1. Ներկայացնել ԴՆԹ-ի կառուցվածքը
ԴՆԹ-ն պահպանում է ժառանգական տեղեկությունը։ Այն կազմված է երկու շղթաներից՝ կրկնակի պարույր ձևով։ Նուկլեոտիդները բաղկացած են շաքարից, ֆոսֆորական խմբից և ազոտական հիմքերից (A, T, G, C)։
2. Ներկայացնել ՌՆԹ-ի կառուցվացքը
ՌՆԹ-ն միաշղթա մոլեկուլ է, որը մասնակցում է սպիտակուցների սինթեզին։ Այն ունի ռիբոզ շաքար, ֆոսֆորական խումբ և ազոտական հիմքեր (A, U, G, C)։ Տեսակներն են՝ իՌՆԹ, պՌՆԹ և ռՌՆԹ։
3. Նուկլենաթթուների կառուցվածքը և տեսակները
Նուկլեինաթթուները պահպանում և փոխանցում են ժառանգական տեղեկությունը։ Կան երկու տեսակ՝ ԴՆԹ և ՌՆԹ։ Կազմված են նուկլեոտիդներից՝ շաքար, ֆոսֆորական խումբ և ազոտական հիմք։
4. Ի՞նչ է տրանսկրիպցիան
Տրանսկրիպցիան այն գործընթացն է, որի ժամանակ ԴՆԹ-ի որոշակի հատվածի (գենի) տեղեկատվությունը պատճենվում է և ստեղծվում է համապատասխան ՌՆԹ մոլեկուլ։ Այսպիսով՝ ՌՆԹ-ն ստանում է ԴՆԹ-ի գենետիկ տեղեկությունը։
5. Ի՞նչ է տրանսլյացիան
Տրանսլյացիան այն գործընթացն է, որի ընթացքում իՌՆԹ-ի մեջ կոդավորված տեղեկատվությամբ ռիբոսոմներում սինթեզվում են սպիտակուցներ։ Այս ընթացքում պՌՆԹ-ը բերում է համապատասխան ամինաթթուները, որոնք իրար միանալով՝ ձևավորում են սպիտակուցի շղթան։
1. Ի՞նչ է էներգետիկ փոխանակությունը։
ա) Նյութերի օքսիդացում և էներգիայի ազատում բջջում
բ) Բջջային բաժանման գործընթացը
գ) Օրգանական նյութերի սինթեզը
դ) Ջրի և աղերի փոխանակությունը
2. Ո՞րն է բջջային էներգիայի հիմնական կրողը։
ա) Գլյուկոզ
բ) ԱԹՓ (ATP)
գ) ԴՆԹ
դ) ՌՆԹ
3. Էներգետիկ փոխանակությունը ապահովում է․
ա) Բջջի աճը
բ) Նյութերի սինթեզը
գ) Բոլոր բջջային գործընթացների էներգիան
դ) Միայն շնչառություն
Մաս 2․ Գլիկոլիզ
4. Գլիկոլիզը տեղի է ունենում՝
ա) Բջջակորիզում
բ) Միտոքոնդրիումում
գ) Ցիտոպլազմայում
դ) Քլորոպլաստում
5. Գլիկոլիզի արդյունքում 1 գլյուկոզից առաջանում է՝
ա) 2 պիրուվաթթու և 2 ԱԹՓ
բ) 1 պիրուվաթթու և 1 ԱԹՓ
գ) 2 ջուր և ածխաթթու գազ
դ) 4 ԱԹՓ և 2 ջուր
6. Ավտոտրոֆ օրգանիզմներն իրենց սնունդը ստանում են՝
ա) Պատրաստի օրգանական նյութերից
բ) Ածխաթթու գազից և անօրգանական նյութերից
գ) Այլ օրգանիզմների միջոցով
դ) Միայն կենդանական սնունդից
7. Հետերոտրոֆ օրգանիզմներին բնորոշ է՝
ա) Ֆոտոսինթեզ
բ) Քեմոսինթեզ
գ) Պատրաստի օրգանական նյութերի յուրացում
դ) Անօրգանական նյութերից օրգանականների ստեղծում