, հազարամյա, երկաթագիր, արյունաքամ, արնավառ, լուսապսակ

3. Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։

Չարենցը գրում է որ շատ է սիրում իր հայրենիքը և սիրում է այն ամեն ինչով: Նա շատ նվիրված էր իր հայրենիքն և նա դա ցույց է տալիս«Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։»

տողերում:

4. Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։

Նահապետ Քուչակը հայ աշուղ-երգիչ էր:

5. Դուրս գրիր մակդիրները։

լիճը լուսե, վիշապաձայն բուք, երկաթագիր գրքեր, արյունաքամ վերքեր, կարոտած սիրտ, լուսապսակ ճակատ, անհաս փառք

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքի բանաստեղծությունները։

2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունները, մեկնաբանիր։

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Չարենցը այստեղ արտահայտում է իր սերը Արփենիկի նկատմամբ: Նա գրում է, որ նույնիսկ զոհաբերելով իր կյանքը ուզում է որ Արփենիկը ողջ մնա:

3.Շարքի բանաստեղծությունները հիմնականում ինչ բովանդակություն ունեն, ինչ թեմայով են գրված։

Սիրո թեմայով: Դրանցում նա արտահայտտում է իր սերը Արփենիկին և իր հայրենիքին:

4. Ի՞նչ է տաղը, ո՞ւմ է նվիրված շարքը։

Տաղը հնագույն բանաստեղծություն է, որը նաև երգվել է:

Շարքերից մեկը նվիրված է Արփենիկին մյուսը Հայաստանին:

5. Ո՞րն է բանաստեղծությունների լեզվական առանձնահատկությունը։

Իմ կարծիքով այն, որ նա որոշ տեղերում գրել է ոչ ճիշտ գրելաձևով  Օրինակ՝ «Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։» քառյակում նա «եկավ»-ի փոխարեն գրել է «էկավ»:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա-մեքենա, որը սլանում է, արևի շուրջը պտտվող մեքենա-մեքենա, որը պտտվում է արևի շուրջ, թունելից դուրս եկող գնացք-գնացք, որը դուրս է գալիս թունելից, պատրաստակամորեն հորը մտնող երեխա-երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-մարդիկ, որոնք աշխատում են փոշու և մրի մեջ:

Բ. Ընկած գրիչ-գրիչ, որը ընկել է, մոռացված երգ-երգ, որը մոռացվել է, թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա, որը թիթեռի հետևից է ընկել , արձակված ու կախված վարագույր-վարագույր, որը արձակել է և կախված, լուծված խնդիր-խնդիր, որը լուծվել է, գիշերվա անձրևից խոնավացած օդ- օդ, որը խոնավացել է գիշերվա անձրևից:

2. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններգրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

3. . Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Ք

անի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ: Դու երկար պարել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Մասնակցել Մայրենի լեզվի ֆլեշմոբին։