Posted in Հայոց լեզու 9

Աշխատանք դասարանում 

24.09.2025

Աշխատանք դասարանում 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 

Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 

Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։

Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 

Պետք է միշտ զվարճանալ։ 

2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել։
(«Եվ» շաղկապը համադասական է։)

3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 
Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։
(«Տասնմեկ հազարը» փոխանակվել է գոյականի հետ՝ որպես ենթակա։)

4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 
Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ։
(«ով» բառը վերաբերական է։)

5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 
Այս պատմությունը հյուսնի մասին է։
(«է» բայով կազմված է բաղադրյալ ստորոգյալ։)

6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 
Հյուսն, – ասում են հյուրերը, – բարեբախտաբար, թագավորը մեռել է։
(«Թագավորը մեռել է» — բացահայտում է՝ ինչու են եկել թագավորի մարդիկ։)

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն