Posted in 2024-2025

Անհատական նախագծի հաշվետվություն

Անհատական նախագծի հաշվետվություն

Անհատական նախագծի վերնագիր՝ Թարգմանություն
Ժամանակահատված՝ Շուրջտարվա
Նպատակ՝ Թարգմանությունների միջոցով սովորել ավելի լավ հասկանալ օտար լեզուներ և զարգացնել թարգմանչական հմտությունները

Այս տարվա ընթացքում ես իրականացրեցի թարգմանական անհատական նախագիծ։ Իմ նպատակը պարզ էր՝ ուզում էի ավելի լավ սովորել թարգմանել անգլերենից և ռուսերենից հայերեն։ Թեմա ընտրեցի այն, ինչը ինձ հետաքրքիր է՝ սպորտը։
Նախագծի ընթացքում թարգմանում էի սպորտ թեման։ Ընտրում էի տարբեր սպորտաձևերի մասին հոդվածներ կամ փոքր նյութեր։ Ամեն անգամ թարգմանում էի մեկ սպորտի մասին նյութ։ Օրինակ՝ թարգմանել եմ ֆուտբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, ձյուդոյի և այլ մարզաձևերի մասին։ Այդ նյութերը հիմնականում վերցնում էի ինտերնետից անգլերեն կամ ռուսերեն լեզվով։Երբ սկսեցի, պարզ չէի պատկերացնում, թե ինչքան բարդ կարող է լինել թարգմանելը։ Որոշ բառեր շատ դժվար էին, հատկապես մարզական տերմինները, բայց ժամանակի ընթացքում սովորեցի ինչպես գտնել ճիշտ տարբերակներ և օգտագործել բառարաններ ու հուսալի աղբյուրներ։

Իմ կարծիքը և սովորածը
Այս նախագիծը շատ օգտակար էր։ Սովորեցի ինչպես աշխատել տեքստի հետ, ինչպես հասկանալ օտար լեզվով գրած նյութը և ճիշտ ու պարզ ձևով փոխանցել այն հայերեն։ Սկզբում մի քիչ դժվար էր, բայց հետո արդեն ավելի հեշտ ստացվում էր։ Ինձ հատկապես դուր եկավ տարբեր սպորտաձևերի մասին նոր բաներ իմանալը և ավելի լավ ճանաչել ստեղծագործությունների լեզուն։ Միաժամանակ և՛ լեզվական, և՛ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերեցի։

Եզրակացություն
Թարգմանական նախագիծը շատ բան տվեց ինձ։ Այն օգնել է ինձ լեզվային գիտելիքներս բարելավելու մեջ, սովորել եմ նոր բառեր և հմտացել եմ գրավոր աշխատանքում։ Եթե նորից նման հնարավորություն ունենամ, կուզեմ շարունակել այս աշխատանքը՝ թարգմանելով նաև այլ թեմաներով։

Աշխատանքների հղումները
Անհատական նախագծերի հաշվետվություն
Անհատական նախագծ թարգմանություն
Անհատական նախագծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն