- Կարդա՛, ցույց տուր, թե որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք:
Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն (ձև) դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ (քանակ) վեր առավ մագաղաթի թերթերը, կամենում էր գրել, բայց դարձյալ (չափ) ցած դրեց: Նա վեր կացավ, արագ (ձև) ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին (չափ) առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ(ձև) գրել:
Տեղի մակբայ
Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ,
ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը:
Տեղի մակբայներեն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ:
- Գտի՛ր մակբայները:
Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն:
Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր:
Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում:
Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան:
- Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի մակբայներ:
Մենք դեմ-դիմաց նստած շախմատ ենք խաղում: Նրանք հեռու են ապրում: Տեղ-տեղ սկսում էր երգել:
Ժամանակի մակբայ
Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում են ե՞րբ հարցին։
Ընդգծիր ժամանակի մակբայները։
Այժմ փորձում եմ լինել ավելի խոհեմ։
Ժամ առ ժամ փոխվում են իրադարձությունները։
Չնայած չգիտեր, բայց նախապես վերցրել էր իր ընդմիջումը։
Ընկերներն ասել էին՝ մշտապես չես կարող այդ աշխատանքով զբաղվել։
Օրը պայծառ էր, արդեն բացվել էր գարնանային առավոտը։
Ձևի մակբայ
Ցույց են տալիս գործողության կատարման ձևը, պատասխանում են ինչպե՞ս հարցին։
Ընդգծի՛ր ձևի մակբայները։
Իսկույն վազեց մայրիկի մոտ։
Նա լսեց ցածր ձայն, հանկարծ դուրս թռավ մի եղնիկ և զարմացած նայեց իրեն։
Զինվորները քաջաբար կռվեցին մինչև վերջ։
Փոքրիկ աղջիկը շարունակ պատմում էր իր արկածները ։
Երիտասարդները կողք կողքի զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով կաթկթող անձրևին։
Ներկաները միաձայն հաստատեցին իրենց որոշումը։
Ցած թռավ ձիուց և սկսեց արագորեն հավաքել թափված մետաղադրամները։
Չափ ու քանակի մակբայներ
Ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, նրա սաստկությունը, տարածման աստիճանը, սահմանը։
Պատասխանում են ինչքան, որքան, որչափ, ինչ աստիճանի հարցերին։
Գտի՛ր չափ ու քանակի մակբայները։
Պատվիրատուն բազմիցս դիմել է , բայց մնացել է անպատասխան։
Կիսով չափ լցրել է բաժակը։
Բացեց պայուսակը և մեկիկ–մեկիկ շարեց իրերը։
Նա մտածում էր, տեղի ունեցված իրադարձության մեջ մասամբ մեղավոր էր և ինքը։