Posted in 2024-2025

Գործնական քերականություն

06.11.2024

Աշխատանք դասարանում 

1. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել-Վստահելի, համակրել-համակրելի,  դյութել-դյութիչ, գրավել-գրավիչ, հուզել-հուզիչ, բարկանալ-բարկացկոտ, վախենալ-վախկոտ, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:

2. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցող-յոթգլխանի, երկու երես ունեցող-երկերեսանի, երկու փող ունեցող-երկփողանի, եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցող-բրդոտ, գույն ունեցող-գունավոր, թևեր ունեցող-թևավոր, երեք տարի (ամ) տևող-եռամյա, տասը տարեկան-տասնամյա:

3. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղի, արևելյան, Երևանցի, ընկերական, կծու, ազդու, թրթռուն, հնչուն, շաչուն, խոհուն, դողդոջուն:

4. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով ։

 Օրինակ`

Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն  մեղեդի —  քաղցր հնչյունով մեղեդի:
Քնքշաշրշյուն  զգեստ — քնքուշ շրշունով զգեստ:
Բարեհնչյուն  ձայն — բարի հնչյուն ունեցող ձայն:
Դառնահնչյուն  ոռնոց — դառ հնչյունով ոռնոց:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեզու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ   չէր` սերունդներ կունենա , ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց: 
Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

Ահա այն՝

Չնայած աշխարհակալ պարսից արքա Դարեհը ամուր ու անսասան տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր՝ սերունդներ կունենա, ու նրանք իրեն երախտագետ կգտնվեն և կհիշեն: Նա անկրկնելի ու հավիտենական հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա ինքնատիպ հուշարձանի համար տեղ ընտրեց: Քերմանշահի հովտում ձգվում է նեղ ու երկճյուղ լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթունյան լեռն է: Այնտեղ՝ ուղղաբերձ ժայռի վրա, Դարեհի լավագույն քանդակագործները մի եզակի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չէր կարողանում հասնել: Քարի բնական մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է եռալեզու ու ամենախոշոր ու ամենամանրամասն արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

Լրացված տեքստը ավելացնում է ընդգծված պատկերայնություն ու մանրամասնություն, որը ընթերցողին օգնում է ավելի կենդանի պատկերացնել պատմական իրադարձությունները և հուշարձանի նշանակությունը։ Ածականներն ընդգծում են Դարեհի թողած ժառանգության վեհությունն ու պատմական կարևորությունը։

2. Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված ևստացված տեքստերը համեմատի՛ր:

Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեցամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էրեղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնայինօգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբերտեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էրիրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համարհեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջանսարքություն էր առաջացել:

Ֆլորիդայի ատոմային էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը ամուր սեղմած երկաթյա ձեռքն ու բարձրացրեց և սկսեց ուժգին հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես է եղել ռոբոտի «ինքնասպանության»՝ աշխարհում առաջին դեպքին: Այս անսասան ու հզոր էլեկտրոնային օգնականը ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի ծանր սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իր մենակությունից կամ այլևս հեռանկար չէր տեսել իրեն համար, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա բարդ սխեմայի մեջ խորը անսարքություն էր առաջացել:

Ածականների ավելացմամբ երկրորդ տեքստը ավելի կենդանի է դառնում և ընթերցողին փոխանցում է ռոբոտի «հոգնածության» զգացմունքը։ Ածականները նաև ընդգծում են ռոբոտի ֆիզիկական ուժն ու դիմադրողականությունը, որոնք հակադրվում են նրա «հոգեբանական» տկարությանը, ինչն էլ ավելի դրամատիկ է դարձնում իրադարձությունը։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն