Առաջադրանք 1
Հայոց պատմություն/էջ 30-33 պատմել,/ էջ 34 գրավոր(հիմնական գաղափար)

ա. Թորոս II-ի մահվանից հետո գահին տիրացավ նրա եղբայր Մլեհը (1170-1175)։ Նա իշխանության գլուխ անցավ Հալեպի մահմեդական տիրակալ Նուր ադ-Դինի օգնությամբ։ Ե՛վ Մլեհը, և՛ Նուր ադ-Դինը հույս ունեին
միմյանց օգտագործել իրենց նպատակների համար։ Մլեհն էր, սակայն, որ կարողացավ մեծ օգուտ քաղել այդ դաշինքից։ Այս համագործակցությունը ամրացրեց Կիլիկիան արտաքին ճնշումերի դեմ, ինչպես նաև ճանապարհ հարթեց քաղաքական ու տարածքային աճի համար։ Կիլիկիայի հայկական թագավորության հռչակումը: Իր կառավարման տարիներին Մլեհը մեծ ջանքեր գործադրեց՝ վերացնելու Կիլիկիայի կախվածությունը Բյուզանդական կայսրությունից։ Դեռևս 1173 թ. Մլեհը կարողացել էր բյուզանդացիներից գրավել Դաշտային Կիլիկիայի զգալի մասը։ Այդպիսով՝ նրա հսկողության տակ անցան առևտրական կարևոր ճանապարհներ։ Մահմեդական դաշնակցի աջակցությամբ Մլեհը կասեցրեց խաչակիրների ներխուժումերը՝ հաջողությամբ կռվելով Անտիոքի և Երուսաղեմի խաչակիրների դեմ։ Ներքին քաղաքականության բնագավառում Մլեհի կարևորագույն ձեռնարկումերից էր Սիս քաղաքն իշխանապետության կենտրոնի վերածելը (1173 թ.)։ Որոշումը պայմանավորված էր քաղաքի բարենպաստ աշխարհագրական դիրքով. այն գրեթե երկրի կենտրոնում էր և ռազմավարական ու պաշտպանական առավելություններ ուներ։
բ. 1187 թ. Երուսաղեմի գրավումը Եգիպտոսի և Սիրիայի սուլթան Սալահ ադ-Դինի կողմից հանգեցրեց Երրորդ խաչակրաց արշավանքին (1189-1192):
գ. 1187 թ. Երուսաղեմի գրավումը Եգիպտոսի և Սիրիայի սուլթան Սալահ ադ-Դինի կողմից հանգեցրեց Երրորդ խաչակրաց արշավանքին (1189-1192): Այս իրադարձությունը բարձրացրեց Կիլիկիայի ռազմավարական նշանակությունը: Լևոն II-ը դրանում տեսավ բացառիկ հնարավորություն՝ իր իշխանությունն ընդլայնելու և թագավորական թագ ձեռք բերելու համար։ Նա կապեր հաստատեց Սրբազան Հռոմեական կայսրության (Գերմանիայի) կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, որը խաչակիրների առաջնորդներից մեկն էր։ Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին, իսկ Շիկամորուսն իր հերթին խոստացավ նրան թագ պարգևել և ճանաչել Կիլիկիայի հայոց թագավոր։
Առաջադրանք 2
Հայոց պատմություն/էջ 35-37 պատմել/, էջ 38 գրավոր(հիմնական գաղափար)
Լրացուցիչ աշխատանք՝ «Պատմանակ թևավոր խոսքեր»
Համացանից դուրս գրի՛ր «Դամոկլյան սուր» թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։
- Ըստ հին հունական ավանդության՝ սրածայր սուր, որը ձիու մազից կախել էին Դամոկլեսի զլխավերեում Դիոնիսոս բռնակալի հրամանով: Դիոնիսոսը նրան նստեցրել էր իր տեղը ճոխ ընթրիքի ժամանակ: Երբ Դամոկլեսը սուրը տեսավ, լիքը բաժակը ձեռքից վայր ընկավ:
2. փխբ. Վտանգ, որ ամեն վայրկյան սպառնում է մարդուն: