Posted in Քիմիա 8

Հարցեր կրկնության համար

Հարցեր կրկնության համար.

  1. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
    Մեզ շրջապատող ամեն բան մենք անվանում ենք ֆիզիկական մարիմին, որոնք ունեն ծավալ և զանգված։ Մարմինները լինում են 2 տեսակի՝ անշունչ և շնչավոր։
  2. Ի՞նչ է նյութ : 
    Նյութը այն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը։
  3. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
    Մաքուր են այն նյութերը որոնք կազմված են միատեսակ մասնիկներից ատոմ, մոլեկուլ
  4. Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
    Խառնուրդներ են կոչվում այն նյութերը որոնք իրենց մեջ պարունակում են 1-ից ավելի նյութեր։
  5. Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
    Խառնուրդները բաժանվում են 2 մասի՝ համասեռ և անհամասեռ։ Համասեռ խառնուրդնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը։ Անհամասեռ խառնուրդներում բաղադրրիչները անզեն աչքով տեսանելի են։
  6. Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
    Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
  7. Ո՞ր երևույթն է կոչվում  քիմիական:
    Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
  8. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
    Քիմիական ռեակցիայի հատկանիշներն են՝ ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոխվելը, նստվածի առաջանալը, գազի անջատվելը։
  9. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի  սկսվելու պայմանները:
    Յուրաքանչյուր քիմիական ռեակցիայի ընթացքում այս կամ այն տեսակի նյութերից առաջանում է այլ տեսակի նյութեր՝ արդեն իրենց բնորոշ հատկությոններով։
  10. Ասա՛  նյութի ֆիզիկական հատկությունները:
    Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ նյութի ագրեգատային վիճակը պինդ, հեղուկ և գազային:
  11. Ի՞նչ է ատոմը:
    Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:   
  12. Ի՞նչ է քիմիական տարրը:
    Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է։
  13. Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
    Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական նյութի ատոմներից։
  14. Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
    Ծծումբ, ջրածին, ացխածին և այլն
  15. Ո՞ր նութերն են կոչվում բարդ։
    Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից։
  16. Ի՞նչ է մոլեկուլը:
    Մոլեկուլը քիմիական կապերով միացած ատոմների խումբ է։
  17. Ի՞նչ է քիմիական բանաձև:
    Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տար րերի նշաններով և ինդեքսներով:
  18.   Ի՞նչ է  հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):
    Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):
  19.   Ի՞նչ է  հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):
    Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատո- մային միավորը։
  20. Ի՞նչ է քիմիական կապ, թվարկի՛ր տեսակները:
    Քիմիական կապը փոխազդեցություն է, որը կապում է առանձին ատոմներն ավելի բարդ համակարգում (մոլեկուլներ, բյուրեղներ և այլն):
    Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվա- նում են քիմիական կապ: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
    Քիմիական կապերը լինում են 3 տեսակի
    1․Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև։
    2․ Մետաղային կապ առաջանում է մետաղների ատոմների միջև:
    3․ Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
  21. Հաշվի՛ր միացությունների հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr)-ը:HF LiCl J222. Տրված  միացությունում՝ FeO, որոշի՛ր թթվածնի հետ միացած տարրի ատոմի օքսիդացման աստիճանը
Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն