Posted in 2024-2025

Գործնական քերականություն

09.12.2024

Աշխատանք դասարանում

1. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ներկա

Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Անցյալ կատարյալ

Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

ենթադրական

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

վաղակատար ներկա

2. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվելկարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Խոտերն ու ծաղիկներն կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթեշարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանայինայդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավպայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելիարդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

Խոտերն ու ծաղիկներն կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանայինայդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավպայմաններ կստեղծեին  և, հավանաբար, կկարողանաին ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

3. Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու ևանցյալի բոլոր ձևերը կազմի´ր): 

Ապրել, անցնել, խաղալ, հեռանալ: 

Ապրել

• Ապառնի: ապրեի, ապրեիր, ապրեր, ապրեինք, ապրեիք, ապրեին

• Անցյալ: ապրած լինեի, ապրած լինեիր, ապրած լիներ, ապրած լինեինք, ապրած լինեիք, ապրած լինեին

Անցնել

• Ապառնի: անցնեի, անցնեիր, անցներ, անցնեինք, անցնեիք, անցնեին

• Անցյալ: անցած լինեի, անցած լինեիր, անցած լիներ, անցած լինեինք, անցած լինեիք, անցած լինեին

Խաղալ

• Ապառնի: խաղայի, խաղայիր, խաղար, խաղայինք, խաղայիք, խաղային

• Անցյալ: խաղացած լինեի, խաղացած լինեիր, խաղացած լիներ, խաղացած լինեինք, խաղացած լինեիք, խաղացած լինեին

Հեռանալ

• Ապառնի: հեռանայի, հեռանայիր, հեռանար, հեռանայինք, հեռանայիք, հեռանային

• Անցյալ: հեռացած լինեի, հեռացած լինեիր, հեռացած լիներ, հեռացած լինեինք, հեռացած լինեիք, հեռացած լինեին

4. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակիբոլոր ձևերը): 

Օրինակ`

մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,

գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):

Ա. Վերջացնել, մանրացնել, հիանալ, կամենալ, թռչել, անցնել:

1. Վերջացնել 

• Վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք

2. Մանրացնել

• Մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք

3. Հիանալ

• Հիանա՛, հիանացե՛ք, մի՛ հիանա, մի՛ հիանացեք

4. Կամենալ

• Կամենա՛, կամեցե՛ք, մի՛ կամենա, մի՛ կամեցեք

5. Թռչել

• Թռի՛ր, թռե՛ք, մի՛ թռիր, մի՛ թռեք

6. Անցնել

• Անցի՛ր, անցե՛ք, մի՛ անցիր, մի՛ անցեք


Բ. Վազել, կարդալ, հասնել, կպչել, վախենալ, միանալ, հիացնել:

1. Վազել

• Վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք

2. Կարդալ

• Կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք

3. Հասնել

• Հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք

4. Կպչել

• Կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք

5. Վախենալ

• Վախենա՛, վախեցե՛ք, մի՛ վախենա, մի՛ վախեցեք

6. Միանալ

• Միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք

7. Հիացնել

• Հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացիր, մի՛ հիացեք

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն