Posted in 2024-2025

Ընթերցանության մասին Վ. Ա. Պիեցուխ

Անհատական նախագծի վերնագիր՝ թարգմանություն

Ժամանակահատված՝ Շուրջտարվա

Նպատակ՝ նախագծի նպատակը անգլերենից կամ ռուսերենից թարգմանություններ անելու միջոցով թարգմանչական հմտություններ զարգացնել։

Ընթացք՝ նախագծի ընթացքում արվելու է թարգմանություն ռուսերեն կամ անգլերեն լեզվից ։

Արդյունքը՝ նախագծի ավարտին հայերեն լեզվով ստեղծագործությունների թարգմանություն է լինելու։

Ընթերցանության մասին 
Վ. Ա. Պիեցուխ

Արդեն հինգ հազար տարի է, ինչ մարդկությունը չի հեռանում ընթերցանությունից։ Չնայած հոգսերը, ինչպես ասում են, խեղդում են` անվերջանալի միջանձնային կռիվներ, երեխաները, որ սխալ ուղի են բռնել, և ծախսերի մշտական ճգնաժամեր, բայց մարդը ազատ ժամանակ շարունակում է կարդալ։ Թվում է, թե այս զբաղմունքից ոչ մի գործնական օգուտ չկա. գիրք կարդալը ամենևին էլ նույնը չէ, ինչ կարտոֆիլի համար հողը վարել կամ տան էլեկտրագիծը նորոգել, թվում է, թե կյանքն առանց այդ էլ կարճ է, ինչպես նապաստակի պոչը, և աչքերը փչացնելը լավ չէ, և գոյության հիմնական հարցերը վաղուց փակված են, բայց մարդկանց դեռևս գրավում է տպագիր խոսքը, կարծես, դրանում ինչ-որ մեծ շնորհ լինի…

Եվ իրոք. իմաստուն հեղինակի հետ տպագիր խոսքի միջոցով կապ հաստատելն ամենևին էլ նույնը չէ, ինչ բջջային հեռախոսով Սաշայից կամ Մաշայից պարզելը, թե ինչ են կերել ճաշին  ամենևին էլ նույնը չէ, ինչ մորից լսել անմտության և անփութության համար նախատինքը… Բացառապես այն պատճառով, որ մեծ գրողը հազվագյուտ երևույթ է, որ նա բանական մարդու բարձրագույն ենթատեսակ է, օժտված մտածելու և զգալու ունակությամբ, ինչպես ոչ ոք, նրա ստեղծագործությունները անպայման պետք է կարդալ։ Պուշկինը մեզ կսովորեցնի, որ սերը չպետք է իդեալականացնել, որ սիրահարվածությունը աննորմալ վիճակ է և, ավելի շուտ, հոգեֆիզիկական հատկություն, որը հարուցում է օրգանիզմը, անկախ կրքի օբյեկտից, քանի որ Տատյանա Լարինայի դեպքում «Հոգին սպասում էր… ինչ-որ մեկին», այսինքն՝ Օնեգինի փոխարեն՝ որպես օբյեկտ, կարող էր լինել, օրինակ, եկվոր առևտրական, ուղղման համար աքսորված կապիտան, ինչ-որ մոլի բիլիարդիստ։ Գոգոլը մեզ կհայտարարի. «Անհետաքրքիր է այս աշխարհում, պարոնա’յք»,- և մասամբ ճիշտ կլինի, որովհետև իրոք տխուր է գոյություն ունենալ կիսամարդկանց շրջանում, որոնք ամենևին էլ չեն գիտակցում իրենց բարձր նշանակությունը, չնայած մեկ այլ անգամ հետաքրքիր է լինում հետևել երկու գավառական հիմարներին, որոնք թունավորում են միմյանց կյանքը կոտրված հրացանի պատճառով։ Լև Տոլստոյը մեզ կոգեշնչի իր լուսավորությամբ. «Ինձ ասում են, որ ես ազատ չեմ, բայց ես վերցրի և բարձրացրի աջ ձեռքս», Չեխովը կզգուշացնի կատեգորիկ իմպերատիվով. «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի…», իր հերթին, Դոստոևսկին մեզ կհայտնի, որ «Լայն է, չափազանց լայն է ռուս մարդը, ես կնեղացնեի» և «Գեղեցկությամբ կփրկվի աշխարհը»։

Հետևաբար, մարդիկ վաղուց ի վեր հակված են դեպի լավ գիրքը այն պատճառով, որ ունեն շփվելու կարիք ամենափայլուն մտքերի հետ, որոնք միայն մարդկությունն է ստեղծել, և այն չեն կարող բավարարել ո՛չ տնեցիները, ո՛չ ընկերները, ո՛չ թերթերը, և առավել ևս՝ սննդամթերքի տաղավարի մոտ խոսակցությունները։ Որտեղի՞ց է առաջացել այս կարիքը, հստակ ասել չի կարելի, բայց կարելի է ենթադրել. այն ամփոփված է մարդու բնույթում՝ որպես Բարձրագույն դասընթացների ցմահ ունկնդիր, նուրբ արարած, մտածող և ստեղծագործող։

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ գիրքը պետք չէ ո՛չ բաբունին, ո՛չ ծիծեռնակին, ո՛չ փղին, որի գլուխը յոթ անգամ մեծ է, քան հոմո սափեինսինը, և միայն մարդուն, այս անբնական էակին, որը անհայտ է, թե ինչու է բնությունը ստեղծել, ժամանակ առ ժամանակ կարդալու ցանկություն ունեցող այս էակին։

Մի խոսքով, ամենայն հավանականությամբ, ճիշտ է Բրոդսկի բանաստեղծը. «Մարդն այն է, ինչ կարդում է», ամեն դեպքում, մարդը այնքան պարզ չէ, որքան կարծում են մատերիալիստները, և մտածող անհատները պետք է անընդհատ զգոն լինեն։

Տեկստի այբյուրը

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն