Posted in 2024-2025

Ժամանակ ամեն ինչի համար

Անհատական նախագծի վերնագիր՝ թարգմանություն

Ժամանակահատված՝ Շուրջտարվա

Նպատակ՝ նախագծի նպատակը անգլերենից կամ ռուսերենից թարգմանություններ անելու միջոցով թարգմանչական հմտություններ զարգացնել։

Ընթացք՝ նախագծի ընթացքում արվելու է թարգմանություն ռուսերեն կամ անգլերեն լեզվից ։

Արդյունքը՝ նախագծի ավարտին հայերեն լեզվով ստեղծագործությունների թարգմանություն է լինելու։

Ժամանակ ամեն ինչի համար
(Ժողովողի գրքից)

Ամեն ինչի համար երկնքի տակ կա ժամանակ և ժամանակ յուրաքանչյուր նպատակի համար:

Ծնվելու ժամանակ և մեռնելու ժամանակ. տնկելու ժամանակ և տնկվածը պոկելու ժամանակ:

Սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ. քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ.

Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ. սգալու ժամանակ և պարելու ժամանակ.

Քարեր ցրելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ. գրկելու ժամանակ և գրկախառնություններից խուսափելու ժամանակ;

Փնտրելու ժամանակ և կորցնելու ժամանակ; խնայելու ժամանակ և դեն նետելու ժամանակ.

Պատռելու ժամանակ և կարելու ժամանակ. լռելու ժամանակ և խոսելու ժամանակ.

Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ; պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ:

Ավելի լավ է չխոստանաս, քան խոստանաս ու չկատարես։

Արծաթ սիրողը արծաթով չի կշտանա. և ով սիրում է հարստությունը, դրանից ոչ մի օգուտ չունի: Եվ սա ունայնություն է։

Բանի վերջն ավելի լավ է, քան սկիզբը. համբերատարը ավելի լավ է, քան ամբարտավան.

Հոգով մի շտապիր բարկանալու. որովհետև բարկությունը բույն է դրել հիմարների սրտում։

Չափից դուրս խիստ մի եղիր և չափից ավելի իմաստուն մի ձևացիր. ինչու՞ ես քեզ կործանում:

Փոս փորողը մեջը կընկնի. և ով քանդի ցանկապատը, օձը կխայթի։

Իմաստունի բերանից խոսքերը շնորհք են, բայց հիմարի բերանից կործանում են նրան։

Քո հացը ջրերի վրա գցիր, որովհետև շատ օրեր անց այն նորից կգտնես։

Եվ հեռացրեք վիշտը ձեր սրտից և հեռացրեք չարը ձեր մարմնից, որովհետև մանկությունն ու երիտասարդությունը ունայնություն են:

Տեկստի աղբյուրը

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն