Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ_ն բնակչությունը, ընդհանուր ակնարկ

Դասի թեման’ ՀՀ_ն բնակչությունը, ընդհանուր ակնարկ: Թվաքանակի շարժընթացը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին՛

1.Որքա՞ն է հայերի թիվը ամբողջ աշխարհում, ինչպե՞ս է այն բաշխվում:
Ամբողջ աշխարհում հայերի թիվը մոտ 10-11 միլիոն է։ Հայաստանի Հանրապետությունում ապրում է մոտ 3 միլիոն մարդ, իսկ մոտ 7-8 միլիոնը բնակվում է սփյուռքում․ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և տարբեր եվրոպական երկրներում։

2.Ըստ բնակչության թվաքանակի ինչպիսի՞ պետություն է ՀՀ_ն:
Բնակչության թվաքանակով Հայաստանը փոքր պետություն է, որովհետև այստեղ բնակչությունը քիչ է համաշխարհային միջինի համեմատ։

3.Ինչպիսի՞ տատանումներ են եղել բնակչության շարժընթացի հետ վերջին 180 տարիների ընթացքում:
Վերջին 180 տարվա ընթացքում եղել են մեծ տատանումներ․ 19-րդ դարում բնակչությունը քիչ էր և քիչ էր աճում, 20-րդ դարի սկզբին մեկ անգամ կտրուկ նվազեց ցեղասպանության պատճառով, ապա խորհրդային տարիներին արագ աճեց։ Անկախությունից հետո՝ 1990-ականներին, բնակչությունը նվազեց արտագաղթի պատճառով, իսկ մեր օրերում աճը դանդաղ է։

4.20_րդ դարի սկզբի իրադարձություններն ինչպե՞ս ազդեց ՀՀ ներկա տարածքի բնակչության թվաքանակի փոփոխության վրա:
20-րդ դարի սկզբի իրադարձությունները՝ հատկապես Հայոց ցեղասպանությունը, կտրուկ նվազեցրին հայության ընդհանուր թիվը։ Շատ արևմտահայեր գաղթեցին և հաստատվեցին Արևելյան Հայաստանում, ինչի հետևանքով ՀՀ ներկայիս տարածքում բնակչությունը մասամբ աճեց ներգաղթի հաշվին, բայց ամբողջ ժողովուրդը ընդհանուր առմամբ մեծ կորուստ կրեց։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն