16.09.2024
Աշխատանք դասարանում
Անհատական նախագծերի քննարկում, լրացում։
1. Կետերի փոխարեն տ, դ, կամ թ գրի՛ր:
Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընտրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:
2. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:
Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:
3.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):
Անբնական, Ամբիոն, Ամբողջ, Ամպամած, Անպայման, Զամբյուղ, Անբասիր, Ամփոփել, Անփոփոխ, Անպետք, Ամբարտվան
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
«Օ.ային ամրոց» արտահայտությունը նշանակում է ա.պտուղ եր.ակա.ություն, իզուր երազան., անիրագործելի պլա..եր: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոն..կան քարոզի. Ավգուստիանոսին, որն իր աշխատությու..երից մեկում խոսում է օ.ային շինարարության մասին: Հետագա.ում մարդի. այդ արտահայտությունը գործածում են ձ.ափոխված` «Օ.ային ամրոց» ձ.ով:
«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:
2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի .ակ չի կարող ապրել: Ար.մտյան
Աս.այի տո.ակեզ անանձր. կլիմա.ի պատ.առով շատ ջուր է գոլորշ.անում ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիությու.. աճում է: Աղերը Մեռ.ալ ծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է
Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ամերիկ.ան մի ակու.բում, որտեղ երա..տությունն ան.ա.ար որոտում է, կարելի է անդո.. գտնել: Ա.տոմատի մե. տասը ցենտ են գցում, և այն երեք րոպ.ով անջատվում է: Տասը ցենտը քիչ չ., բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդո..ը, որի համար անձա.բ կան.իկ վճա.ել ես: Հազար ին. հար.ուր հի.ունին. թվին ամերիկ.ան ռադ..ն մի անսովոր հաղոր.ում տվեց: Ունկ.դիրների ուշադրությանը ներկա.ացրին մի լուր` աղմուկի դեմ պայ.արող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդ.ուպ մինչ. տասնհինգ .ոպեանոց հադոր.ման վեր.ը տևեց լռություն:
Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևեց լռություն:



