Posted in 2024-2025

Գործնական քերականություն

11.12. 2024

Աշխատանք դասարանում

1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:

Ներգործական


Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:

Կրավորական

մրոտել — մրոտվել

ծուխը — ծխից


Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:

Ներգործական


Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:

Կրավորական


Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:

Ներգործական


Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Կրավորական

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:

Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից :


Դահլիճը լավ կահավորել էին:

Լավ կահավորվել էր դահլիճը:


Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

Մշակութային շատ արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:

2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:

Օրինակ`

գտնել — գտնվել, նետել — նետվել:

Գրել — գրվել

գրավել, 

ծեծել — ծեծվել

 թրջել — թրջվել

թխել — թխվել

տաշել — տաշվել

վրդովել, 

կապել — կապվել

սպանել — սպանվել

 նկարել — նկարվել

կեղտոտել — կեղտոտվել:

3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: — 
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Տերը շանը կապել էր ծառից:
Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Շինարարությունն ավարտին հասցրին:

1. Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին:

Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:

2. Այս նկարը պատին պապս է ամրացրել:

Այս նկարը պատին ամրացվել է պապիս կողմից:

3. Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:

Այս գիրքը նաև կարդացվել է իմ ընկերոջ կողմից:

4. Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:

Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից:

5. Տերը շանը կապել էր ծառից:

Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից:

6. Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:

Առավոտվա դեպքը տարբեր ձևով պատմվում էր տարբեր մարդկանց կողմից:

7. Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:

Թեթև ցնցումը գրանցվեց սարքերի կողմից:

8. Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:

Մարդիկ զգուշացվեցին ինստիտուտի աշխատակիցների կողմից սպասվող փոթորկի մասին:

9. Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:

Այդ երեխան գտնվել էր անտառում որսորդների կողմից:

10. Տղային միշտ նույն երազն էր կախարդում:

Տղան միշտ կախարդվում էր նույն երազի կողմից:

11. Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:

Քարերը տաշվում ու իրար կողքի դրվում էին վարպետի խնամքոտ ձեռքով:

12. Շինարարությունն ավարտին հասցրին:

Շինարարությունն ավարտին հասցվեց:

4. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական ևպատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցելէր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում: 
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
 Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Մրջյունները ծածկել էին սեղանը:
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին: Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորականնախադասության ենթակա:

1. Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:

Զվարճալի և ուսանելի կարուսելն, որը հիշեցնում էր գնդաձև սենյակ, կառուցվել էր ձեռնարկատիրոջ կողմից՝ հասարակությանը զվարճացնելու համար:

2. Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չենք նկատում:

Ինչո՞ւ սովորական իրերը իրար ձգվելիս չեն նկատվում մեր կողմից:

3. Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:

Թեթև, թույլ ամրացրած տանիքները սկզբում քշվեցին քամու կողմից:

4. Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:

Դեմքը տաքացվում է նուրբ շղարշով:

5. Մրջյունները ծածկել էին սեղանը:

Սեղանը ծածկվել էր մրջյունների կողմից:

6. Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին:

Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրով:

Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:

Տրված նախադասության գործողության կրողը (հիվանդը) դառնում է կրավորականի ենթակա:

Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:

Գործողության կրողը (հիվանդը) դառնում է կրավորական նախադասության ենթակա:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն