- Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Այն գտնվում է Եվրոպայի մեջտեղում, ինչպես նաև ասում են <<սրտում>>: Այնտեղ են հատվում իրար կապող, օդային, ցամաքային և ջրային կարևոր ուղիները: Իմ կարծիքով դիրքի թերություններ չունի:
- Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
1. Գերմանիան, հենվելով սեփական բարձրորակ աշխատանքային ռե սուրսների, օտարերկրյա կապիտալ ներդրումների վրա, կարողացավ լայնո- րեն օգտվել տնտեսության ազատականացման հնարավորություններից ու գիտատեխնիկական առաջընթացի նորագույն նվաճումներից և կատարել արտադրության խոր տեխնիկական վերազինում, մեքենաների և սարքա- վորումների նորացում:
2. Երկրի տնտեսական հզորացմանը նպաստեցին գերմանացիներին
բնորոշ օրինապահությունը, կարգապահությունը, աշխատասիրությունը,
արհեստավարժությունը, գործողությունների ազատությունը և, վերջապես,
արտադրական բարձր մշակույթը:
3. Արևմտյան խոշոր տերությունները, հատկապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, օգնեցին Արևմտյան Գերմանիային, իսկ ԽՍՀՄ-ը՝ Արևելյան Գերմանիային, վերականգնել իրենց տնտեսությունը:
- Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
Ներկայումս այն Եվրամիության անդամ ամենամեծ և տնտեսապես ամենահզոր երկիրն է և ամենաակտիվ մասնակցությունն է բերում եվրոպական երկրների ինտեգրացման գործընթացին
- Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
