Posted in Գրականություն 9

Եվ դու ընտրյալն ես

18.09.2025

Աշխատանք դասարանում 

Եվ դու ընտրյալն ես: Օշո

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:

Պետք է զարգացնել քո լավագույն որակները:
Առակում բույսը ասում է, որ փորձում է լավագույնը անել՝ իր ունեցածով: Այսինքն՝ զարգացնում է իր ունակությունները:

Մի՛ ձգտիր նմանվել ուրիշներին:
Մյուս բույսերը տխուր էին, որովհետև ուզում էին ուրիշ բույսերի նման լինել։ Իսկ առակը սովորեցնում է՝ պետք չէ նմանվել ուրիշներին, այլ պետք է մնալ այնպիսին, ինչպիսին կաս:

Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:
Տեքստում ասվում է, որ Գոյը (կամ Աստվածը) քեզ հենց այդպես է ստեղծել, որովհետև դրա կարիքն ուներ:

Ընդունի՛ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Բույսը չի դժգոհում, ընդունում է ինքն իրեն և ուրախություն է պարգևում՝ իր հնարավորություններով:

Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:
Այս միտքը առակին ամբողջությամբ չի համապատասխանում, որովհետև բույսը ոչ միայն բավարարվում է, այլ նաև զարգացնում է իր որակները:

Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:
Առակը հակառակը է ասում՝ դու պետք չէ նրանց նմանվես։ Դու քեզնով պետք է լինես:

2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:
Այո, համաձայն եմ։
Քանի որ յուրաքանչյուրը յուրահատուկ է, և եթե Տիեզերքը կամ Աստված քեզ ստեղծել է, նշանակում է՝ դու ունես քո առաքելությունը։ Բուդդան, Քրիստոսը, Կրիշնան արդեն իրենց գործը արել են։ Հիմա քո հերթն է՝ լինել դու, տալ քո լույսը, անել քո գործը, ոչ թե կրկնել ուրիշներին։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն