Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։
Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:
-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան տանջանքների մեջ:
Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:
-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:
Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:
-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը,գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:
Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:
Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:
- Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։
Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:
Բ․ Անրհարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։
Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։
Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։
2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։
3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։
Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։
4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմնաիշը։
տեսնել
5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։
հաջող ավարտել
6. Տեքստից դո՛ւրս գրիր երկբայական վերաբերական։
գուցե
7. Փոքրիկ մուկը հասկացող հայացքովզննեց նրան ։ Այս նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով է արտահայտված գոյականական անդամի լրացումը և ի՞նչ լրացում է։
որոշիչ
8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։
Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:
Մուկը- ենթակա
Լսեց- ստորոգյալ
բարձրձայն- ածական
ցավից -պատճառի պարագա
9. Ի՞նչպիսինն էր ոստրեի միսը։
Ոստրեի միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:
10. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։
կիսով չափ
11. Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ ենթակա չկա։
Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։
12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որում գաղտնավանկ կա։
խցկվեց
13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։
տխուր-տխուր
14. Դո՛ւրս գրիր մեկ որոշյալ դերանուն։
բոլորը
15. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։
ինչպես
16. Դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։
գցել