Posted in Կենսաբանություն 8

Շնչառական համակարգ

1․ Ինչո՞ւ պետք է քթով շնչել։
Քթով շնչելու ժամանակ օդը անցնում է քթի խոռոչով, որտեղ այն մաքրում է փոշուց ու մանրէներից, խոնավանում, տաքանում և միայն հետո է փոխանցվում թոքերին։ Այսպիսով, քթով շնչելը պաշտպանում է օրգանիզմը վարակներից և սառը օդի վնասից։

2․ Ինչո՞ւ ջրի մեջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում։
Թոքի մակերեսը պատված է բարակ թաղանթով, իսկ ներսում կան փոքր խոռոչներ՝ ալվեոլներ։ Դրանք պարունակում են օդ, ինչի շնորհիվ թոքը դառնում է թեթև և ջրի մեջ չի խորտակվում։ Ավելին, թաղանթները արտադրում են հեղուկ, որը նաև թուլացնում է շփման ուժը շնչելու ժամանակ։

3․ Ինչո՞ւ երեխան, ով դժվարանում է քթով շնչել, հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով։
Երբ երեխան չի կարողանում շնչել քթով, սկսում է շնչել բերանով։ Բերանով շնչելիս օդը չի տաքանում, չի մաքրվում և չի խոնավանում, ինչի հետևանքով սառը և մանրէներով հարուստ օդը անմիջապես հասնում է թոքերին՝ առաջացնելով մրսածություն կամ վերին շնչուղիների վարակ։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն