Posted in Երկրաչափություն

Բեկյալի երկարությունը

Հաջորդաբար իրար միացված հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ:

Հատվածները,որոնցից կազմված է բեկյալը, կոչվում են օղակներ։

Եթե բեկյալի առաջին և վերջին կետերը համընկնում են, ապա բեկյալը կոչվում է փակ:

Lauztas_lin.png

Օրինակ՝

Գծագրի նկարագիրը:

  1. ABCDE բեկյալը բաց է, այն ունի 5 գագաթ և 4 կողմ:
  2. FHG փակ բեկյալը ունի 3 կողմ: 
  3. KLMN և TPZV ինքնահատվող բեկյալներից առաջինը բաց է, երկրորդը՝ փակ:   

Բեկյալի հատկությունները․

1. Բեկյալը կազմող հատվածների երկարությունների գումարը կոչվում է բեկյալի երկարություն: 
2. Բեկյալի երկարությունը մեծ է նրա ծայրակետերը միացնող հատվածի երկարությունից:

Առաջադրանքներ․

1)Նշե’ք որևէ չորս A, B, C, D, կետեր: A և D կետերը միացրեք բեկյալ գծով, որը անցնում է B և C կետերով: Որոշել բեկյալի երկարությունը:

AB=5սմ

BC=4սմ

CD=5սմ

AD-?

5+4+5=14սմ

2)Գտնել ABCDE բեկյալի երկարությունը, եթե AB=11սմ, BC=5 սմ, CD=8 սմ, DE=14 սմ:

11+5+8+14=38սմ

3)Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրով։ Եթե AB=20դմ, BC=50 դմ, CD =80դմ։
80+20+50=150դմ
150դմ=1500սմ

4)Բեկյալի օղակների երկարություններն են 5 սմ, 6սմ և 8 սմ։ Գտեք այդ բեկյալի երկարությունը։
5+6+8=19սմ

5)A-ից B գնալու համար նույն արագությամբ շարժվող հետիոտներից առաջինն ընտրեց կապույտ ճանապարհը, երկրորդը՝ կանաչ ճանապարհը, երրորդը՝ դեղին ճանապարհը։ Ի՞նչ հերթականությամբ նրանք տեղ հասան։

Դեղին, կանաչ,կապույտ

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն