Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Քերականություն

25․09․25


  1. Տեքստի ընթերցում Ասա` ում հետ ես հաց կերել…
    Հայկական հնավանդ իմաստուն մի ասացվածք կա։ Մեկին հարցնում են. «Եղբայրդ ինչպիսի՞ մարդ է»։ Պատասխանում է. «Չգիտեմ, հետը սեղան չեմ նստել»։
    Միտքը առանձնապես դժվար չէ կռահել. սեղանի, նրա վրա շարված բարիքների առաջ բերած անկաշկանդ, անկեղծ մթնոլորտը մարդուն ճանաչելու բավական հուսալի հիմքեր ստեղծում է։
    Համենայնդեպս, եթե պատմության մատյաններն էլ չվկայեն, լեզուն անվերապահ վկայություն ունի առ այն, որ հեռու-հեռավոր մեր նախնիներն իրենց համար ընկեր են ընտրել այն մարդկանց շրջանից, որոնց հետ… հաց են կերել։
    Չե՞ք հավատում։ Եկեք միացեք ինձ, և ստուգաբանենք թեկուզ հենց ընկեր բառը։
    Մեր բառարանները միաբերան վկայում են, որ ընկեր բառը հետևյալ բաղադրությունն ունի. ընդ «հետ»+կեր «ուտելիք կամ ուտող»։ Կ-ից առաջ ընդ-ի Դ-ն ընկել է, ինչպես այդ տեղի է ունեցել ընկողմանել (ընդ+ կողմանել=«կողքի՝ թեք ընկնել»), ընկալել (ընդ+կալել = «բռնել մտքով»), ընկրկել (ընդ+կրուկ+ել =«կրունկի վրա՝ ետ-ետ գնալ, նահանջել») և այլ բառերում։
    Ստուգաբանենք նաև ֆրանսերեն compagnon /կոմպանյո՛ն/, անգլերեն companion /քըմփե~նիըն/ «ընկեր», գերմաներեն kompanie /քոմփանի՛ի/ «ընկերություն» բառերը, որոնք բոլորն էլ հանգում են ուշ լատիներենի companio /կոմպա՛նիո/ բառին = com «հետ»+panis /պա՛նիս/ «հաց»։ Ուրեմն այդ բոլոր բառերը տառացի նշանակում են «հետը հաց ուտող»։ Ի վերջո ամենայնի կարող եմ հիշել և ռուսերեն однока՛шник բառը, որ բառացի նշանակում է «հետը շիլա՝ կաշա ուտող»։
    Ուրեմն ի՞նչ։
    Ժողովուրդն ասում է. «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ դու ով ես» Լեզվաբանական տվյալներից ելնելով՝ կարող ենք մի փոքր բանափոխել այս իմաստուն ասացվածքը. «Ասա՝ ում հետ ես հաց ուտում, ասեմ ՝ դու ով ես»։

    Առաջադրանքներ. պատասխանիր հարցերին՝ անդրադառնալով տեքստին։
  2. Տեքստում քանի՞ լեզվով գրված բառ կա։ Թվիր այդ լեզուները։
    Հայերեն, Ֆրանսերեն, Անգլերեն, Գերմաներեն, Լատիներեն։
  3. Բանահյուսության (առակ, անեկդոտ, ասացվածք, օրհնանք և այլն) ո՞ր տեսակին հանդիպեցիք տեքստում։
    Ասվածք ասացվածք: «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ դու ով ես»
    Փոքր պատմություն/անեկդոտ էլ կա, բայց գլխավորում է ասացվածքը։
  4. Հնավանդ, առանձնապես, հուսալի պատմություն բառերն ի՞նչ առանձնահատկություն ունեն, որով նման են իրար։
    Բարդ բառեր, կազմված մի քանի մասերից
    Ածանցով բառեր
  5. Տեքստում խոսք կա՞ ժամանակի ընթացքում բառի հնչյունական կազմի փոփոխության մասին։
    «ընդ»–ի դ–ն ընկնում է կ–ից առաջ
    Օրինակ՝ ընկալել (ընդ + կալել), ընկրկել (ընդ + կրուկ + ել), ընկողմանել (ընդ + կողմանել)
  6. Ի վերջո՝ ի՞նչ է նշանակում ընկեր։
    Ընկեր = մարդ, ում հետ հաց ես կերել
  7. Գրավոր վերաշարադրիր տեքստը։

Մեր նախնիները ընկեր էին համարում այն մարդկանց, որոնց հետ միասին հաց էին կերել։ Հայերեն ընկեր բառը կազմված է «ընդ»՝ «հետ» և «կեր»՝ «ուտող»։ Պարզ իմաստ ունեն նաև ֆրանսերեն compagnon, անգլերեն companion, որոնք նշանակում են «հետը հաց ուտող»։ Ժողովուրդն ասում է՝ «Ասա՝ ում հետ ես հաց ուտում, ասեմ՝ դու ով ես»։

8․ Մեկնաբանիր ընդգծված բառերի հնչյունափոխությունը։
ընդ — ընկ– (դ–ն է ընկնում)
compagnio — compagnon (io → on)
panis — pan (մեկն էլ դուրս է մնացել)

9․Գտիր, թե բանափոխել, լեզվաբանական, իմաստուն, բաղադրություն բառերից յուրաքանչյուրում քանի բաց եւ քանի փակ վանկ կա։
բանափոխել – 2 բաց + 2 փակ
լեզվաբանական – 3 բաց + 2 փակ
իմաստուն – 1 բաց + 2 փակ
բաղադրություն – 3 բաց + 1 փակ

10․Ընկերդ, միթե, ուրեմն, կարծես թե, գրեթե, որեւէ բառերում որ վանկի վրա է շեշտն ընկնում։
ընկե́րդ — 2-րդ վանկ
միթե́ — 2-րդ վանկ
ուրե́մն — 2-րդ վանկ
կարծե́ս թե — 2-րդ վանկ
գրեթե — 2-րդ վանկ
որեւէ — 3-րդ վանկ

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն