Posted in 2024-2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Տեքստն այնպես փոխադրի՛րոր փղերի ոչնչացման համար մտահոգություն զգացվի:

Առաջիկա տասնամյակում Փղոսկրի ափն առանց փղերի կարող է մնալ: Փղոսկրի ափի բնության պահպանության ընկերությունը հաղորդում է, որ միայն վերջին տասնամյակում այդ կենդանիների գլխաքանակը հանրապետությունում պակասել է, ութ հազարից հասել է երեք հազարի:
Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերում, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում: Նրանք ձեռք բերած «ապրանքը» մաքսանենգությամբ հասցնում են Փարիզ, Լոնդոն ու Տոկիո և մեծ շահույթով վաճառում են:

Փղոսկրի ափն առաջիկա տասնամյակում առանց փղերի է կարող մնալ:  Փղոսկրի ափի բնության պահպանության ընկերությունը ցավով է հաղորդում, որ միայն վերջին տասնամյակում այդ կենդանիների գլխաքանակը հանրապետությունում պակասել է, ութ հազար միջին քանակից հասել է երեք հազար մտահոգիչ քանակին:

Փղերի ամբողջությամբ ոչնչացում է սպասվում նաև այլ վայրերում, որտեղ բացարձակապես ոչինչ չի ձեռնարկվում ագահ որսագողների և փղոսկր վաճառողների դեմ: Նրանք ,,իրենց քրտինքով ձեռք բերած,, ,,ապրանքը,, մաքսանենգությամբ հասցնում են Փարիզ, Լոնդոն ու Տոկիո և մեծ շահույթով վաճառում են:

Posted in 2024-2025

Նոր տեղում հարմարվելու մասին

Արամը փոքր գյուղից տեղափոխվեց քաղաք նոր կյանք սկսելու։ Երբ հասավ, նա շատ անհանգստացած էր, որովհետև ամեն ինչ անծանոթ էր՝ մարդիկ, միջավայրը, փողոցները։ Առավոտները դժվարանում էր դուրս գալ, որովհետև քաղաքը նրան խառնեց, ու միշտ մոլորվում էր։ Մի օր Գայանեն՝ իր աշխատակիցը, նկատեց նրա անհանգստությունը։ Նա մոտեցավ Արամին ու հարցրեց, թե ինչ է պատահել։ Արամը պատմեց, որ դժվարանում է հարմարվել ու նոր միջավայրում տեղ գտնել։

Գայանեն սկսեց նրան ցույց տալ քաղաքի տեղերն ու պատմեց, թե ինքը երբ եկել էր, որքան դժվար էր հարմարվել։ Բայց ժամանակի ընթացքում նա գտավ իր տեղը։ Գայանեն Արամին սովորեցրեց, թե ինչպես համբերատար լինել ու քաջություն հավաքել՝ նոր շրջապատին հարմարվելու համար։ Շուտով Արամը սկսեց ավելի հարմարավետ զգալ քաղաքում, ձեռք բերեց նոր ընկերներ ու աշխատանքը էլ ոչ այնքան բարդ էր թվում։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի։

Posted in 2024-2025

Մակբայ

  1. Կարդա՛, ցույց տուր, թե  որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք:

Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն (ձև) դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ (քանակ) վեր առավ մագաղաթի թերթերը, կամենում էր գրել, բայց դարձյալ (չափ) ցած  դրեց: Նա վեր կացավ, արագ (ձև) ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին (չափ) առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ(ձև) գրել:

Տեղի մակբայ

Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ,

ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը:

Տեղի մակբայներեն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ:

  1. Գտի՛ր  մակբայները:

Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն:

Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր:

Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում:

Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան:

  1. Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի  մակբայներ:

Մենք դեմ-դիմաց նստած շախմատ ենք խաղում: Նրանք հեռու են ապրում: Տեղ-տեղ սկսում էր երգել:

Ժամանակի մակբայ

Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում են ե՞րբ հարցին։

Ընդգծիր ժամանակի մակբայները։

Այժմ փորձում եմ լինել ավելի խոհեմ։

Ժամ առ ժամ փոխվում են իրադարձությունները։

Չնայած չգիտեր, բայց նախապես վերցրել էր իր ընդմիջումը։

Ընկերներն ասել էին՝ մշտապես չես կարող այդ աշխատանքով զբաղվել։

Օրը պայծառ էր, արդեն բացվել էր գարնանային առավոտը։

Ձևի մակբայ

Ցույց են տալիս գործողության կատարման ձևը, պատասխանում են ինչպե՞ս հարցին։

Ընդգծի՛ր ձևի մակբայները։

Իսկույն վազեց մայրիկի մոտ։

Նա լսեց ցածր ձայն, հանկարծ դուրս թռավ մի եղնիկ և զարմացած նայեց իրեն։

Զինվորները քաջաբար կռվեցին մինչև վերջ։

Փոքրիկ աղջիկը շարունակ պատմում էր իր արկածները ։

Երիտասարդները կողք կողքի զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով կաթկթող անձրևին։

Ներկաները միաձայն հաստատեցին իրենց որոշումը։

Ցած թռավ ձիուց և սկսեց արագորեն հավաքել թափված մետաղադրամները։

Չափ ու քանակի մակբայներ

Ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, նրա սաստկությունը, տարածման աստիճանը, սահմանը։

Պատասխանում են ինչքան, որքան, որչափ, ինչ աստիճանի հարցերին։

Գտի՛ր չափ ու քանակի մակբայները։

Պատվիրատուն բազմիցս դիմել է , բայց մնացել է անպատասխան։

Կիսով չափ լցրել է բաժակը։

Բացեց պայուսակը և մեկիկմեկիկ շարեց իրերը։

Նա մտածում էր, տեղի ունեցված իրադարձության մեջ մասամբ մեղավոր էր և ինքը։

Posted in 2024-2025

Մակբայ

12.02.2025

 Աշխատանք դասարանում
1․Դուրս գրի՛ր մակբայները, գրի՛ր տեսակը:

Դուք քաջաբար պաշտպանեցիք ձեր իրավունքները:ձև

Հավաքեց իր իրերը և իսկույն դուրս գնաց:ձև

Նստեց աթոռի մոտ և սկսեց դանդաղ գրել: ձև

Շուտով կբացվի լույսը, կսկեն հայտնվել լույսի կտորները:ժամանակ

Շտապ փնտրում էր Կատյային, բայց թե ինչ էր ուզում, չիմացա:ձև

Նա քիչքիչ հանդարտվեց, դադարեց գոռալ: չափ ու քանակ

Posted in 2024-2025

Լրացուցիչ աշխատանք

Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:

Մայրս այս պտուղները սիրում է:

Մայրս չի սիրում այդ պտուղները:
Նշանաբառը բոլորը գիտեն:

Ոչ բոլորը գիտեն նշանաբառը:
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել:

Պարտեզում չէր բացվել գեղեցիկ վարդ
Ես վաղուց փնտրում էի այս իրը:

Ես վաղուց չէի փնտրում այս իրը:
Մի քանի երեխաներ խաղում էին բակում:

Մի քանի երեխաներ չէին խաղում բակում:
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում:

Ջրաղացը չէր երգում հին օրերի երգը:
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն:

ՄԻջնեկ որդուն չէր պահել կաթի ամբողջ սերը:

Posted in 2024-2025

Սոցիալական կայքերի բառարան

Քանի որ այս օր Մխիթար Սեբաստիացու տարեդարցն է մենք կգրենք սոցիալական կայքերի բառարան։ Այս բառարանում մեք կգրենք սոցիալական կայքերի բառերը և տերմինները որոնք հաճախ են օգտագործում։

Ահա որոշ տերմիններ և բառեր, որոնք հաճախ օգտագործվում են սոցիալական ցանցերի համատեքստում.

Ա — Ավատար — Պատկեր, սովորաբար լուսանկար, որն օգտագործվում է օգտատիրոջը ներկայացնելու իր պրոֆիլում կամ այլ օգտատերերի հետ շփվելիս:

Բ — Բաժանորդագրություն — Գործողություն, որի ընթացքում օգտվողը հետևում է որոշակի օգտվողի, խմբի կամ էջի բովանդակության թարմացումներին:

Գ — Գաղտնիություն — Կարգավորումներ, որոնք թույլ են տալիս օգտատերերին վերահսկել, թե ով է տեսնում և ինչ բովանդակություն կարող է դիտել կամ շփվել:

Զ — Զրուցարան — առցանց հաղորդակցման գործիք, որը թույլ է տալիս օգտվողներին իրական ժամանակում փոխանակել հաղորդագրությունները:

Զտիչ — Էֆեկտներ և կարգավորումներ, որոնք կիրառվում են լուսանկարների կամ տեսանյութերի վրա, որպեսզի փոխեն դրանց տեսքը սոցիալական ցանցերում հրապարակելուց առաջ:

Ը — Ընկերներ — Օգտագործողներ, ովքեր ավելացվել են ձեր կոնտակտային ցանկում կամ բաժանորդագրվել ձեր հաշվին:

Ժ — Ժամանակացույց — օգտատիրոջ էջում ցուցադրվող իրադարձությունների ինտերակտիվ ժամանակագրություն, որը ցույց է տալիս նրա գործունեությունը, գրառումները և թարմացումները:

Խ — Խումբ — օգտատերերի վիրտուալ համայնք, որը միավորված է ընդհանուր հետաքրքրությամբ, նպատակով կամ թեմայով, որտեղ նրանք կարող են շփվել, կիսվել բովանդակությամբ և մասնակցել քննարկումներին:

Կ — Կարգավիճակ — Կարճ հաղորդագրություն, սովորաբար տեքստային, որը օգտատերը տեղադրում է իր պրոֆիլում՝ ցույց տալու իր ներկայիս վիճակը կամ տրամադրությունը:

Հ — Հետևորդներ — օգտատերեր, ովքեր հետևում են ձեր հաշվին, բայց պարտադիր չէ, որ դուք հետևեք նրանց:

Հավանել — կոճակ, որի վրա օգտատերերը սեղմում են՝ ցույց տալու համար, որ հավանում են գրառումը, լուսանկարը կամ մեկնաբանություն:

Հաշթեգ — «#» նշանը բառից կամ արտահայտությունից առաջ, որն օգտագործվում է բովանդակությունն ըստ թեմայի կամ կատեգորիայի հատկորոշելու համար, ինչը հեշտացնում է այն գտնելը որոնումներում:

Հետևում — Մեկ այլ օգտատիրոջ հաշվին հետևելու գործողություն, որը թույլ է տալիս տեսնել նրա բովանդակությունը նորությունների հոսքում:

Մ — Մեկնաբանություն — օգտատիրոջ կողմից գրառման, լուսանկարի կամ տեսանյութի տակ թողած պատասխան կամ դիտողություն:

Մեմ — վիրուսային պատկեր, տեսանյութ կամ արտահայտություն, որն արագորեն տարածվում է սոցիալական ցանցերում և հաճախ օգտագործվում է զավեշտական ​​կամ հեգնական նպատակներով:

Պ — Պրոֆիլ — օգտատիրոջ անձնական էջ, որտեղ ցուցադրվում են տեղեկություններ նրա մասին, նրա գրառումները, լուսանկարները և այլ տվյալներ:

Պիտակ — լուսանկարում, տեսանյութում կամ գրառման մեջ մեկ այլ օգտատիրոջ հիշատակում, որը ծանուցում է այդ օգտատիրոջը, որ նրանք նշված են բովանդակության մեջ:

Վ — Վերլուծություն — Տվյալներ և վիճակագրություն, որոնք տրամադրվում են սոցիալական ցանցի կողմից օգտատերերին և բովանդակություն ստեղծողներին՝ հետևելու հանդիսատեսի ակտիվությանը, ներգրավվածությանը և կատարողականի այլ ցուցանիշներին:

Սրանք սոցիալական ցանցերում օգտագործվող տերմինների ընդամենը մի քանի օրինակ են: Յուրաքանչյուր սոցիալական ցանց ունի նաև իր յուրահատուկ պայմաններն ու առանձնահատկությունները:

Posted in Հանրահաշիվ 8

Առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարումներ

1)Լուծեք անհավասարումը․

ա) 2x > 4
x>2

x∈(2+∞)

բ) 7x < — 14
x<-2

x∈(-∞ -2)

գ) — 5x < 100
x>-20

x∈(-20+∞)

դ) — 3x < 9
x>-3

x∈(-3+∞)

ե) — 2x > — 2
x<1

x∈(-∞+1)

զ) — 3x > — 6
x<2

x∈(-∞+2)

է) 3x < 2
x<2/3

x∈(-∞+2/3)

ը) — 2x < 11
x>-5,5

թ) — 5x > 1
x<-1/5

x∈(-∞-1/5)

ժ) — 17x > — 2
x<2/17

x∈(-∞+2/17)

ի) — 4x > — 2
x<0,5

x∈(-∞+0,5)

լ) 13x < 3
x<3/13

x∈(-∞+3/13)

2)Լուծեք անհավասարումը․

ա) x — 1 > 0
x>1

x∈(∞+1)

բ) 3 + x > 0
x>-3

x∈(-3+∞)

գ) x + 5 < 0
x<-5

x∈(-∞-5)

դ) x + 0, 5 < 0
x<-0,5

x∈(-∞+0,5)

ե) x — 1 1/3 < 0
x<1 1/3

x∈(-∞+1 1/3)

զ) x — 6 < 6
x<12

x∈(-∞+12)

է) x + 7 > 7
x>0

x∈(0+∞)

ը) 3 + x < — 6
x<-9

x∈(-∞-9)

թ) x — 2 > 0, 6
x>2,6

x∈(2,6+∞)

ժ) x — 3, 5 < 4
x<7,5

x∈(-∞+7,5)

ի) 7 + x > 0
x>-7

x∈(-7+∞)

լ) 4 + x > 2
x>-2

x∈(-2+∞)

խ) x — 11 < — 7
x<4

x∈(-∞+4)

ծ) x + 4 > 7
x>3

x∈(3+∞)

կ) x — 2 > 0, 2
x>2,2

x∈(2,2+∞)

հ) x + 10, 7 > 7, 9
x>-2,8

x∈(-2,8+∞)

ձ) 2, 1 + x < 7
x<4,9

x∈(-∞+4,9)

ղ) 5013 + x < 0 ,13

Posted in Հանրահաշիվ 8

Առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարումներ

kx−b>0 կամ kx−b<0 տեսքի անհավասարումները, որտեղ k -ն և b -ն տրված թվեր են, ընդ որում k≠0, անվանում են առաջին աստիճանի մեկ x անհայտով անհավասարումներ:

Օրինակ․

a−5>0
a>5
Պատասխան՝a∈(5;+∞)
−2y−100<0
−2y<100|:(−2)
(անհավասարության նշանը փոխվում է)
y>100:(−2)
y>−50
Պատասխան՝y∈(−50;+∞)
−3c≥−15|:(−3)(անհավասարության նշանը փոխվում է)
c≤−15:(−3)
c≤5
Պատասխան՝ c∈(−∞;5]

kx−b≥0 կամ  kx−b≤0 տեսքի անհավասարումները, որտեղ k -ն և b -ն տրված թվեր են, ընդ որում  k≠0, անվանում են մեկ  x անհայտով առաջին աստիճանի ոչ խիստ անհավասարումներ:

Օրինակ․

x−3≥0

x≥3

Պատասխան՝x∈[3;+∞)

Առաջադրանքներ․

1)Կոորդինատային առանցքի վրա պատկերեք միջակայքը՝

ա)(-2; 7)

բ)(-17; 34)

գ)(1234; 1398)

դ)(-∞; 0)

ե)(0; +∞)

զ)(-∞; -3)

է)(2; +∞)

ը)(-∞; +∞)

թ)(- 1/3; 0,5)

2)Ինչպիսի՞ նշան (<; =; >) պետք է դնել a և b թվերի միջև, եթե a-b տարբերությունը՝

ա)դրական թիվ է a>b

բ)բացասական թիվ է a<b

3)Նկարում պատկերված միջակայքերը գրեք անհավասարությունների նշանների օգնությամբ։

X>1 X ∈ (1;+∞)
X<0 X ∈ (-∞;0)
-1<X<3 X ∈ (-1;3)

4)Կոորդինատային առանցքի վրա պատկերեք բոլոր այն թվերը, որոնք բավարարում են նշված անհավասարումներին՝

ա)x > 0

բ)x < 3

գ)x > 3579

դ)x < -2

ե)x > -1748

զ)x < 0,00006

5)x — a տարբերությունը համեմատեք զրոյի հետ, եթե

ա)x > a մեծ է զրոյից

բ)x < a փորք է զրոյից

6)3 թիվը հանդիսանո՞ւմ է նշված անհավասարման լուծում՝

ա)x > 0

∈ 

բ)x > -2

∈ 

գ)x < 3,1

∈ 

դ)-3 < x < 3

∉ 

ե)2,(8) < x < 3,1

∈ 

Posted in Հանրահաշիվ 8

Միջակայքերի պատկերումը թվային ուղղի վրա

Գիտենք, որ իրական թվերի երկրաչափական մոդելը թվային ուղիղն է: Ցանկացած իրական թիվ թվային ուղղի վրա ունի իր դիրքը: Հիմա կպարզենք, թե ինչպես են թվային ուղղի վրա պատկերվում թվային միջակայքերը: Կօգտագործենք հետևյալ նշանակումները. 

Անհավասարությունների և ծայրակետերի նշանակումներԲազմությունների նշանակումներ
≤ կամ ≥
∙ (ծայրակետն ընդգրկված է)
[ և]քառակուսի փակագծեր
< կամ >
о (ծայրակետն ընդգրկված չէ)
( և )կլոր փակագծեր 

Գոյություն ունեն թվային ուղղի վրա բազմությունների 4 տեսակի նշանակումներ:

x_ass_tpL.PNG

Ամբողջ թվային ուղիղը նշանակվում է այսպես՝ (−∞;∞)։

Եթե x թիվը միաժամանակ բավարարում է x>−4 և x<5 անհավասարություններին, ապա այն բավարարում է −4<x<5 երկկողմանի անհավասարությանը:

−4<x<5 երկկողմանի անհավասարությանը բավարարող բոլոր թվերի բազմությունը անվանում են թվային միջակայք և նշանակում են այսպես՝ (−4;5):

Միջակայքը պատկերենք թվային ուղղի վրա: Կարդում ենք՝ «−4, 5 ինտերվալ», կամ «բաց միջակայք» : Նկատենք, որ հատվածի ծայրակետերը ընդգրկված չեն (սևացված չեն):

51_t02(1).png

Դիտարկենք ուրիշ միջակայքեր:

−4≤x≤5 կամ x∈[−4;5]: Կարդում ենք՝ «−4, 5 հատված», կամ «փակ միջակայք»: Նկատենք, որ հատվածի ծայրակետերը ընդգրկված են (սևացված են):

51_t02(4).png

−4≤x<5 կամ x∈[−4;5): Կարդում ենք՝ «−4, 5 կիսաինտերվալ», կամ «կիսաբաց միջակայք»: Նկատենք, որ կիսաինտերվալի ծայրակետերից մեկը՝ −4 -ը ընդգրկված է (սևացված է), իսկ մյուսը՝ 5 -ը ընդգրկված չէ (սևացված չէ):

51_t02(2).png

−4<x≤5 կամ x∈(−4;5]: Սա ևս կիսաինտերվալ է՝ բաց ձախ ծայրակետով:

51_t02(3).png

Առաջադրանքներ․

1)Անվանեք թվային բազմությանը պատկանող բոլոր ամբողջ թվերը՝

ա)[-3;1]

-3, -2, -1, 0, 1

բ)(-3;1)

-2, -1, 0

գ)[-3;1)

-3, -2, -1, 0

դ)(-3;1]

-2, -1, 0, 1

ե)[-2;3]

-2, -1, 0, 1, 2, 3

զ)(-2;3)

-1, 0, 1, 2

է)[-2;3)

-2, -1, 0, 1, 2

ը)(-2;3]

-1, 0, 1, 2, 3

2)Պատկերեք նշված բազմությունները թվային ուղղի վրա՝

ա)[3;5]

բ)(3;5)

գ)[3;5)

դ)(3;5]

ե)[-2;+∞)

զ)(-2;+∞)

է)(-∞;-2)

ը)(-∞;-2]

3)Պատկանու՞մ է արդյոք -2 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):

ա)[-3;0]

բ)(-2;3)

գ)(-∞;-2]

դ)(-3;+∞)

ե)N

զ)Z

է)Q

ը)R

4)Անվանեք թվային բազմությանը պատկանող երեք ամբողջ թվեր՝

ա)[0;+∞)

0, 1, 2

բ)(0;+∞)

1, 2, 3

գ)(-∞;1)

-2, -1, 0

դ)(-∞;1]

-1, 0, 1

5)Գրառեք նշանակումը և պատկերեք նշված բազմությունները թվային ուղղի վրա՝

ա)2-ից 4 փակ միջակայքի (հատվածի)

բ)2-ից 4 բաց միջակայքի

գ)2-ից 4 կիսաբաց միջակայքի՝ 4-ը ներառած

դ)2-ից 4 կիսաբաց միջակայքի՝ 2-ը ներառած

ե)5-ից +∞ միջակայքի

6)Պատկանու՞մ է արդյոք 2/3 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):

ա)(0;1] ∈

բ)[1;2] ∉

գ)(-∞;2/3]∈

դ)(2/3;+∞) ∉

ե)N ∉

զ)Z ∉

է)Q ∈

ը)R ∈