Առաջնորդություն — մարդկանց առաջնորդելու, ուղղորդելու և ոգեշնչելու գործընթացն է, երբ մեկը կարողանում է ազդել ուրիշների մտածելակերպի, վարքի կամ գործողությունների վրա՝ ընդհանուր նպատակի կամ գաղափարի համար։
Ինչ է նշանակում լինել առաջնորդ
Առաջնորդը ոչ միայն կարգադրություններ տվող անձ է, այլ այն մարդն է, ով իր օրինակով, վերաբերմունքով և գաղափարներով կարողանում է ուրիշներին ոգեշնչել, միավորել և առաջնորդել ճիշտ ուղղությամբ։
Առաջնորդություն հատկանիշներ
Լավ առաջնորդը սովորաբար ունի հետևյալ հատկությունները՝
Պատասխանատվություն
Վստահություն իր և ուրիշների նկատմամբ
Հաղորդակցվելու հմտություն
Ոգեշնչելու կարողություն
Արդարամտություն և ազնվություն
Սովորելու և զարգանալու ցանկություն
Որնե տարբերությունը իշխանություն և առաջնորդություն միջև
Իշխանությունը՝ իրավական կամ պաշտոնական իրավունք է՝ հրաման տալու կամ վերահսկելու։
Առաջնորդությունը՝ բարոյական կամ անձնական ազդեցություն է՝ մարդկանց ներշնչելու, հետևեցնելու։
Օրինակ՝ մի ղեկավար կարող է իշխանություն ունենալ, բայց չլինել առաջնորդ։ Իսկ սովորական մի մարդ կարող է չունենալ պաշտոն, բայց լինել մարդկանց իրական առաջնորդ՝ իր խոսքով և վարքով։
Օրինակներ
Մեսրոպ Մաշտոցը՝ առաջնորդ էր, ով ոգեշնչեց իր ժողովրդին կրթության և գրի միջոցով։
Նելսոն Մանդելա՝ առաջնորդ էր, ով պայքարեց հանուն հավասարության և ներողամտության։
Դասարանի ավագը նույնպես կարող է լինել առաջնորդ, եթե միավորում է դասընկերներին և օգնում նրանց։