09.10.2024
Աշխատանք դասարանում
1. Գտի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:
ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:
բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:
Ա խմբի բառերը երկու արմատով են, իսկ Բ խմբինը երեք արմատով են։
2. .Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛րօրինաչափությանր չենթարկվող բառը:
ա) Փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև:
Կիսաշրջանաձեւ:
բ) Մեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, երազկոտ:
Երազկոտ:
գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:
հերարձակ:
3. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանքդնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում / որոնք կարող ես/ և վերջում:
Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ,ուխտ, թիռ, թրջ(ել):
1. Ուղի
ուղևոր, ուղևորություն, խաչուղի, գծուղի
2. Ուղիղ
ուղղաձիգ
3. Աղտ
աղտոտ, աղտահանել, անաղտ, մաքրաղտ
4. Ախտ
ախտահանել, ախտակիր, բուժախտ
5. Ուղտ
ուղտատեր, արևուղտ
6. Ուխտ
ուխտագնացություն, նորուխտ, հինուխտ
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Մեր … (հանուր, պետ, ություն) … (թռչուն, աշխարհ) … (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են … (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) ծովի և … (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից … (համ, ընդ, հանուր)… (ճանաչ, ում) ունեն մարդու… (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց … (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ:
Մեր հանրապետությունում (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական), Միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:
2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողի … (ինքն, մաքուր, ել) … (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան… (չափ, անց) շատ… (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական)… (թափ, ոն),… (բնակ, վայր) հավաքված (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի … (հնար, ավոր, ություն)… (նույն, պես)… (ան, սահման) չեն: Իսկ … (թափ, ոն)… (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է…. (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:
… (գետ, տեխնիկա, ական)… (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) … (պահ, պան, ություն) … (արդյուն, ք) ունեցող միջոցներ ստեղծելու մասին:
Հողն ինքնամաքրվելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) անօրգանական (օրգան, ական) և օրգանական (ան, օրգան, ական) թափոներով (թափ, ոն), բնակավայրում (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հոդի հնարավորությունը (հնար, ավոր, ություն) նույնպես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոններվ (թափ, ոն) աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդության (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:
Գիտատեխնիկական (գետ, տեխնիկա, ական) առաջընթաց(առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի (մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն) … (արդյուն, ք) արդյունք ունեցող միջոցներ ստեղծելու մասին:
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:
Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր
բարի մտքով-բարեմիտ
վատ համբավ ունեցող-վատահամբավ
հեշտությամբ թեքվող-դյուրաթեք
խաժ աչքեր ունեցող-խաժակն
կյանքը սիրող-կենսասեր
հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ
կյանքով ուրախացող-կենսուրախ