Posted in Երկրաչափություն 8

Քառանկյան ներգծյալ և արտագծյալ շրջանագիծ

1)Շրջանագծին ներգծած է ABCD քառանկյունը, որի մեջ <A=104o և <B=71o։ Գտեք անկյուններ C-ն և D-ն։

<C=180-104=76
<D=180-71=109

2)Արդյոք կարելի՞ է տրված ABCD քառանկյանը արտագծել շրջանագիծ, եթե՝

ա)<A=64o, <B=95o, <C=106o
<A+<C=170
Ոչ

բ)<A=72o, <B=69o, <D=111o
<B+<D=180
Այո

գ)<A=90o, <C=90o, <D=80o
<A+<C=180
Այո

դ)<A=2α, <B=5αo, <C=7αo ,<D=4α
2α+5α+7α+4α=360
18α=360
α=20
<A=2•20=40
<B=5•20=100
<C=7•20=140
<D=4•20=80
<A+<C=180
<B+<D=180
Այո

3)

<M=180-53=127
<N=180-75=105

4)Տրված է MK+EF=40: PMEFK -?

ME+KF=MK+EF
PMEFK=40+40=80

5)Տրված է NE=MF:  EF+MN -?

<E=30 => EN=2•4=8
EF+MN=EN+MF
EF+MN=8+8=16

Posted in Հանրահաշիվ 8

Մեկ անհայտով գծային անհավասարումներ

Տեսական մասը կրկնեք այստեղ․

Առաջադրանքներ․

1)Փակագծերում նշված թիվը հանդիսանո՞ւմ է արդյոք անհավասարման լուծում՝

4x-4>3x+3 (-1)
4x (-1)-4>3x (-1)+3
-8>0
Ոչ

72x-18<-13x (-10)
72 (-10) -18< -13 (-10)
Այո

2)Համարժե՞ք են արդյոք անհավասարումները՝

2x-1>6 և 6>2x-1
Ոչ

x<3 և x+2<5
Այո

3x-7>5 և -3x+7<-5
Այո

3)Լուծեք անհավասարումը`

2x+1<x
2x-x<-1
x<-1
x∈(-∞;-1)

7x-13>9x
7x-9x>13
-2x>13
x<-13/2
x∈(-∞;-13/2)

2x-x-1<2
x<3
x∈(-∞;3)

8-9x>x-3-3x+4x+15
-9x-x+3x-4x>-3+15-8
-11x>4
x<-4/11
x∈(-∞;-4/11)

4)Փակագծերում նշված թիվը հանդիսանո՞ւմ է արդյոք անհավասարման լուծում՝

2+12x<-x+3 (-2)
2+12(-2)<2+3
-22<5
Այո

5x-7>9+x (100)
500-7>9+100
493>109
Այո

5)Համարժե՞ք են արդյոք անհավասարումները՝

2x>4 և x<2
Ոչ

2x>5 և x-7>-2-x
Այո

2<7-x և 3x<5+2x
Այո

6)Լուծեք անհավասարումը`

x+4>5x
-4x>-4
x<1
x∈(-∞;1)

x-2<3x
-2x<2
x>-1
x∈(-1;+∞)

3<7x-5-4x
-3x<-8
x>8/3
x∈(8/3;+∞)

5x-2x-8x+x-12x>7-2x
-14x>7
x<-7/14
x<-1/2
x∈(-∞;-1/2)

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

24.02.2025

Աշխատանք դասարանում 
1.       Փակագծերում տրված տարբերակներից ընտրե՛ք ճիշտը։

Ես ձեզ /բազմիցս, բազմիցս անգամ/ զգուշացրել եմ։

Ռուսերեն այնքան գիտի, որ /հազվագյուտ, հազվադեպ / է օգտվում բառարանից։

Կարծում եմ՝ պետք է /միաժամանակ, միառժամանակ/ սպասել մինչև կճշտվեն որոշ հանգամանքներ։

Ես ձեր կարծիքը /ամբողջովին, բոլորովին/ ընդունում եմ և պատրաստեմ պաշտպանելու այն։

Տնօերենը / խստիվ, խստիվ կերպով/ արգելել է դասերի հաշվին այլ գործով զբաղվելը։

Բոլորը / հոտնկաց, հոտնկայս/ ծափահարում էին պատանի ջութակահարին։

Մրցույթի արդյունքները /առայժմ, առայժմս/ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

Մեր փողոցի նոր գետնանցումը /արդեն, այլևս/ գործում է։

2.       Ընդգծե՛ք չափի երեք մակբայ։

Հիմնականում, դանդաղ, ամբողջովին, գյուղից գյուղ, վաղօրոք, եռակի։

3.       Ընդգծե՛ք ձևի երեք մակբայ։

Դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք։

4.       Ընդգծե՛ք ժամանակի երեք մակբայ։

Ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ։

5.       Ընդգծե՛ք մակբայները։

Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։

Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն տեղի ունեցավ փոփոխություն։

Սպարապետի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին։

Posted in Պատմություն 8

Փետրվարի 17ից-28ը/2025թ․/ 8րդ,դաս․

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Օգտվելով համացանցից՝ դասընկերոջդ հետ տեղեկություննե՛ր հավաքիր «Դավիթ Բեկի» և «Մխիթար Սպարապետի» մասին։ Ստեղծե՛ք սահիկաշար կամ պաստառ՝ օրինակներով ցույց տալով, թե ի՞նչ կարևոր դեր ու նշանակություն ունեին իրենք հայոց պատմության մեջ։ Ձեր գտած տեղեկությունները և դրանց հիման վրա արված եզրակացությունները դասարանին ներկայացրե՛ք նաև բանավոր:

Դավիթ Բեկ

https://i.pinimg.com/originals/10/5c/a8/105ca87a9e155530ca709a4f37927dfa.jpg
https://2.bp.blogspot.com/-gK86FO7hue0/U2kF10Pq3VI/AAAAAAAAAQ4/EOrAyUt4Mbc/s1600/%D5%A4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9.jpg
https://i0.wp.com/akunq.net/am/wp-content/uploads/2014/02/%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D4%B2%D5%A5%D5%AF-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF-%D4%B7%D5%A4%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4-%D4%BB%D5%BD%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-1943%D5%A9.-%D5%AF%D5%BF%D5%A1%D5%BE-%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF.jpg
https://www.haypost.am/image/Section/f/3/f30190fa48ea5245a16471025312f9b1.jpg

Դավիթ Բեկը 18-րդ դարի հայոց պատմության կարևորագույն դեմքերից մեկն է, ով իր առաջնորդությամբ և հերոսական պայքարով մեծ դեր է ունեցել Սյունիքի ազատագրական շարժման մեջ։

Կենսագրություն

Դավիթ Բեկը ծնվել է 1669 թվականին Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում՝ իշխանական տոհմից։ Նա ծառայել է Վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում և կազմակերպել է մշտական կարգավարժ բանակ, որը հսկել է ռազմական կարևոր հենակետերը։

am.hayazg.info

Ազատագրական պայքար

1722 թվականին, երբ Սյունիքը ենթարկվում էր օսմանյան և սեֆևյան տիրապետությանը, Դավիթ Բեկը կազմակերպեց զինված դիմադրություն։ Նրա գլխավորած ուժերը հաջողությամբ պաշտպանեցին Սյունիքը օսմանյան և սեֆևյան զորքերից։

hy.wikipedia.org

Կարևորություն և նշանակություն

Դավիթ Բեկի առաջնորդությամբ Սյունիքի հայերը կարողացան դիմադրել օսմանյան և սեֆևյան տիրապետությանը, պահպանել իրենց ինքնությունը և ազատությունը։ Նրա պայքարը օրինակ է հայ ժողովրդի հերոսական դիմադրության և ազատասիրության։

Օրինակներ

  • Դավիթ Բեկի մետաղադրամներ: Դավիթ Բեկը թողարկել է իր անունով մետաղադրամներ, որոնք վկայում են նրա իշխանության և ինքնուրույնության մասին։
  • Դավիթ Բեկի արձանը: Սյունիքի Գորիս քաղաքում տեղադրված Դավիթ Բեկի արձանը խորհրդանշում է նրա հերոսական պայքարը։

Դավիթ Բեկը հայոց պատմության հերոս է, ով իր պայքարով և առաջնորդությամբ մեծ դեր է ունեցել Սյունիքի ազատագրական շարժման մեջ։ Նրա հերոսական գործը և նվիրումը հայ ժողովրդի ազատության համար պետք է հիշվեն և գնահատվեն։

Posted in Պատմություն 8

Փետրվարի 3ից-14ը/2025թ․/ 8րդ,դաս․

ՀԱՅԱՍՏԱՆԸ XVII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԵՎ XVIII ԴԱՐՈՒՄ.ԾՐԱԳՐԵՐ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

Հայաստանի ներքին և արտաքին դրությունը XVII դ. երկրորդ կեսերին – XVIII դ. սկզբին: XVII դ. երկրորդ կեսը նշանավորվեց Հայաստանի ազատագրական պայքարը կազմակերպելու գործնական նոր ջանքերով։ Ուշագրավ էր, որ այս գործում, բացի Հայ առաքելական եկեղեցուց,
ներգրավվեցին նաև հայկական իշխանությունների մնացորդները և հայ վաճառականները։ Կարևոր դեր խաղացին Հայաստանի դժվարամատչելի անուններում դեռևս գոյություն ունեցող հայկական փոքր իշխանությունները՝ պաշտպանված լեռնային ամրոցներով։ Դրանք պահպանել էին իրենց ինքնավարությունը և նշանակալի դեր ունեցան ազատագրական շարժման գործում։ Հայաստանի ազատագրման գործընթացին մասնակցեցին նաև գաղթօջախների հայերը:

Ազատագրական պայքարի աշխուժացումը և Հայոց եկեղեցին։ XVII դ.կեսերից Օսմանյան և Սեֆյան պետություններն աստիճանաբար թուլացան։ Հայաստանի ազատագրման հեռանկարների համար նպաստավոր էր նաև միջազգային դրությունը։ Կաթոլիկ եկեղեցին փորձում էր Օսմանյան կայսրության դեմ պայքարում ներգրավել եվրոպական պետություններին, Ռուսաստանին և Պարսկաստանին: Ազատագրման հույսեր էին փայփայում նաև հույները, ասորիներն ու վրացիները։Հայաստանի ազատագրման գործը XVIII դ. կրկին կապվեց Եվրոպայի աջակցության հետ։ Սսի(Կիլիկիայի) կաթողիկոս Խաչատուր Գ Գաղաթացին նորից փորձում էր դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումեր անելու ճանապարհով։ Նույն ժամանակ Եվրոպայի
օգնությամբ հակաօսմանյան պայքարին մասնակցեցին նաև հայ վաճառականները, հատկապես
Մահտեսի Մուրադը։ Արևմուտքից ակնկալություններ ուներ նաև Էջմիածինը։ 1677 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում հրավիրեց գաղտնի ժողով, որին մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր գործիչներ։ Որոշվեց կաթողիկոսի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Եվրոպա՝ աջակցություն ստանալու համար։ Պատվիրակությունը Կոստանդնուպոլսում էր, երբ կաթողիկոսը անսպասելիորեն մահացավ։ Պատվիրակները ստիպված վերադարձան Հայաստան՝ բացառությամբ երիտասարդ Իսրայել Օրիի։

Խնդրագրերից անցում ծրագրերի.Իսրայել Օրի։ Իսրայել Օրին Կոստանդնուպոլսից անցնում է Իտալիա, այնուհետև Ֆրանսիա։ Այստեղ ծառայում է բանակում և ստանում սպայի կոչում։ Այնուհետև մեկնում է Գերմանիա (Սրբազան հռոմեական կայսրություն), հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Ծառայության անցնելով կայսրընտիր իշխան Յոհան Վիլհելմի մոտ՝ հնարավորություն է ունենում նրա հետ քննարկելու Հայաստանի ազատագրության հարցը։ Վերջինս խոստանում է աջակցել Օրիին, եթե միայն Օրին ունենա պաշտոնական լիազորություն հայկական կողմից։ Յոհան Վիլհելմի խորհրդով Օրին վերադառնում է Հայաստան՝ հայ մելիքներից համապատասխան գրավոր փաստաթղթեր ստանալու նպատակով։ 1699 թ. Անգեղակոթում հրավիրված Սյունիքի մելիքների գաղտնի խորհրդաժողովը Օրիին հանձնում է մելիքների կնիքներով և ստորագրություններով թղթեր և լիազորում շարունակել բանակցությունները։ Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Յոհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության իր կազմած ծրագիրը՝ «Պֆալցյան ծրագիրը»։ Սակայն
միջազգային իրադրությունը Եվրոպայում զգալիորեն փոփոխվել էր. հակաօսմանյան տրամադրությունները մարել էին։ Արևմուտքից չստանալով որևէ շոշափելի օգնություն՝ Իսրայել Օրին մեկնում է Մոսկվա։ 1701 թ. նա Պյոտր I ցարին է ներկայացնում Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի ազատագրության նոր ծրագիրը՝ «Մոսկովան ծրագիրը»։ Ցարը խոստանում է զբաղվել այդ գործով ռուսշվեդական (Հյուսիսային) պատերազմի բարեհաջող ավարտից հետո։ Հարավային Կովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պյոտրը միաժամանակ որոշում է Օրիի ղեկավարությամբ դեսպանություն
ուղարկել Պարսկաստան։
1708-1709 թթ. Օրին իրականացնում է իր ուղևորությունը։ Հարավային Կովկասում գտնվելու ողջ ընթացքում ակտիվորեն աշխատում է արմատավորել ազատագրական պայքարի գաղափարը և ապահովել Ռուսաստանի նկատմամաբ հայ ժողովրդի բարեհաճությունը։ Պարսկաստանից վերադարձի ճանապարհին նրան է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի ՀասանՋալալանը։ Օրիի ծրագիրը, սակայն, մնում է անավարտ, քանի որ 1711 թ. նա մահանում է Աստրախանում։ Նրա գործը շարունակում են Արցախ վերադարձած կաթողիկոս Եսայի Հասան Ջալալանը և ուրիշներ։

Ազատագրական պայքարն Արցախում։ Գանձասար վանական համալիրը Շուշիի բերդը
1722 թ. Պարսկաստանի դեմ ապստամբած աֆղաններին հաջողվեց գրավել մայրաքաղաք Սպահանը: Ստեղծված իրավիճակից փորձեց օգտվել Պյոտր Iը, որի վաղեմի նպատակն էր Մերձկասպան շրջանների գրավումը։ Ձեռնարկվեց Կասպիական արշավանքը։ Ռուսաստանի զինված օգնության ակնկալիքով օտար տիրապետությունը թոթափելու քայլեր ձեռնարկեցին վրացիներն ու հայերը։ Պյոտր Iը, սակայն, ընդհատեց արշավանքը և վերադարձավ Աստրախան։ Ռուսական զորքերին սպասող վրացհայկական զորքերը, որոնց առաջնորդներն էին Վախթանգ VIն ու կաթողիկոս Եսայի ՀասանՋալալանը, ցրվեցին։ Արցախ վերադարձած հայկական ուժերը մուսուլմանական իշխանություններին դիմադրելու նպատակով Գյուլիստանում, Շոշում (Շուշիում), Ջրաբերդում և այլուր ստեղծեցին ռազմական ամրություններ՝ սղնախներ։ Դրանք շուտով վերածվեցին կիսանկախ իշխանությունների։
Ռուսների արշավանքն անհանգստացրեց Օսմանյան կայսրությանը, որը ևս փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից և ներխուժեց Պարսկաստան։ Օսմանցիների նպատակն էր փակել ռուսական զորքերի առաջխաղացման ուղիները։ Այսպիսով՝ Արցախի ուժերը ստիպված էին մարտնչել նաև ավելի հզոր ու վտանգավոր թշնամու՝ օսմանյան նվաճողների դեմ։ 1723 թ. օսմանյան զորքերը Թիֆլիսը գրավելուց հետո շարժվեցին դեպի Գանձակ։ Այստեղ ծավալված մարտերում հայերի, վրացիների և տեղի մուսուլմանների միացյալ ուժերը պարտության մատնեցին օսմանյան զորքերին։ Հայերն ու տեղի մուսուլմանները փոխօգնության պայմանագիր կնքեցին՝ ընդդեմ օսմանցիների։ Նույն նպատակով Արցախի զորահրամանատարները համաձայնության եկան նաև Պարսկաստանի հետ։ Ազատագրական շարժման համար նոր մարտահրավեր դարձավ 1724 թ. կնքված ռուսօսմանյան պայմանագիրը։
Դրանով ամրագրվում էր Հարավային Կովկասն ազդեցության գոտիների բաժանելը։ Վրաստանն ու Հայաստանն անցնելու էին Օսմանյան կայսրությանը։ 1724 թ. Երևանը գրավելուց
հետո Օսմանյան կայսրությունը ձեռնամուխ եղավ Արցախի և Սյունիքի նվաճմանը։ Հաջողվեց գրավել Գանձակը։ Դրանից հետո իրավիճակն ավելի բարդացավ՝ չնայած հայկական ուժերի համառ դիմադրությանն ու անգամ որոշ հաջողություններին։ Հիշատակելի են հատկապես Վարանդայի և Շուշիի մարտերում ունեցած հաջողությունները։ Արցախում առավելությունն օսմանյան զորքերին անցավ 1728 թ.։ Այդ նույն տարում մահացավ Գանձասարի կաթողիկոս ՀասանՋալալանը։ Ակտիվացան հայ առաջնորդների միջև ներքին տարաձայնությունները. ոմանք ցանկանում էին բանակցել օսմանցիների հետ, մյուսները՝ շարունակել պայքարը մինչ ռուսների օգնությունը։ Այդ պայմաններում հայկական զորամասերն աստիճանաբար կազմալուծվեցին։ Օգնական զորք ստանալու նպատակով Ռուսաստան մեկնած Ավան և Թարխան յուզբաշիների (հարյուրապետեր) գլխավորած պատվիրակությունը, օգնություն չստանալով, այլևս չվերադարձավ Արցախ՝ ծառայության անցնելով ռուսական բանակում։

Ազատագրական պայքարը Սյունիքում։ Տեղի հայ ազատագրական շարժման
մյուս կարևոր կենտրոնը դարձավ Սյունիքը։ Հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք եկած հայ զորավար Դավիթ Բեկը կարողացավ համախմբել տեղի մելիքների ուժերը և
ապստամբեց պարսկական տիրապետության դեմ։ Մի շարք հաղթանակներով նա կարողացավ իր տիրապետությունը հաստատել ամբողջ Սյունիքում։ Շարժու այնքան ազդեցիկ էր, որ պայքարին մասնակցելու եկան անգամ Լեհաստանի և Ղրիմի հայերը։ Սակայն դրությունը Սյունիքում կտրուկ վատթարացավ 1726 թ. գարնանը։ Թիֆլիսը, Երևանն ու Գանձակը նվաճելուց հետո օսմանյան զորքերը կարողացան ռազմակալել Նախիջևանն ու Ղափանի մերձակա գավառները։ Նահանջելով
թշնամու գերազանցող ուժերի առաջ՝ 1727 թ. գարնանը Դավիթ Բեկն իր մի քանի հավատարիմ զինակիցների հետ ամրացավ Հալիձորի բերդում։ Օսմանցիները չկարողացան ներթափանցել բերդ։ Մի քանի օր անց Մխիթար սպարապետի ու Տեր Ավետիսի գլխավորած
խմբին հաջողվեց գաղտնուղով դուրս գալ բերդից և թիկունքից հարձակվելով թշնամու վրա՝
պարտության մատնել նրան։ Դրան հաջորդած Մեղրիի հաղթանակից հետո Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Սեֆյան շահ Թահմասպ IIի հետ՝ հակաօսմանյան շարժումը համատեղ կազմակերպելու առաջարկով։ Վերջինս իր հատուկ հրովարտակով ճանաչեց Դավիթ Բեկի իշխանությունը Սյունյաց երկրում, անգամ արտոնեց նրան դրամ հատել։ Սակայն այս ձեռքբերումը տևական չեղավ. Դավիթ Բեկի հանկարծակի մահվանից հետո (1728 թ.) նրա հետևորդների շրջանում ակտիվացան կա՛մ ռուսական, կա՛մ պարսկական, կա՛մ էլ օսմանյան աջակցությունն ակնկալող ուժերը։ Իրավիճակը չշտկվեց, անգամ այն ժամանակ, երբ ազատագրական պայքարի գլուխ անցած Մխիթար Սպարապետը մի շարք ռազմական հաջողություններ ունեցավ օսմանցիների դեմ։ Տարաձայնությունների հետևանքով ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել։
Հայ զինվորականության շրջանում ծայր առած տարաձայնությունները պառակտեցին ուժերը։
1730 թ. Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց։ Չնայած Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումերը վերջնական հաջողության չհասան, սակայն ազատագրական պայքարը դուրս եկավ ծրագրային և ինքնապաշտպանական փուլերից։ Այն վերածվեց լավ կազմակերպված և հետևողական ռազմական շարժման։

Առաջադրանքներ

ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման ղեկավարումը ստանձնեց հայոց եկեղեցին։
XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման ղեկավարումը հայոց եկեղեցին ստանձնեց մի շարք գործոնների շնորհիվ։ Նախ՝ եկեղեցին շատ ազդեցիկ կառույց էր Հայաստանի հասարակության մեջ, որն ունի ներքին օրգանիզմ, հնարավորություն և հիմք, որպեսզի առաջնորդի ժողովրդի պայքարը։ Հայոց եկեղեցու բարոյական ու քաղաքական ազդեցությունն ուժեղ էր, քանի որ այն միավորում էր ժողովուրդը ու կարողանում էր համախմբել տարբեր խմբերի։ Երկրորդ՝ այդ ժամանակաշրջանում եկեղեցին կարող էր համագործակցել նաև արտաքին ուժերի՝ օրինակ՝ Կաթոլիկ եկեղեցու ու Եվրոպայի տարբեր երկրների հետ, որոնք ցանկություն ունեին Օսմանյան և Սեֆյան կայսրությունների դեմ պայքարում աջակցել։ Այսպիսով, եկեղեցին ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական ու ռազմական դեր ուներ։
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞ւ էին XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման առաջնորդները Հայաստանի ազատագրման գործը կապում արևմտաեվրոպական երկրների հետ։
Հայ ազատագրական շարժման առաջնորդները, հատկապես XVI-XVII դդ. ընթացքում, հայ ժողովրդի ազատագրությունը կապում էին արևմտաեվրոպական երկրների հետ, քանի որ այդ ժամանակներում դրանք կարևոր դաշնակիցներ կարող էին լինել Օսմանյան և Սեֆյան կայսրությունների դեմ պայքարում։ Արևմուտքը, հատկապես Կաթոլիկ եկեղեցին, հակազդում էր Օսմանյան կայսրությանը և պարբերաբար փորձում էր ներգրավել եվրոպական պետություններին՝ այդ թվում նաև Ռուսաստանին և Պարսկաստանին, օսմանյան կայսրության դեմ պայքարում։ Որպես այդպիսին, արևմտաեվրոպական երկրները կարող էին ռազմական կամ դիվանագիտական աջակցություն տրամադրել՝ փորձելով օգտագործել Հայաստանի աշխարհագրական դիրքը որպես դաշնակից կամ վահանակ հակամարտության մեջ։
գ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էին իրատեսական Օրիի «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը։ Որո՞նք էին եվրոպական երկրների և Ռուսաստանի շահերը Հայաստանի ազատագրության հարցում։
Օրիի «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը դժվար էին իրագործելի, քանի որ միջազգային քաղաքական իրավիճակը հաճախ փոխվում էր, և շատ պետություններ նախապատվություն էին տալիս իրենց սեփական շահերին։ Օրիի առաջին ծրագիրը՝ «Պֆալցյան ծրագիրը», հիմնված էր այն կարծիքի վրա, որ Եվրոպայի աջակցությամբ հնարավոր կլիներ ազատագրել Հայաստանը։ Սակայն այն անհաջող էր, քանի որ Եվրոպայում հակաօսմանյան տրամադրությունները մարել էին, և Օրիի ներկայացրած ծրագիրը չստացավ անհրաժեշտ աջակցություն։ Երկրորդ՝ «Մոսկովյան ծրագիրը» իրատեսական էր միայն տեղում ուժերի հասանելիության և արտաքին քաղաքականության դինամիկայի առումով, սակայն դա կախված էր Ռուսաստանի շահերից՝ ռուս–շվեդական պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի աջակցությունը հնարավոր կլիներ։ Ռուսաստանը շահագրգռված էր Հայաստանի և Կովկասի տարածքում ազդեցություն ունենալու հարցում, բայց այն ժամանակահատվածում ռազմավարական և տնտեսական շահերը տարբեր էին։

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր կարևոր
    ռազմական ամրությունների՝ սղնախների ստեղծումն Արցախում և Սյունիքում։ Ի՞նչ նպատակով ստեղծվեցին դրանք։
    Ռազմական ամրությունների՝ սղնախների ստեղծումը Արցախում և Սյունիքում շատ կարևոր էր, քանի որ դրանք գործեցին որպես ինքնապաշտպանության միջոցներ մուսուլմանական ուժերի և օսմանյան զորքերի դեմ։ Սղնախները, ամրոցները և բերդերը թույլ էին տալիս հայերին պահել դիրքերը, պաշտպանվել ճնշումներից և որոշակի տարածքային անկախություն պահպանել։ Դրանք նաև ստեղծում էին մարտունակ ուժեր, որոնք կարող էին շարունակել դիմադրություն ցույց տալ օսմանյան ու պարսկական ուժերին։ Սղնախներն ապահովում էին մի քանի պաշտպանական պատվար՝ ուժերի կենտրոնացում, գաղտնիություն ու ռազմական պատրաստականություն։
  2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ Արցախի և Սյունիքի ազատագրական շարժուերը չհասան վերջնական հաջողության։
    Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումները չհասան վերջնական հաջողության մի քանի պատճառներով։ Առաջին՝ այդ շրջաններում հայերի ուժերը հաճախ էին պառակտվում, թե՛ ներքին քաղաքական տարաձայնությունների, թե՛ արտաքին դաշնակիցների պակասի պատճառով։ Երկրորդ՝ անգամ եթե եղել են ժամանակավոր հաղթանակներ, պարսկական և օսմանյան զորքերի հզորությունը և նրանց կայսրությունների կենտրոնական ուժերը հաճախ գերազանցում էին տեղական հայկական դիմադրությունը։ Երրորդ՝ Ռուսաստանի օգնությունը հասանելի չէր, քանի որ այն առաջնահերթություն էր տալիս այլ ռազմավարական ուղղություններով։ Նույն կերպ, հայ առաջնորդները, չգտնելով բավարար դաշնակիցներ, և ներքին տարաձայնությունները զգալիորեն ազդեցին պայքարի ճակատագրի վրա։
  3. Գնահատի՛ր։ Ինչո՞վ էին պայմանավորված Պարսկաստանի շահ Թահմասպ IIի կողմից Դավիթ Բեկի իշխանության ճանաչումը և անգամ նրան դրամ հատելու իրավունք տալը:
    Պարսկաստանի շահ Թահմասպ II-ը Դավիթ Բեկի իշխանությունը ճանաչեց և նրան դրամ հատելու իրավունք տվեց, որովհետև Դավիթ Բեկը բարելավել էր Սյունիքի կացությունը ու հզորացրել էր իր դիրքերը, ինչը բարենպաստ էր Սեֆյան կայսրության շահերին։ Թահմասպ II-ն ցանկանում էր վերահսկել Սյունիքի ռազմավարական տարածքը և օգտագործել Դավիթ Բեկի ազդեցությունն օսմանյան կայսրության դեմ պայքարում։ Նրա իշխանությունը ճանաչելու և դրամ հատելու իրավունք տալը մի կողմից ապահովում էր Դավիթ Բեկի աջակցությունը, մյուս կողմից՝ այս քայլը ընդունելի դարձնում էր Սյունիքի ներքին ու արտաքին խնդիրներին Սեֆյան կայսրության մուտքը։

Posted in Գրականություն 8

Ձևը և հոգին

Ձևը և հոգին

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ 

Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, 

արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։

Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան 

Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։ 

1. «Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։»
Այստեղ հեղինակն ասում է, որ եկեղեցի համար մարդիկ միայն տեսողական պատկերներ են ընդունում, իսկ իրական եկեղեցին՝ հոգևոր արժեքների, հավատքի ու մտքի արտահայտություն է: Այսպիսով, Թումանյանը քննադատում է միայն արտաքին ձևերի ու ծեսերի վրա կենտրոնացումը։

2. «Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։»
Թումանյանն ասում է, որ երբ խոսում ենք ուսումնարանից, մարդիկ ուղղակի շենք են պատկերացնում, բայց իրականում ուսումնարանը պետք է կապված լինի ուսուցման, կրթության ու մարդկային աճի հետ: Նա փաստում է, որ շենքը, որը լցված է նյութական արժեքներով, կարող է չտալ այն էականը՝ կրթությունը։

3. «Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին»
Սա կրիտիկական միտք է, որտեղ հեղինակն ընդգծում է, որ ձևապաշտությունը սպանում է երևույթի իրական կյանքը։ Մարդիկ հաճախ մոռանում են, որ արվեստը, մշակույթը կամ յուրաքանչյուր սոցիալական երևույթ իր իսկական կենսունակությունը ձեռք է բերում հենց ներքին իմաստի, ոգու միջոցով։