Posted in Պատմություն 8

Պատմություն

Կիլիկյան Հայաստանը 13-14-րդ դարերում

Հայոց պատմություն/էջ 35-37 պատմել/, էջ 38 գրավոր(հիմնական գաղափար)

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ո՞վքեր էին Լևոն I-ի մահվանից
հետո հավակնում Կիլիկյան թագավորության
գահին։ Ինչպե՞ս լուծվեց գահաժառանգության
հարցը։ 

Լևոն I-ը մահացավ 1219 թվականի մայիսին՝ թագաժառանգի իրավունքները փոխանցելով իր դուստր Զաբելին։ Վերջինիս անչափահասության պատճառով նշանակվեց խնամակալ։ Շուտով խնամակալի պաշտոնն իր ձեռքը վերցրեց Կոստանդին Գունդստաբլը։

բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված հայմոնղոլական դաշինքի կնքումը։ 

1254 թ. Հեթում արքան անձամբ մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Կարակորում՝ հայ-մոնղոլական դաշինքը հաստատելու համար։ Դաշինքը կնքվեց նույն տարվա աշնանը Հեթում արքայի և Մանգու մեծ խանի միջև։ Ըստ պայմանագրի՝ կողմերը պայմանավորվում էին օգնել միմյանց պատերազմի ժամանակ։ Հայ վաճառականներին իրավունք էր վերապահվում արտոնյալ և ազատ առևտուր կատարել մոնղոլական պետության սահմաններում։ Հայաստանում Հայոց եկեղեցին ազատվում էր բոլոր տեսակի հարկերից։

գ. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ 1307 թ. Սսի ժողովը որոշեց
ընդունել Կաթոլիկ եկեղեցուն միանալու՝ Հռոմի
Պապի առաջարկը։

 1270-ական թվականներին Կիլիկ­յան Հայաստանի համար շարունակում էին սպառնալիք մնալ Եգիպտոսի մամլուքները։ Նրանք 1292 թ. գրավում են հայոց կաթողիկոսանիստ Հռոմկ­լան։ Կաթողիկոսարանը տեղափոխվում է Սիս մայրաքաղաք։ Ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար Կիլիկ­յան Հայաստանն օգնության ակնկալիքով բանակցություններ է սկսում Արևմուտքի, մասնավորապես պապականության հետ։ Օգնության դիմաց հայերից պահանջվում էր, որ Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և հպատակվի Հռոմի Պապին։ Առաջարկը քննարկվում է 1307 թ. Սիս քաղաքում հրավիրված ժողովում։ Որոշվում է ընդունել Կաթոլիկ եկեղեցուն միանալու՝ Հռոմի Պապի առաջարկը։ Որոշումը սրում է քաղաքական ճգնաժամը Կիլիկիայում։

Կիլիկիայի հայոց թագավորությունը (1198-1375թթ)

Առաջադրանք 1

>Նայելով քարտեզին նշի՛ր Կիլիկյան Հայաստանի խոշոր նավահանգիստները, որոնք մեծ նշանակություն ունեին միջազգային առևտրում։

Այաս (Լայաջազ), որը մեծ նշանակություն ուներ միջազգային առևտրում և Կիլիկիայի հիմնական դարպասն էր դեպի Միջերկրական ծով,
• Կոռիկոս (Կորիկա), ևս մեկ ռազմավարական նավահանգիստ,
• Սելևկիա (Սելևկիա Տրախեա), որը նույնպես կարևոր կենտրոն էր ինչպես առևտրի, այնպես էլ ռազմական նպատակներով:

>Ինչպե՞ս լուծվեց Լևոն 2-րդի մահվանից հետո գահաժառանգության հարցը։

Լևոն II-ի մահից հետո, գահաժառանգության հարցը բարդացավ, քանի որ նա չուներ արու ժառանգ: Խնդիրը լուծվեց դիվանագիտական ճանապարհով, երբ նրա դուստրը՝ Զապել թագուհին, ամուսնացավ Կոստանդին Լամբրոնացու որդու՝ Հեթում I-ի հետ, որն էլ հստակեցրեց գահի ժառանգության իրավունքը և ապահովեց Կիլիկյան Հայաստանի կայունությունը:

Առաջադրանք 2

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և սոցիալ-տնտեսական կյանքը

Հայոց պատմություն/էջ 39-42 պատմել,/ էջ 43 գրավոր

ա. Ներկայացրու: Ի՞նչ առանձնահատկություն ունեին Կիլիկյան Հայաստանի սոցիալ- տնտեսական կառույցները: Ինչպիսի փոփոխությունների ենթարկվեցին արքունիքին կից գործակալությունները:

Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքին կից գործակալությունների միջոցով, որոնցից մի քանիսը համապատասխանում էին Արշակունյաց և Բագրատունյաց թագավորությունների գործակալություններին: Կային նաև արևմտաեվրոպական ազդեցությամբ ստեղծված գործակալություններ, որոնք ունեին եվրոպական անվանումներ:

բ. Ընդհանրացրո՛ւ: Ինչով էր պայմանավորված տարանցիկ առևտրում Կիլիկյան Հայաստանի դերը:

Տարանցիկ առևտրում Կիլիկյան Հայաստանը ուներ միջնորդի դեր որ պայմանավորված էր իր աշխարհագրական դերով։

գ. Բացատրիր: Ինչպես էին կարգավորվում արքայի և արքունի գործակալների հարաբերությունները:

Արքայի և արքունի գործակների հարաբերությունները կարգավորվում էին հատուկ կանոնադրությամբ, որը ներկայացված էր Հեթում I-ի եղբայր Սմբատ Գունդստաբլն իր «Դատաստանագրքում»։

  1. Առևտուրը խթանելու նպատակով պետությունն առևտրական պայմա նագրեր էր կնքում օտարերկրյա վաճառականների հետ: Վերջիններս իրավունք էին ստանում ազատ առևտուր անելու և անգամ անշարժ գույք ունենալու Կիլիկյան Հայաստանում:
  2. Ծովային առևտուրը ավելի զարգացնելու համար ու իշխող դիրք ունենալու համար շատ կարևոր էր Կիլիկյան Հայաստնի ծովափնյա քաղաքների առկայությունը։
  3. Կիլիկյան Հայաստանում հատուկ վերաբերմունք կար ամուսնաընտանեկան հա րաբերությունների նկատմամբ: Հեթում I-ի եղբայր Սմբատ Գունդստաբլն իր «Դատաստանագրքում» հատուկ ուշադրություն է դարձնում այդ հարաբերություններին՝ բազմաթիվ հոդվածներ նվիրելով դրանց: Դրանք կարող էին նպաստել ընտանեկան հարաբերությունների կայունությանը, որը պե տության ամրության կարևոր գործոն էր: Ընտանիքի կենտրոնը («գլուխը») հայրն էր: Վերջինս կարևոր դեր ուներ երեխաների խնամքի, կրթության, պաշտպանության և դաստիարակության գործում: Երեխաների կրոնական դաստիարակությամբ, սակայն, հիմնականում զբաղվում էր մայրը, հատկապես գյուղական վայրերում: Ինչպես աշխարհի շատ մասերում ապրող կանայք, այնպես էլ Կիլիկյան Հայաստանի կանայք պետք է վերահսկեին տնային տնտեսությունը և հոգ տանեին երեխաների մասին: Կիլիկյան Հայաստանում ամուսնությունները հիմնականում կատարվում էին ամուսնական տարիքի հասած անձանց համաձայնությամբ։ Պատժվում էին այն քահանաներն ու ծնողները, որոնք երիտասարդներին հարկադրում էին ամուսնանալ հակառակ իրենց կամքի: Ըստ եկեղեցական կանոնի ամուսնանալիս փեսացուն պետք է լիներ ոչ պակաս, քան 14 տարեկան, իսկ հարսնացուն՝ առնվազն 12 տարեկան: Հարկավ, լինում էին դեպքեր, երբ քաղաքական նկատառումներից ելնելով` չէր պահպանվում ամուսնանալու համար օրենքով սահմանված նվազագույն տարիքը, կամ հաշվի չէր առնվում ամուսնացողների կամքը: Ծնողները պարտավոր էին կերակրել և դաստիարակել երեխաներին` մինչև

>Համացանցից գտի՛ր տեղեկություն Կիլիկյան մանրանկարչություն, Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ մասին։՚

Կիլիկյան մանրանկարչությունը հայկական մանրանկարչության կարևորագույն դպրոցներից է, որը ձևավորվել է Կիլիկյան Հայաստանում 12-րդ դարում և գործել մինչև 14-րդ դարի վերջը: Այն հայտնի է գրքերի գեղարվեստական ձևավորմամբ, որի կենտրոնները եղել են Դրազարկի, Հռոմկլայի և Սկևռայի գրչատները: Կիլիկյան արվեստագետները ստեղծել են բարձրակարգ մանրանկարներ, որոնց թվում են Գրիգոր Մլիճեցին, Սարգիս Պիծակը և Թորոս Ռոսլինը  .

Թորոս Ռոսլինը Կիլիկյան մանրանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչն է: Նա ստեղծագործել է 13-րդ դարում Հռոմկլայում, և նրա զարդանկարները հայտնի են նրբագեղությամբ ու վառ գույներով: Ռոսլինի աշխատությունները ներառում են նորարարական տարրեր, ինչպիսիք են «Զեյթունի Ավետարանի» պատկերազարդերը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հայկական և համաշխարհային գրքարվեստի վրա  .

Սարգիս Պիծակը ևս հռչակավոր մանրանկարիչ է, որը աշխատել է 14-րդ դարում: Նրա գործերը նույնպես մաս են կազմում Կիլիկյան մանրանկարչության ժառանգության, և նա հայտնի է իր բարձր գեղարվեստական հմտություններով  .

Լրացուցիչ աշխատանք՝ 

Համացանից դուրս գրի՛ր «Քավության նոխազ» պատմական թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։ 

Աստվածաշնչի Հին ուխտից ծնունդ առած ու հատկապես քրիստոնյա աշխարհում մեծ տարածում գտած այս արտահայտությունը գործածվում է հանցավոր <<դուրս բերված>> մեկին մատնանշելու և դատապարտելու համար։ Իսկ Հին ուխտը, ինչպես գիտեք, միաստվածության գաղափարական առանցքի շուրջ հին հրեաների <<կերտած>> պատմության, սովորույթների և օրենքների մի ժողովածու է։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն