29.09.2025
Աշխատանք դասարանում
Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը, կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար, թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:
1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։
Ա․ Պետք է հույսը չկորցնել։
Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։
Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։
Պետք է միշտ զվարճանալ։
2. Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։
3. Դո՛ւրս գրիր փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։
Տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ:
Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ:
4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է. – Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու
5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված։
6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Պաշտոն՝ պատկանողական դերանուն օգտագործվում է մեկ այլ անունի հետ՝ դրա պատկանելիությունը կամ կապը ցույց տալու համար:
8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Մարդիկ- ենթակա,
թակում են- ստորոգյալ
տան- հատկացուցիչ
կամացուկ- ձևի մակբայ
9. Ե՞րբ բոլորը լռեցին։
Բոլորը լռեցին, երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը՝ բացվում է դուռը և թագավորի մարդիկ մոտենում են՝ հասկացնելով, որ թագավորը մեռել է։
10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։
տասնմեկ հազարը նախադասության մեջ «տասնմեկ» բառում «ի»-ն հնչյունափոխվել է «ը»-ի։
11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։
տասնմեկ
12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։
Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։
կառուցման
14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։
թագավորի
15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։
Թագավորի բառը պատկանողական դերանուն է