Posted in Գրականություն 8

Աղայան

01.04.2025

Աշխատանք դասարանում

Կարդա՛ Աղայանի հոդվածները և պատասխանի՛ր հարցերին։ 

Մի կալ հակառակ չարի
1. Երկու-երեք նախադասությամբ ներկայացրո՛ւ Աղայանի ասելիքը։ 
Հովհաննես Աղայանը ասում է, որ չարին չհակառակվելը սխալ է և խելամիտ չէ։ Նա պնդում է, որ մարդը, ինչպես կենդանիները, ունի իր գոյությունը պաշտպանելու իրավունք ու պարտք։ Իր խոսքի մեջ նա մերժում է կեղծ բարոյականությունը, որը ստիպում է մարդկանց համբերել անարդարությանը։

2. Գրի՛ր քո կարծիքը արտահայտված գաղափարի վերաբերյալ։ 
Ես համաձայն եմ Աղայանի մտքին։ Եթե մարդիկ չպաշտպանեն իրենց, չարն ավելի ուժեղ կդառնա։ Լռությամբ ու անգործությամբ միայն օգնում ենք նրան, ով վնասում է մեզ։ Պաշտպանվելը ոչ թե վատ բան է, այլ խելամիտ ու անհրաժեշտ քայլ։

Ինքնօգնություն

1. Ներկայացրո՛ւ Աղայանի ասելիքը՝ ներառելով քո մեկնաբանությունը։ 
«Ինքնօգնություն» հատվածում Աղայանը ասում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ, հատկապես փոքր ու դժվարության մեջ գտնվող ազգերը, պետք է ինքն իրեն օգնելու կարողություն ունենան։

Աղայանի խոսքը այսօր էլ շատ արդիական է։ Եթե մենք ինքներս չսիրենք ու չպաշտպանենք մեր ազգը, մեր լեզուն, մշակույթը՝ ոչ ոք դա չի անի մեր փոխարեն։ Պետք է ուժեղ լինենք՝ ոչ միայն խոսքերով, այլ նաև գործով։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Համացանցից գտնել տեղեկություններ , պատմություններ Ղազարոս Աղայանի մասին, բլոգում ներկայացնել հինգ կարճ փաստ։ 

Նրա ստեղծագործությունները դասագրքերում
Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը (I–IV դասարանների համար) շուրջ 40 տարի դասավանդվել են հայկական դպրոցներում։ Նրա կազմած այբբենարանը եղել է ամենատարածվածը այդ շրջանում։

Նա հիմնադրել է ինքնակենսագրական վեպի ժանրը հայ գրականությունում
Աղայանի «Արություն և Մանվել» վեպը (1867) հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։

Նրա մանկական ստեղծագործությունները դասագրքերում
Աղայանի «Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլ բանաստեղծությունները այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը։

Նա եղել է մանկավարժության տեսաբան
Աղայանը մշակել է ինքնատիպ մանկավարժական համակարգ, որի գերակա նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելացի, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջինն էր հայ իրականության մեջ, որ երկսեռ՝ աղջիկների և տղաների համատեղ ուսուցման հարցը բարձրացրեց։

Նրա անունով կոչվել են դպրոցներ և փողոցներ
Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում։ Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն